Առաջադրանքների փաթեթ. 5-3 դասարան

Նոյեմբերի 24

Ընթերցարանից կարդացեք Ավ. Իսահակյանի «Կյանքից թանկ բանը», էջ 121:

Թարգմանչական նախագծի շրջանակում կատարում ենք թարգմանություններ, արդյունքում ստեղծելու ենք «Ինչուիկ» էջը: Թարգմանությունը կատարելիս կարող եք օգտվել ռուս-հայերեն բառարաններից` Բառարան 1, Բառարան 2:

Թարգմանիր տեքստը:

ЧТО ОЗНАЧАЕТ СЛОВО «СЕМЬЯ»?

Корень слова «Семья» — «сем». Он имеет отношение к семени, то есть к продолжению рода, рождению и воспитанию детей. Ведь именно это считается основным предназначением семьи. Маленькое семя, с любовью посаженное в землю, даёт крепкий росток, со временем на нём появляется цветок, а затем плоды.

Когда ваши родители создали семью, они тоже напоминали «семя». Его надо было выращивать, жить в согласии и любви, заботиться друг о друге.

Семья крепнет, а семя превращается в крепкий росток. На нём зацветают первые цветочки – сынки и дочки. Задача семени — чтобы из него выросло новое растение и дало семена, а главная забота родителей — чтобы их дети выросли хорошими людьми.

Նոյեմբերի 23

Ի՞նչ եղավ հետո… ընթերցարանից կարդացեք Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքը, էջ 97:

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Բառագիտություն բաժնից կատարիր առ.` 33, 34, 35:

Կետադրիր հատվածը:

Արևն ու Լուսինն Աստծո զավակներն են Արևն աղջիկ է Լուսինը տղա հոր հրամանով նրանք պարտավորվում են աշխարհին գիշեր-ցերեկ հերթով հսկել վիճակ են գցում թե գիշերն իրենցից ով հսկի վիճակն ընկնում է քրոջը Արևին և քույր ու եղբայր սկսում են տաք տաք վիճել աղմուկի ձայնը լսելով գալիս է հայրը երբ իմանում է պատճառը նախատում է Լուսնին և հրամայում որ գիշերները նա հսկի լուսինը հասկանալի է հանձն է առնում հոր կամքը կատարել ապա Աստված աղջկան է դիմում առաջարկելով ցերեկները հսկել արևը սակայն առարկում է ասելով թե ինքն իր աղջիկ տեղով օրը ցերեկով մարդկանց աչքին երևալուց ամաչում է այդ դեպքում ասում է հայրը ձեռքերիդ մեջ մի մի խուրձ ասեղ բռնիր ով համարձակվի քեզ նայել ասեղներով աչքերը ծակիր:

 

Նոյեմբերի 21

Փոխադրեք (գրավոր պատմեք) իմ կարդացած հատվածը (պատմվածքի սկիզբը), ապա հորինեք շարունակությունը: Վերնագրեք պատմությունը:

Նոյեմբերի 20

Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում»-պատմվածքը

Բանավեճ քննարկում`
Ի՞նչ կանեիր հերոսի փոխարեն:

  • Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում»-պատմվածքը բաժանիր հատվածների և վերնագրիր:
  •  Բացատրիր գլխին սարքել դարձվածքը:
  • Գրիր ուրիշ դարձվածքներ գլխի մասին: Օգտվիր Դարձվածաբանական բառարանից:
  • Գրիր դարձվածքներ մարմնի մյուս մասերի վերաբերյալ:
  • Բացատրիր  գրածդ դարձվածքները:
  • Ընտրիր դարձվածքներից մեկը, դարձրու վերնագիր, հորինիր մի պատմություն վերնագրին համապատասխան:

Լրացուցիչ նյութեր դարձվածքի մասին

Նոյեմբերի 17

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Տեքստային առաջադրանքներ բաժնից`​ էջ 111, կատարիր առ. 389:

Ընթերցարանից ` Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում»-պատմվածքի վերջում տրված հարցեր և առաջադրանքներից կատարիր առ. 4, 6, 7: Պատմվածքը սովորիր պատմել:

Նոյեմբերի 16

Ընթերցարանից կարդա Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում»-պատմվածքը, անծանոթ բառերը դուրս գրիր և սովորիր:

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Տեքստային առաջադրանքներ բաժնից`​ էջ 111, կատարիր առ. 388:

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն` սովորող-սովորեցնող նախագծով Անին, Մանեն, Շահանեն և Վիկտորյան, այցելել են ընկեր Մերիի դասարան, փոքրերին պատմել Սեբաստացու մասին: Նախագծին մասնակից սովորողները գրում են իրենց տպավորությունների մասին:

Նոյեմբերի 14

Ովքեր չէին սովորել Ավետիք Իսահակյանի «Ռավեննայում» բանաստեղծությունը, սովորում են, ովքեր լավ չէին սովորել,  շատ լավ են սովորում:

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Տեքստային առաջադրանքներ բաժնից`​ էջ 110, կատարիր առ. 387:

Ովքեր չէին գրել երեկվա աշխատանքը`գրել շարադրություն «Իմ ընթերցանության ոճը», լրացնում են:

Նոյեմբերի 13

Անգիր սովորիր Ավետիք Իսահակյանի «Ռավեննայում» բանաստեղծությունը:

Դասարանում կարդացել և հասկացել ենք Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը:

Աշխատանք բլոգում` գրել շարադրություն «Իմ ընթերցանության ոճը»:

Նոյեմբերի 10

Սիրելի սովորող, այսօր` նոյեմբերի 10-ն է, հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաս մասնակցել:

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Տեքստային առաջադրանքներ բաժնից`​ էջ 109, կատարիր առ. 383-ի ա կամ բ տարբերակը: Նույն գրքի Ուղղագրական բառարանից նայիր Բ տառի բառերի ուղղագրությունը, առանձնացրու անծանոթ բառերը, գրիր բացատրությունները:
Կարդա Ավետիք Իսահակյանի «Ռավեննայում» բանաստեղծությունը:

Լրացուցիչ աշխատանք. նախագծային ուսուցում` սովորող-սովորեցնող նախագծով Սեբաստացիական օրերին նախագծին մասնակցել ցանկացող սովորողները այցելելու են իրենց կրտսեր ընկերներին և պատմելու Մխիթար Սեբաստացու և նրա գործունեության մասին:
Օգտակար հղումներ`

և այլն:

Նոյեմբերի 9

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Ուղղագրական բառարանով ստուգեք դասարանում գրած բառերը, ապա գրեք այդ բառերի բացատրությունները:
Նույն գրքի Տեքստային առաջադրանքներ բաժնից`​ էջ 108, կատարեք առ. 380:

Նոյեմբերի 7

Ընտրեք և կարդացեք ձեր ընկերների գրածները կարդացած գրքերի վերաբերյալ, այնուհետև Թողնել մեկնաբանություն բաժնում գրեք ձեր կարծիք-եզրակացությունը, թե ով էր ավելի հետաքրքիր ու պատկերավոր ներկայացրել իր կարդացած գիրքը:

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի Տեքստային առաջադրանքներ բաժնից`​ էջ 108, կատարեք առ. 379, իսկ ուղղագրական բառարանի Ա տառի անծանոթ բառերի բացատրությունները նորից նայեք ու սովորեք, անպայման ուշադրություն դարձրեք բառերի ուղղագրությանը:

Նոյեմբերի 6

Գրել շարադրություն «Իմ ուսումնական աշունը»թեմայով, աշխատանքը տեղադրել բլոգում` նշելով Ուսումնական աշուն և Մայրենի լեզու բաժինները:
Վաղը ներկայացնելու եք արձակուրդի ընթացքում ձեր կարդացած գիրքը և գրքի վերաբերյալ բլոգում կատարված աշխատանքը:

Ուսումնական աշուն

Աշնանային արձակուրդի ընթացքում`

  1. Շարունակեք և ավարտեք այն գիրքը, որը սկսել էիք կարդալ: Ովքեր չէին կարդացել, ընտրում են որևէ գիրք և կարդում, կարող եք այցելել Մայր դպրոցի գրադարան և այնտեղից գիրք վերցնել:
  2. Կարդալուց հետո ձեր բլոգում բացում եք նոր բաժին` Իմ գրադարանը, և պատմում ձեր կարդացած գրքի մասին:
    Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ 

    • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
    • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
    • Գրքից դուրս գրեք մեկ էջի սահմանում ձեզ դուր եկած հատվածը, որպեսզի դասարանում ընկերների համար ընթերցեք:
    • Ի՞նչ սովորեցիք այս գրքից:
    • Գիրքը ձեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնեք այս գիրքը, որ ձեր ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
  3. Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի վերջում կա ուղղագրական բառարան, կարդացեք, անծանոթ բառերը բացատրեք, սովորեք, ուշադրություն դարձրեք բառերի ուղղագրությանը:

Լրացուցիչ առաջադրանք`

  • Արձակուրդի ընթացքում պահիր օրագիր և նկարաշարերի ու հետաքրքիր, կարճ պատումների միջոցով ներկայացրո՛ւ քո անցկացրած օրը, հատկապես հետաքրքրաշարժ իրադարձությունները:

Հոկտեմբերի 26

Հայերենի երկհնչյունները

Սիրելի սովորողներ, վաղվա համար պատրաստվեք ներկայացնելու շաբաթվա ընթացքում ձեր կարդացած գիրքը:

****

Փոխադրության միավորները`

Ստեփանյան Հայկ-7/6

Աթոյան Անի-10/6

Գոմցյան Արսեն-

Գրիգորյան Դավիթ-

Հակոբյան Արեգ-10/7

Համբարձումյան Լիա-9/8

Հովսեփյան Շահանե-

Մկրտչյան Մանե-9/8

Նահապետյան Նատալի-8/8

Բաղդոյան Աշոտ-10/9

Խառատյան Ալեն-

Սահակյան Վահե-

Շատվերյան Վիկտորյա-8/8

Հոկտեմբերի 24

Հետևյալ բառերից ընտրիր 10 բառ և կազմիր նախադասություններ`
ալոճ, ալոջ, աղտ, ախտ, առատ, արատ, բրդել, բրթել, գինարբուկ, գինարբուք, թռչել,
թրջել, լուռ, լուր, խոժոռ, խոշոր, կապիճ, կապիչ, կարգ, կառք, հարդ, հարթ, կտրիճ,

Հոկտեմբերի 23

Բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ նմանահնչյուն կամ մեկ հնչյունով տարբերվող  բառերը և սովորիր:

Հոկտեմբերի 20

Սիրելի սովորողներ, ձեր ցանկությամբ ընտրում և սկսում եք կարդալ որևէ գիրք մինչև մյուս ուրբաթ օրը: Մյուս ուրբաթ՝ հոկտեմբերի 27-ին, ամեն մեկդ պատմելու է իր կարդացած գիրքը: Հոկտեմբերի 27-ը հայտարարում ենք կարդացած գրքերը հավեսով, հետաքրքիր ներկայացնելու օր:

Դասարանում`
Փոխադրություն. Զորավար Անդրանիկն ու Թումանյանը

Հոկտեմբերի 19

Վանկ . Սուսան Մարկոսյան Գործնական քերականություն առ. 25-ը և 32-ը /բանավոր/ , 26, 27. 28, 29, 30, 31 /գրավոր/ :

Հոկտեմբերի 17

Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի վերջին հատվածը սովորել պատմել,լրացնել կիսատ կատարված աշխատանքները:

 

Հոկտեմբերի 16

Կարդա Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի վերջին հատվածը և պատասխանիր հատվածից հետո գրված հարցերին:

Դասարանում` բանավեճ-արդարացնում և մեղադրում ենք տղային:

Հոկտեմբերի 13

Ճամփորդության մասին գրած պատումները տեղադրեք բլոգում և հղումն ուղարկեք ինձ, ովքեր նկարներ ունեն, պատումին կցեն նաև նկարները:

Սիրելի սովորողներ, այսօր հայերենի ֆլեշմոբի օրն է, չմոռանաք մասնակցել:

Հանգստյան օրերին կարդա Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի երրորդ հատվածը և պատասխանիր հատվածից հետո գրված հարցերին:

***

Սիրելի սովորողներ, չմոռանաք. վաղը` հոկտեմբերի 12-ին, ժամը 13.00-ին գնում ենք Կոմիտասի անվան գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան:

Հոկտեմբերի 10

Կարդա Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի երկրորդ հատվածը և պատասխանիր հատվածից հետո գրված հարցերին:

Հոկտեմբերի 9

Սահյանական օրերի ամփոփումը կարող եք տեսնել գլխավոր կայքում:

Հրանտ Մաթևոսյանը «Հացը»

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Տեքստում՝ վերջին նախադասության մեջ,  հեղինակի խոսքը միջադաս է,  դարձրու նախադաս, ապա հետադաս: Ուշադրություն դարձրու կետադրությանը:
Տեքստային աշխատանք
  • Ո՞ր գործն է քեզ համար ամենակարևորը և առաջնայինը: Ինչո՞ւ: Պատասխանդ հիմնավորիր:
  • Քննարկիր հոր և որդու երկխոսությունը:
  • 10-15 նախադասությամբ պատմիր հատվածը / բանավոր /:

***

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանը «Հացը» պատմվածքի առաջին հատվածը, բացատրի՛ր ընդգծված բառերը՝ օգտվելով բառարանից:

Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հոկտեմբերի 6

Սուսան Մարկոսյան Գործնական քերականություն առ. 5, 6, 7, 8 :

Հոկտեմբերի 5

Առաջին ժամ-փոխադրություն

Երկրորդ ժամ- գործնական քերականություն

1.Դասավորի՛ր բառերն ըստ այբուբենի հաջորդականության:

Խմորեղեն, րոպե, ալարկոտ, հրաժեշտ, նժույգ, գնդացիր, ստախոս, բազե:

2.Բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Դափնեվարդ, դաշույն,  դադար, դարձյալ, դաղձ, դաշունահար, դարպասապահ:

3.Բառերն այբբենական կարգով դասավորի՛ր::

Դժոխք, դողդոջուն, դողէրոցք , դդում, դյութել, դժվարըմբռնելի, դղրդյուն:

3.Ո՞ր շարքում են բառերն այբբենական կարգով դասավորված, ընտրիր ճիշտ պատասխանը:

ա/կարճ,կարիճ,կարթ,կարագ
բ/բադ,բեմ,բիծ,բոռ,բուն
գ/գլխարկ,հայելի,օրինակ,գրիչ

4. Այբբենական կարգով գրի՛ր ընկերներիդ անունները:

Հոկտեմբերի 3-ի թեստային աշխատանքի միավորները՝

  • Մկրտչյան Մանե-9
  • Գրիգորյան Դավիթ-3
  • Համբարձումյան Լիա-7
  • Բաղդոյան Աշոտ-10
  • Աթոյան Անի-8
  • Նահապետյան Նատալի-7
  • Գոմցյան Արսեն-6

Հոկտեմբերի 3

Ընտրի՛ր Կոմիտասի երգերից մեկը, Կոմիտասի գրառած երգերի կատարումները կարող ես գտնել Ձայնադարանում`

Լսի՛ր և 5-8 նախադասությամբ գրի՛ր տպավորություններիդ, ապրումներիդ մասին, ի՞նչ էիր զգում և մտածում երգը լսելիս: Այս աշխատանքդ վերնագրիր և տեղադրիր քո բլոգում:

Թեստային աշխատանք

Լրացուցիչ առաջադրանք հոկտեմբեր ամսվա համար`

Թարգմանչաց տոնին ընդառաջ կատարում ենք թարգմանություններ:

Հոկտեմբերի 2

Օրվա պասիվ սովորողներ Պողոս և Ալեն Խառատյան, ակտիվ սովորողներ` Արեգ, Հայկ, Աշոտ և Արսեն:

1. Կետերի փոխարեն գրեք ո, օ կամ վո . հակա.դային, .ազիս, .րս.րդ, չար.րակ, .բյեկտ, .սկեզ.ծել, .դերևութաբանական, .րըստ.րե, .րացույց, .րթ, .րձ, .ձ, .ձագալար, .ձիք, ամենա.րակյալ, ….րմիզդուխտ, հայ.րդի, արջ.րս, ջր.րհնեք, .լգոգրադ:

2.Կետերի փոխարեն գրեք ե կամ է. դող.րոցք, .ջանշան, պատն-շ,  վայր.ջք, .ջմիածին, վեր.լք,  .րակ, ամենա.ական. ամենա.րկար,  ստոր.րկրյա, Վարդգ.ս, բազմ.րանգ, ծով.զր,  լայն.կրան,  մ.ջք,  ամենա.ժան, կիսա.փ, չ.ի, չ.իր, չ.ինք, երփն.րանգ, ան.ական, լայն.զր:

3.Ընտրի՛ր Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, քեզ անծանոթ բառերը դուրս գրիր, բացատրական բառարանով նայիր բացատրությունները, ապա նորից կարդա բանաստեղծությունը և գրիր`
Ի՞նչ ես զգում, տեսնում և լսում բանաստեղծությունը կարդալիս:
Ի՞նչ մտքեր ծնվեցին բանաստեղծությունը կարդալիս:
Ինչպե՞ս կվերնագրեիր բանաստեղծությունը:

3-րդ առաջադրանքը կատարելուց հետո աշխատանքը տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ, իսկ վաղն անպայաման կբերեք ականջակալ:

Սեպտեմբերի 29

Գործնական քերականություն. տառ և հնչյուն

1.Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում`

 արև,տասներկու ,նաև,ևս,  գզգզել , անորակ, ճանապարհ,  որոգայթ, որոշել, չորս, մոտենալ

 2.Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ և քանի՞հնչյուն կա:

Երկրպագու, սերկևիլ, եռատերև, անողնաշար, որևէ, ամենաերկար, ոզնի, վերջ, ով, կես, երբ

3. Գրիր 10 բառ, որոնց հնչյուններն ավելի շատ են, քան տառերը:

4. Գրիր 10 բառ, որոնց հնչյուններն ու տառերը հավասար են:

5. Գրիր 10 բառ, որոնք կազմված են չորս և ավելի հնչյուններից և միայն մեկն է ձայնավոր, օրինակ՝ կանչ, կյանք

6. Ո՞ր բառերն են սկսվում օ հնչյունով, բայց գրվում են ո տառով: Դրանցով կազմիր նախադասություններ:

Լրացուցիչ առաջադրանք

  • Ուսումնասիրություն՝ Կոմիտասի անունը կրող ինչե՞ր կան Հայաստանում:

Նյութերը կարող են լինել տեքստեր, տեսանյութեր, ձայնագրություններ, հարցազրույցներ, ֆոտոպատում` մեկնաբանություններով: Աշխատանքը տեղադրել բլոգում, հղումն ուղարկել ինձ:

Սեպտեմբերի 28

Մուշեղ Գալշոյանի «Սպասումը» կարողանալ արտահայտիչ կարդալ, պատրաստվում ենք գրական ռադիոթատրոն ստեղծել:

Գործնական քերականություն. Հնչյուն և տառ

Սուսան Մարկոսյանի Հայոց լեզու գրքից կատարել առ.՝ 13, 14, 15, 16, 17, 18, 19, 23, 24:

Սեպտեմբերի 26

Մուշեղ Գալշոյանի «Սպասումը»

1.Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:.
2. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:
3.Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
4.Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
5.Ի՞նչ զգացողություն դու կունենաս կորուստը վերադարձնելիս:
6.10-15 նախադասությամբ պատմի՛ր ստեղծագործությունը / բանավոր/ :

Այսօրվա պասիվ, ոչինչ չանող սովորողներն են Դավիթը, Լիան, Ալենը, ակտիվ աշխատողներն են Մանեն, Հայկը և Աշոտը:

Սեպտեմբերի 25

Կարդա Մուշեղ Գալշոյանի «Սպասումը», կատարիր առաջադրանքները:

Առաջարկում եմ մասնակցել Կոմիտասյան օրերի հետ կապված մի շատ հետաքրքիր Ֆլեշմոբի` Կոմիտասյան ֆլեշմոբի:

Սեպտեմբեր 22

Կազմիր հարցեր Համո Սահյանից քո ընտրած բանաստեղծության հիման վրա, հարցերը մեյլով ուղարկիր ինձ:
Քո սովորած բանաստեղծությունը կրկնիր:

Սեպտեմբերի 19

Անգիր սովորել Համո Սահյանից ընտրած բանաստեղծությունը:

19.09-23.09 Լրացուցիչ կրթություն

Համո Սահյանից ընտրած բանաստեղծության հիման վրա պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ:

Սեպտեմբերի 15

  1. Ծ, ձ, ղ, ճ, ջ, փ, ը հնչյուններով սկսվող բառեր գրիր:
  2. թուր, հուն, բուն բառերի մեջ ավելացրու յ հնչյուն, ինչ բառեր ստացար: Այդ բառերը գործածիր նախադասությունների մեջ:
  3. Գրիր բաց թողնված ձայնավորները:

այժմ….ական, ան….ական, անպատ….հ, անվր….պ, դող….րոցք, ելև….ջ, երբև.…, երբևից…., էլեկտրա….ներգիա, լայն….կրան, մանր…., վայր….ջք, տի.…զերք, աման….րյա, ամեն….րյա, ան….գնական, ան….թևան, ան….րոշ, արծաթազ….ծ, մեղմ….րոր, մեղմ….րեն, նախ….րոք, ակ….նդետ, ակ….նթարթ, անակ….նկալ, ան….նդհատ, հյուր….նկալ, ճեպ….նթաց, մերթ….նդմերթ, նոր….նտիր, որոտ….նդոստ, սր….նթաց, ունկ….նդիր։

12.Գրիր բաց թողնված բաղաձայնները:

Գա….րիել, դար….ին, եր…., ի….րև, խա….ել, Հակո…., համ….երել, համ….ույր, փր….ուր, սուր…., ուր….աթ, Քերո…., աղ….անոց, ցայտաղ….յուր, եղ….այր, ավա…., կողպե…., եր…., զու….ել, թա….ավոր, թար….մանել, կարա…., հո….նակի, մար….արիտ, ար….ար, ար….են, ար….յոք, ար….յունք, որ…. (ճիճու), որ…. (խաղողի վազ), օրիոր…., գնոր…., ժողովուր…., ըն….ամենը, ըն….հակառակը, փար….ամ, ըն….հանուր, ըն….ունակ, ըն….ունել, ասացվա….ք, ընդար….ակ, գլուխկոն….ի, համար….ակ, բար…., թխվա….ք, բար….ր, խ….կել, հար….ակվել, փոր…., ամբող…., ա….ջիկ, ե….բայր:

13. Նորից կարդա Մեսրոպ Մաշտոցի մասին և լրացրո՛ւ տեքստի բաց թողածբառերը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է … թվին Տարոն գավառի  …  գյուղում: Մոտ 389 թվին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես … : Նա հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով ձեռնամուխ է լինում գրերի ստեղծման գործին: Հայոց կաթողիկոսի՝ …  երաշխավորությամբ  և … արքայի հրամանով մի խումբ աշակերտների հետ շրջել է Ամիդ, Սամոսատ, … քաղաքներում: …  թվին ստեղծել է հայոց տառերը և վերադարձել  հայրենիք: Առաջին գիրքը, որ թարգմանվել է հայերեն …  է, իսկ հայերեն առաջին նախադասությունը՝… :

14.Գրի՛ր շարադրություն «Ձայնավորներն ու բաղաձայնները» թեմայով:

15. Կրկնիր Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

16. Ընտրիր Համո Սահյանի բանաստեղծություններից մեկը, սովորիր: Ընտրիր այնպիսի բանաստեղծություն, որը չեք անցել:

  1. 17. Կրկնողություն. ստուգիր ինքդ քեզ. թեստ

Սեպտեմբերի 14

Հնչյունների տեսակները

Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն», առ.20, 21

1.է, ս, ի, տ, լ, ու, մ, օ, կ, ը, ա հնչյուններից որո՞նք են ձայնավորները:

2.Նախադասությունները լրացրու:

Հայերենի ձայնավոր հնչյուններն են`………:

Հայերենի բաղաձայն հնչյուններն են`………:

  1. Ձայնավոր հնչյունները փոխելով ստացիր նոր բառեր:

Պատ, դար, սար, բառ, տող, տունվարք, վիզ, հարկ, գարի, կարճ:

  1. Շարունակիր շարքը, գրիր ձայնավորով վերջացող երեքական բառ:

Օրինակ՝ գարի, կատու, …

  1. Ձայնավորով սկսվող ու վերջացող հինգ բառ գրիր:
  2. Միևնույն ձայնավորով վերջացող հինգ բառ գրիր:
  3. Ողկույզ բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրիր:

8.Գրիր բառեր, որոնք իրարից մեկ բաղաձայնով են տարբերվում:

Օրինակ՝ պայտ-փայտ, գետ-կետ

  1. Այնպիսի բառեր գրիր, որոնցում միաժամանակ լինեն ղ և խ, ճ և ղ, ծ և ղ:

Սեպտեմբերի 12

Ռանչպարների կանչը

Բանավոր աշխատանք՝

  1. Ինչո՞ւ է դասատու Մելքոնը կարևոր նշանակություն տալիս հայոց այբուբենն անգիր իմանալուն:
  2. Այբուբենն անգիր սովորելու ի՞նչ ձև էր ընտրել ուսուցիչը:
  3. Գիտե՞ք այբուբենի տառերից կազմված ուրիշ ստեղծագործություններ:

Գրավոր աշխատանք՝

  1. Գտի՛ր և գրի՛ր  լեզվի մասին առածներ, սովորիր այդ առածները, փորձիր բացատրել իմաստը:

Մեդիաուրբաթի ընթերցարան՝

Կոմիտաս «Պարն ու մանուկը»
Արթուր Շահնազարյան  «Պարը դպրոցում»
Կոմիտաս «Հայ գեղջուկի պարը»

 

Սեպտեմբերի 11

Կարդա Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպից այս հատվածը և կատարիր առաջադրանքները:

Սեպտեմբերի 8

Սիրելի սովորող, այսօր` սեպտեմբերի 8-ին, հայերենի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաս մասնակցել:

Հնչյունաբանություն. Լեզվի հնչյունները

Նախադասությունը կազմված է բառերից, իսկ բառերը՝ հնչյուններից: Հնչյունները արտասանվում և լսվում են. Նրանք բառեր կազմող անբաժանելի ձայներ են:

  1. Հետևյալ հնչյուններից բառեր կազմեցեք:

Ձ, ն, յ, ու / ր, գ, ի, ք/ ր, տ, ու, ց/ մ, ր, յ, ա/ ու, ր, յ, ք/ ա, լ, ր /    դ, ա, մ, ր/ ր, ու, ջ/ գ, կ, ի, ծ:

Օրինակ՝ ձ, ն, յ, ու- ձյուն

  1. Հետևյալ հնչյուններից տարբեր դասավորություններով կազմեք տարբեր բառեր (կարելի է նաև մեկ հնչյունը երկու անգամ գործածել):

Մ, ա, դ, ր/ ա, կ, խ/ ն, շ, ու/ հ, մ, ա/ ա, ս,  թ/ ռ, տ, ա:

Օրինակ՝ ռ, տ, ա- տառ, առատ

3.Կազմի՛ր նոր բառեր` բառամիջում ավելացնելով մեկ հնչյուն:

Կակաչ, կաթ, խիտ, ծոծրակ, վարկ, հաց, ծածկ:

4.Տրված բառերի մեջ նոր հնչյուն ավելացնելով կազմի՛ր նորբառեր` արագ, այլ, կլոր, ախտ, թոռ, շատ, շուն, արոտ, նուշ, ուր, լուր, ուլիկ, ծուխ, իրան, աղ:

  1. Շուշանիկ բառի հնչյուններով կազմի՛ր նոր բառեր:

6.Սուր բառի առաջին հնչյունը փոխելով` ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ` հուր, մուր…

Սեպտեմբերի 7

  1. Դու էլ փորձի՛ր նկար-նամակ ուղարկել Թաֆիին և համոզի՛ր, որ գրել-կարդալ սովորի:
  2. Ռադիոնյութի պատրաստում` Մեր նորեկները

Սեպտեմբերի 6

Ռեդյարդ Քիփլինգ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը»

Բանավոր`

  1. Քո բառերով և հակիրճ վերարտադրի՛ր տեքստի բովանդակությունը:
  2. Քո կարծիքով ո՞րն է այս պատմության ամենազվարճալի հատվածը:

Գրավոր`

Գրի՛ր շարադրություն՝ պատմելով քո զվարճալի օրերից մեկի մասին: Մտքերդ շարադրիր անմիջական, անկեղծ, հետաքրքիր ու պատկերավոր: Ինքդ վերնագրի՛ր պատումդ:

Սեպտեմբերի 5

Ռեդյարդ Քիփլինգ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ մղոն, բերանքսիվայր: Կարող ես օգտվել բառարանից: Եթե ստեղծագործության մեջ կային այլ բառեր, որոնք չես հասկացել, դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Գրի՛ր ճանապարհ, քարանձավ, դուստր բառերի հոմանիշները:
  3. Տեքստից դուրս գրի՛ր գրությամբ և արտասանությամբ տարբերվող տասը բառ:

Լրացուցիչ առաջադրանքներ

  1. Համացանցից, այլ աղբյուրներից գտի՛ր և հանի՛ր տեղեկություններ նամակի մասին. Ինչ ասել է նամակ, նամակների տեսակները, կառուցվածքը և այլն:

Սեպտեմբերի 4

1.Առցանց դաս՝ Ամառվա ամենահետաքրքիր գիրքը

2.Կարդալ Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը»ստեղծագործությունը

Реклама
%d такие блоггеры, как:
%d такие блоггеры, как: