Առաջադրանքների փաթեթ. 4-րդ դասարան

Ամառային արձակուրդներ

  1. Ավարտիր գիրք-տետրիդ առաջադրանքները:
  2. Ընթերցարանից կարդա այն բոլոր ստեղծագործությունները, որոնք չենք կարդացել:
  3. Գրիր շարադրություն՝ «Ամառվա իմ ամենահավես օրը», կցիր նաև այդ օրվա հավես նկարներից, աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:
  4. Ամառային ընթերցանություն,  կարդացածդ գրքերի շուրջ կատարած աշխատանքներդ տեղադրիր բլոգում, հղումներն ուղարկիր ինձ:

Մայիս 31

Ստուգիր աշխատանքդ: Դուրս գրիր սխալ գրած բառերդ, սովորիր ճիշտ գրությունը:

Ո՞րն է ամենաշատակեր կենդանին։ Իսկույն ուզում եք ասել, թե դա առյուծն է կամ գայլը։ Իսկ գուցե թռչուննե՞րն են, ասենք երաշտահավը կամ էլ մեկ այլ թռչուն: Որոշ թռչուններ օրվա ընթացքում իրենց քաշի չափ միջատ ու որդ են ուտում։ Միագամայն սխալվում եք։

Աշխարհի միլիարդավոր էակներից ամենաշատակերը ճպուռն է։ Այս հազվագյուտ շատակերը երկու ժամում կարող է գրեթե չորս տասնյակ ճանճ կամ էլ մոծակ ուտել։ Իսկ եթե առյուծի մեծության լիներ, երևի միանգամից երկու այծյամ կուտեր։ Այսպիսի որկրամոլի համար սնունդ հայթայթելը այնքան էլ դյուրին չէ։ Թեև շրջակայքւմ միշտ էլ ճանճ կա, ճպուռը ողջ օրը անընդհատ պտույտներ է անում կշտանալու համար։ Այժմ պատկերացրեք, թե ինչ քանակությամբ վնասատու միջատներ է ոչնչացնում նա

Մայիս 29

Լսիր ձայնագրությունը, գրիր, որից հետո կատարիր տրված առաջադրանքները:

  1. ԻՆչո՞ւ է արգելված վագրերի որսը:
  2.  Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։ Մի անգամ ճամփորդելիս,  խոտերի մեջ ․․․
  3.  Համացանցից օգտվելով, վագրերի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։

Լեզվական խաղ

  1. Լրացրու բաց թողած տառերը:

գա-տագողի, օ-իք, պ-տոր, Գերման-ա, բաղ-անք, դեղնա-տ, ընձու-տ, ա-քածակ, որ- (խաղողի վազ), միջ-րե

 2. Ցտեսություն, ցպահանջ, ցայժմ, ցասում, ցայսօր բառերից ո՞րը չի սպասեցնում:
3. Գրիր հոմանիշները՝
բանտարկել-
պատճենել-
ըմպել-
գովել-
անբիծ-
երանգ-
բարեկամ-
գաղտնի-
խարտյաշ-
հայթայթել-
4. Գրիր հականիշները՝
լուսավոր-
խելացի-
խոսել-
բարի-
ամեն ինչ-
օգուտ-
բարդ-
միշտ-
կեղծ-
հաղթանակ-
5. Կազմիր բառեր ձնծաղիկ բառի տառերով:

Մայիս 25

Թելադրությունը գրելուց, PDF Ֆայլ սարքելուց հետո ուղարկել ինձ, ապա կատարել թելադրության տեքստի հետ կապված հետևյալ առաջադրանքները՝

  1. Ինչո՞ւ է առյուծը համարվում կենդանիների արքա:
  2. Համացանցից գտիր տեղեկություններ առյուծների մասին, գրավոր փոխադրիր քեզ համար ամենահետաքրքիր տեղեկությունը:
  3. Հորինիր մի հետաքրքիր պատմություն առյուծի մասին:

Մայիս 24

Երկհնչյունների ուղղագրությունը

Մայիս 23

Պատմիր այսօրվա ճամփորդության մասին, կիսվիր քո տպավորություններով, աշխատանքդ վերնագրիր և տեղադրիր բլոգում:

Մայիս 22

Նախորդ ժամին տրված է եղել այսպիսի աշխատանք՝

Ընթերցարանից ընտրիր և կարդա մի պատմվածք, որը դեռ չենք կարդացել:

Այսօր՝

Բլոգում պատմիր քո կարդացած պատմվածքի մասին. ինչո՞ւ ընտրեցիր այդ պատմվածքը, ի՞նչ սովորեցիր:

 

Մայիս 18

Թելադրություն. ուղղիր սխալներդ, դուրս գրիր սխալ գրած բառերդ:

Ընթացիկ տարվա արձակուրդների ընթացքում ընկերոջս հետ հանգստանում էի Ծաղկաձորի ճամբարներից մեկում, որը շրջափակված էր սաղարթախիտ անտառներով: Ամեն արևածագի դասընկերս ու ես դուրս էինք գալիս լեռնային մաքուր օդում մարզանք կատարելու: Օրերից մի օր մենք սովորականի նման զբաղված էինք մարմնամարզությամբ: Հանկարծ մերձակա թավուտից դուրս պրծավ մի խատուտիկ եղնիկ: Երբ մեզ տեսավ, նրա խոշոր, սև աչքերը սարսափից ավելի մեծացան: Նա խրտնեց ու սկսեց սրընթաց  փախչել:

Բառային աշխատանք
Կատարիր առաջադրանքները:

1.Կազմիր նոր բառեր հետևյալ արմատերով՝

արձակ-
օդ-
ընթանալ-
թուղթ-

2.Գրիր մեկ բառով: Օրինակ՝ բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր, փոքր էշ, ծաղիկներով զարդարված, քաղաքում ապրող, հայերի երկիր:

3.Նախադասություններն առանձնացրու վերջակետով:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

4.Հետևյալ բաղադրիչներից բառեր կազմիր: 

Երկիր և գունդ
Միրգ և վաճառող
Գիր և տախտակ
Կոշիկ և կարել
Օդ և նավ
Երկինք և կամար
Ուղիղ և գրություն
Խոտ և բույս
Լուր և բերել
Տիեզերք և նավ

  1. Գրիր տրված բառերի հականիշները:

դանդաղաշարժ, գթառատ, համեղ, դժգոհ, անշունչ, լուսավոր

  1. Ավարտիր նախադաությունները:

Ավերակների մոտ հեծյալներն իջան ձիերից, որպեսզի
Որսորդը խոսում էր մի մարդու մասին, որին
Սուտն էլ պիտի այնպես ասել,  որ

Ընթերցարանից ընտրիր և կարդա մի պատմվածք, որը դեռ չենք կարդացել:

Թելադրության միավորները՝

Միլենա-7
Միքայել-9
Լիլիթ-10
Ալեքս-5
Մանե-8
Վահան- 7
Սերգեյ-5
Մարինա-5
Հեղինե-6
Անուշիկ-7
Իռեն-3
Էդմոնդ-8
Արեգ-8
Դայանա-աշխատանք չի ներկայացրել
Արտակ-աշխատանք չի ներկայացրել
Սամվել-աշխատանք չի ներկայացրել
Գաբրիել-աշխատանք չի ներկայացրել

 

Մայիս 17

Ընթերցարանից ՝ Ստեփան Զորյանի «Վախը», էջ 107, սովորիր պատմել:

1.Գրիր դարձվածքներ վախ բառով:

2. Գրիր շարադրություն վախի մասին: Աշխատանքդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Մայիս 16

Ընթերցարանից  կարդա Ստեփան Զորյանի «Վախը», էջ 107:

  1. Պատմվածքից դուր գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  2. Վերնագրիր հատվածները:
  3. Թվարկիր հերոսներին և բնութագրիր նրանց:

Մայիս 15

Բլոգային աշխատանք. Ինչպե՞ս եմ ես պատրաստվում իմ ավարտական ստուգումներին. գրիր քո պատմությունը, գրիր անկեղծ ու անմիջական, հումորով ու հավեսով: Արդեն գիտես, թե ինչպիսին է լինելու քո ավարտական ստուգումը, բայց դու առաջարկիր քո տարբերակը՝ ի՞նչ կուզեիր, որ լիներ. թելադրություն, թե այլ աշխատանք: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Մայիս 11

Համեմատիր, ստուգիր  գրածդ, ուղղիր սխալներդ: Կազմիր նախադասություններ այն բառերով, որոնք սխալ ես գրել:

Լուսանում է: Քամին քշում է մառախուղի խիտ ամպերը: Նրանց միջից բարձրանում են ժայռերի կատարները: Լեռան ետևից ելնում է արևը: Մամուռից պոկվում են անձրևի կաթիլները և ջինջ արցունքի նման շողշողում: Ժայռերը խոշոր են, սև և մռայլ: Ահա մեկը կատվի մռութով հենվել է մի ուրիշի վրա, որը նման է մի մեծ գորտի: Նրանց մոտ մի ժայռ կարծես թեքվել է դուրս եկող արևի դեմ: Մի ուրիշը քարե արծվի է նման, որը ուզում է լայն թևերը թափահարել ու չի կարողանում: Այս ամենը մեր գյուղի թիկունքում է, որի խոր ու քարքարոտ ձորերում բարակ առուն հոսում է հեղեղի նման:

Ավ. Իսահակյան «Եղնիկը», կարդա, սովորիր պատմել, ապա կատարիր առաջադրանքները:

Մայիս 10

Ավ. Իսահակյան «Եղնիկը», կարդա, սովորիր պատմել, ապա կատարիր առաջադրանքները:

Մայիս 4

Համեմատիր, ստուգիր  գրածդ, ուղղիր սխալներդ:

Մի գյուղում Պարգև անունով մի մարդ էր ապրում: Մի անգամ այս Պարգևը անզգուշորեն տրորում է հացի մի կտոր՝ մտածելով, որ մեղք է գործել, ցնցվում է ամբողջ էությամբ և երկար մտմտուքից հետո որոշում մեղքը քավել: Յոթ օր իրեն կամավոր զրկում է հացից, ութերորդ օրը ինքնիրեն ասում է՝ եթե մյուս անգամ հացն անարգես, քեզ քաղցած կթողնեմ յոթանասուն օր:

Ընթերցարանից կարդա և սովորիր պատմել Ստեփան Զորյանի «Մահակը», էջ 96, հարցեր և առաջադրանքներից  կատարիր 6-10-րդ առաջադրանքները:

Լեզվական խաղ՝ Բառքամոցի

Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:

Հաղթում է այն թիմը, ով տրված ժամանակահատվածում ավելի շատ բառեր է կազմում և ճիշտ է կատարում առաջադրանքը:

Մայիս 3

Ընթերցարանից կարդա Ստեփան Զորյանի «Մահակը», էջ 96, հարցեր և առաջադրանքներից գրավոր կատարիր 1-ին, 3-րդ, 4-րդ առաջադրանքները, բանավոր՝ 2-րդ առաջադրանքը:

Ապրիլ 27

Սիրելի սովորող, համեմատիր, ստուգիր քո գրածը, ուղղիր քո սխալները: Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

Հին ժամանակ մի հնօրյա երկրում կար շքեղ մի դղյակ՝ մարմարակերտ, բարձրաբերձ: Նրա շուրջը պերճաշուք պարտեզներ կային՝ շրջապատված բարձր պարիսպներով: Պարտեզներում բուրում էին երփնավառ ծաղիկներ, սոսափում էին թխկիներ, արմավենիներ, նոճիներ, սոճիներ: Թփուտներում անընդհատ լսվում էին խայտաբղետ թռչունների ճռվողյունը ու դայլայլը: Վճիտ ավազաններում ժայթքում էին ականակիտ ջրերով շատրվանները՝ զարդարված նրբագեղ քանդակներով:

Ապրիլ 25

Կարդա Եզոպոսի հետևյալ առակը և կատարիր առաջադրանքները:

Ապրիլ 20

Թելադրություն, ստուգեք թելադրությունները, գտեք սխալները: Սխալ գրված բառերը ուղղեք և այդ բառերով կազմեք նախադասություններ:

Մի նապաստակի շատ հետապնդեցինք, ճարահատյալ իրեն գցեց աղվեսի բույնը, թեև ձյան վրա տպված հետքերից երևում էր, որ տանտերը ներսում է: Սկսեցինք բահով քանդել գետինը: Հանկարծ աղվեսի որջի կտուրը փուլ եկավ: Գետնի տակից ցցվեցին իրար դեմ հանդիման կուչ եկած կենդանիները՝ աղվեսը, որ հաճույքով նայում էր իր փափլիկ հարևանին՝ գրգռված նրա ախորժաբեր բուրմունքով, և նապաստակը, որ երևի սարսափելով սպասում էր իր վախճանին: Այո, հին որսորդը իրավացի էր, ահից հալածված թշնամիները ժամանակավոր դաշինք էին կնքել միմյանց հետ:

Թեստային աշխատանք

Թելադրության միավորները՝

Սերգեյ-7
Արեգ-6
Մանե-8
Մարինա-3
Իռեն-3
Անի Շ.-7
Ալեքս-4
Միքայել-8
Գաբրիել-4
Լիլիթ-9
Դ. Վահան-9
Հեղինե-5
Աթ. Վահան-4
Եթեր-6
Ավ. Անի-2
Դայանա-2
Սոֆի-9
Անուշկա-6
Էդմոնդ-7
ՙՄիլենա-5

Ապրիլ 19

Ընտրիր և կարդա Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններից մեկը, ապա կատարիր քո ընտրած ստեղծագործությունից հետո տրված առաջադրանքները:

Ապրիլ 18

Պատմել սովորել Ջաննի Ռոդարիի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա» պատմվածքը, ովքեր չէին կատարել կամ կիսատ-պռատ էին կատարել թեստային աշխատանքի առաջադրանքները, կատարեն:

  1. Գրիր նամակ Ջովանինոյին: Նամակում պատմիր այն երկրի մասին, որտեղ դու ես ապրում հիմա: Նրան համոզիր գալ քո երկիր:  Հիշիր նամակի կառուցվածքը՝ սկզբում ողջույնի խոսք պետք է լինի, ապա հիմնական ասելիքը, վերջում ավարտ-ամփոփում և ցտեսությունը:

Ապրիլ 17

Թեստային աշխատանք

Թելադրության միավորները՝

Սոֆի-8
Մանե-9
Լիլիթ-9
Արեգ-5
Արտակ-4
Եթեր-7,5
Իռեն-4
Մարինա-6
Հեղինե-2,5
Դ. Վահան-6,5
Գաբրիել-1,5
Անուշկա-5,5
Միքայել-8
Սերգեյ-5
Ալեքս-5
Աթ. Վահան-3
Միլենա-9
Էդմոնդ-7
Դայանա-աշխատանք չի ներկայացրել

Ապրիլ 13

Սիրելի սովորող, այսօր հայերենի ֆլեշմոբի օրն է, չմոռանաս մասնակցել:

Թելադրություն, ստուգիր աշխատանքդ, ուղղիր սխալներդ, ապա աշխատանքդ նորից ուղարկիր ինձ:

Գանձասարի թավուտ անտառներում սև արջ է լինում ու վայրի խոզ, իսկ ծմակներում` կխտար ու լուսան։ Բարձրաբերձ լեռների անմատչելի ծործորներում վխտում են վայրի ոչխարների ու այծյամների հոտերը։ Աշնանը նրանք իջնում են Արաքսի կանաչազարդ հովիտը կեր հայթայթելու։ Գանձասարի հարավային կողմում հինավուրց գյուղն է՝ թաղված փարթամ կանաչի մեջ։ Գետի աջ ափին ջրաղացն է։

Ղազարոս Աղայան «Հիշողություն» բանաստեղծությունը՝ անգիր:

Ղազարոս Աղայան Մանկական պատմվածքներից կարդա «Վաճառականի խիղճը» և կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ:

Լեզվական խաղ թիմերով

ա) Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

բ) Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:

գ) Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:

դ) Կազմել այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

Ապրիլ 12

Ղազարոս Աղայան «Հիշողություն» բանաստեղծությունը սովորիր անգիր և կատարիր առաջադրանքները:

Ապրիլ 11

Կարդա Ղազարոս Աղայանի «Հիշողություն» բանաստեղծությունը, բացատրիր հափշտակել, արյունարբու բառերը: Փորձիր պատմել բանաստեղծությունը:

Ը-ի ուղղագրությունը

Ապրիլ 10

Թելադրություն, սխալների ուղղում, քննարկում

Պատանի երաժիշտը հանեց դուդուկը ու սկսեց նվագել: Հայացքը  խոնարհած իր կախարդական նվագարանին՝ երաժիշտը դահլիճը լցնում էր  հիասքանչ նվագներով: Հանդիսատեսը պապանձվել ու անծպտուն  ունկդրում էր  սրտահույզ մեղեդին: Մինչ դահլիճը զմայլված սուզվել էր տաղանդավոր պատանու դյութիչ նվագի ելևէջների մեջ, փորձառու երգահանը խորհրդածությունների մեջ էր: Նա համոզված էր, որ պատանին նվաճելու էր  աշխարհն իր շնորհքով:

1.Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով՝

փորձ-
աշխարհ-
շնորհ-
խոնարհ-

2.Բացատրիր հետևյալ բառերը՝

հիասքանչ-
անծպտուն-
ունկնդրել-
ելևէջ-
խորհրդածություն-
փորձառու-
զմայլվել-

Թեստային աշխատանք. կարդա պատմվածքը, կատարիր առաջադրանքները:

Ապրիլ 6

Թելադրություն

Թեստային աշխատանք

Սուսան Մարկոսյանի Հայոց լեզու գրքի վերջում կա ուղղագրական բառարան, ուղղագրական բառարանից հանիր բառամիջում օ ունեցող բառեր: Այն բառերը, որոնց իմաստը չհասկանաս, բացատրիր բացատրական բառարանի օգնությամբ և սովորիր: Ապա այդ բառերով կազմիր նախադասություններ:

Երեխաներ, երեկվա  աշխատանքից պարզ դարձավ, որ գարնանային արձակուրդին տրված առաջադրանքին՝ Բառային աշխատանքին, մեծամասնությունդ մատների արանքով է նայել, ինչպես նաև   օ-ո-ի ուղղագրության բառերը չի սովորել: Ուշադիր եղեք:

Բառային աշխատանքի միավորները՝

Սերգեյ-6,5
Արեգ-5
Սոֆի-6
Եթեր-7
Անի Ավագյան-3
Լիլիթ-9
Միլենա-6,5
Միքայել-8,5
Աթ. Վահան-4
Գաբրիել-3
Ալեքս-5
Մանե-7,5
Դ. Վահան-5
Էդմոնդ-7
Մարինա-6,5
Սամվել-4
Դայանա-2,5

Ապրիլ 5

Բառային աշխատանք մեյլերով

Ստուգեք և ուղղեք ձեր բառային աշխատանքները՝

  • Անէանալ-անհետանալ
  • բացօթյա-բաց երկնքի տակ
  • ողորկ-հարթ
  • բնօրրան- հայրենիք, օրրան
  • հանրօգուտ- հասարակության համար օգտակար
  • որթ-խաղողի վազ
  • Ամանոր-Նոր տարի
  • անդորր- խաղաղ, հանգիստ
  • նախօրոք-նախապես
  • ամենաորակյալ-ամենից որակյալ

Թեստային աշխատանք

Ապրիլ 4

  • Կեցցեք, առցանց դասին մասնակցած սովորողներ, հաճույքով կարդացի ձեր հորինած պատմությունները: Այն սովորողները, ովքեր չէին մասնակցել առցանց դասին, մեյլով ինձ գրեն, թե ինչու չեն մասնակցել:
  • Երեխաներ, գարնանային արձակուրդին ձեր ընտրությամբ կարդացած գրքերի մասին ձեր պատումները կարող եք տեսնել այս հղումով, կարդացեք ձեր ընկերների գրածները, գուցե ձեզ ևս հետաքրքրի նրանց կարդացած գրքերը և ցանկանաք կարդալ: Ում աշխատանքի հղումը չկա, ուղարկեք ինձ, ես կավելացնեմ:
  • Շարունակում ենք սովորել ձայնավորների ուղղագրությունը:
      օ-ո-ի ուղղագրությունը

Ապրիլ 3

Դասարանում՝ առցանց դաս. ամփոփում ենք գարնանային արձակուրդի պարտադիր ընթերցանության նյութը: Առցանց դասին մասնակցելուց հետո, կարդա նաև ընկերներիդ գրած պատությունները:

Տանը՝ Պատմիր գարնանային արձակուրդին քո ընտրած և կարդացած գրքի մասին: Պատմիր այնպես, որ անպայման անդրադառնաս նաև հետևյալ հարցերին՝

Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից և այլն:
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
  • Աշխատանքդ վերնագրիր, տեղադրիր բլոգում՝ անպայման նշելով « Մայրենի լեզու» և  «Իմ գրադարանը» բաժինները, ապա հղումն ուղարկիր ինձ:

Մարտ 25- ապրիլ 1

Ընթերցարանից պարտադիր կարդալ Ռասպեի «Բարոն Մյունխհաուզենի արկածները»:

Լրացուցիչ կարդացեք ձեր նախընտրած գիրքը:

Գիրք-տետրից լրացրեք ևս 10 էջ:

Բառային աշխատանք. կատարիր տրված բառային աշխատանքը:

Մարտ 22

Ճամփորդության մասնակից-սովորողներ, ձեր բլոգներում պատմեք ճամփորդության մասին: Պատմեք այնպես, որ պատումը լինի՝

  • լինի հետաքրքիր
  • լինի անմիջական
  • ներկայացնի ձեր զգացողությունները, տպավորությունները
  • պատմեք այն ամենը, ինչ տեսաք և սովորեցիք Թումանյանի թանգարանում
  • աշխատանքը վերնագրեք, տեղադրեք բլոգում, հղումն ուղարկեք ինձ:

Մարտ 21

Սիրելի սովորողներ, վաղը գնում ենք Հովհաննես Թումանյանի թանգարան: Գալիս եք թումանյանական տրամադրությամբ, (ճամփորդության գումարը ովքեր չեն բերել, վաղը չմոռանաք):

«Խոշորացույց»-ում տեղադրել եմ ձեր շարադրությունները՝ «Առաջին անգամ»: Կարդացեք մեկդ մյուսի աշխատանքը: Աշխատանքները խմբագրված են, կարդացեք, համեմատեք ձեր գրածի հետ, ձեր բլոգներում ևս սխալների ուղղում արեք: Ովքեր դեռ ինձ չեն ուղարկել այս աշխատանքը, գրեք և ուղարկեք:

Կարդա, շատ լավ կարդալ սովորիր Չարենցի «Ինչքան աշխարհը սիրես» բանաստեղծությունը

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Մարտ 20

Տեքստային աշխատանք

Կարդա տեքստը, սովորիր պատմել, ապա կատարիր առաջադրանքները: Ուշադրություն դարձրու վերջին առաջադրանքին. այն առանձին տեղադրիր բլոգում, կցիր քո լավագույն նկարներից մեկը և հղումն ուղարկիր ինձ:

Մարտ 17

Թիմային աշխատանք՝ առակների ուսուցում, բառքամոցի

Կրկնիր Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը, ապա անգիր սովորիր Չարենցի «Ինչ որ լավ է` վառվում է ու վառում» բանաստեղծությունը:

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Մարտ 16

Տեքստային աշխատանք

Թելադրություն. աշխատանք մեյլերով. ձեր սխալ գրված բառերով կազմեք նախադասություններ:

Մարտ 15

Աշխատանք փուլերով

1 փուլ. Համացանցից գտնել տեղեկություն այն մասին, թե ինչու և ինչպես է բանաստեղծ Եղիշեն Սողոմոնյանը կոչվել Եղիշե Չարենց:
2 փուլ. Տեղեկությունը կարդալ, հասկանալ և գրավոր պատմել, փոխադրել:
3 փուլ. Ընտրել և աշխատանքին կցել Չարենցի նկարներից մեկը:
4 փուլ. Աշխատանքը վերնագրել, տեղադրել բլոգում, հղումն ուղարկել ինձ:

Վաղը ձեզ հետ կբերեք ականջակալ:

Մարտ 14

Սիրելի սովորողներ, վաղվա ճամփորդությունը հետաձգվում է «Կենգուրու» մրցույթի հետ կապված:

Անգիր սովորիր Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը:

Ձայնավորների ուղղագրությունը
Է-ե-ի ուղղագրությունը

Մարտ 13

Սիրելի սովորողներ, հինգշաբթի օրը գնում ենք Թումանյանի թանգարան, վաղը ձեզ հետ բերում եք 1000 դրամ ճամփորդության հայտը ներկայացնելու համար։

Կարդա Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը և կատարիր առաջադրանքները:

Մարտ 7

1.Գիրք-տետրից գրիր առաջադրանքները մինչև էջ 30:

2.Հ. Թումանյան «Շունն ու Կատուն» , դուր եկած հատվածները սովորիր անգիր (ամբողջը սովորողները 10 միավոր կստանան):

3.Մարտի 9-ին Հայոց լեզվի ֆլեշմոբն է, չմոռանաս մասնակցել:

4. Տրված տեքստերից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը և սովորիր, օրինակ՝ զարդարել-թ լսում ենք, դ գրում… 

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:

***
Համաշխարհային  ճանաչում ունի մեր Մատենադարանը: Երևան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ անպայման այցելում է ձեռագիր մատյանների  այդ յուրօրինակ թանգարանը: Մագաղաթյա թերթերը հայ ժողովրդի հինավուրց  մշակույթի  լուռ  վկայություններն  են: Մատյանները  գրողները  ու նկարազարդողները  օրնիբուն ճրագի աղոտ լույսի տակ  գեղեցկագրել ու պատկերազարդել են հորթի մշակված կաշվե թերթերը`  դարձնելով դրանք մեր  հնօրյա  անցուդարձի  ու հերոսական ազատամարտերի անգնահատելի հուշարձաններ:

***
Մեր աչքերի առջև փռվեցին երբեմնի շեները՝ ամայի ու կիսավեր: Բերդապարիսպների մնացորդների մոտ մի հինավուրց եկեղեցի կար՝ փլված գմբեթով: Պարսպի մի հատվածում ատամնավոր աշտարակ կար: Ճամփի եզրին մամռոտած շիրմաքարեր կային, թեք ընկած խաչքարեր: Ահա և պատմական Ոստան քաղաքի ավերակները: Եղեգիս գետի աջ ափը ամբողջվին ծածկված է այդ քաղաքի ավերված կառույցների քարերով: Նեղ-նեղ փողոցներ, հրապարակներ, իշխանական  դղյակներ, սրբատաշ ու հաստ պատեր, այստեղ-այնտեղ նետված զարդասյուներ, իսկ շուրջը՝ քար լռություն:

***
Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի միօրինակ ու թախծալի շառաչյունը։ Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են բրոնզագույն ժայռերը։ Ներքևում՝ մթին խորխորատների հատակին, զվարթ աղմուկով հոսում են ականակիտ գետակները։ Երբ հայացքդ գցում ես բարձրաբերձ ժայռերին, անսովոր սարսուռ ես զգում։ Թվում է՝ ուր որ է այդ քարաժայռերը իրենց ահռելի բարձունքից փուլ կգան, ահեղ գոռում — գոչյունով կլցվեն անդունդը՝ իրենց ճանապարհին սրբել- տանելով ամեն ինչ։

***
Այսօր  առանց էլեկտրական հաշվիչ մեքենաների անհնար է պատկերացնել  արդյունաբերությունը և կրթությունը, սովորողների առօրյան: Ճարտարագետ ծրագրավորողի մասնագիտությունը ամենաօգտակար ու բարձր վարձատրվող  մասնագիտություններից մեկն է դարձել: Սկսած կրտսեր  դպրոցից սովորողի կապը  համակարգչի հետ շատ սերտ  պետք է լինի: Երեխան պիտի կարողանա ազատորեն օգտվել համակարգչից, ինչպես ամբողջ աշխարհում է: Պիտի կարողանա համապատասխան գիտելիքներ ստանալ:

Մարտ 6

Ստեփան Զորյան «Չալանկը», էջ 175

Պատմվածքից հետո տրված Հարցեր և առաջադրանքներից՝ 2-րդ և 3-րդ հարցերը բանավոր, 4-րդ, 5-րդ և 6-րդ առաջադրանքները գրավոր:

Գիրք-տետրից ավարտիր էջ 28-ի առաջադրանքները:

Մարտ 2

Թելադրություն

Ծիծեռնակները վաղ գարնանը բույն հյուսեցին Սարգիսենց տան պատշգամբի առաստաղին։ Էգը ձվեր ածեց ու թուխս նստեց։ Նրա սնունդն ապահովելու համար որձ ծիծեռնակը անընդհատ միջատներ էր որսում ու կտուցով հյուրասիրում մայր ծիծեռնակին։ Հետո նորից էր ճախրում դեպի բարձր լեռները ու սաղարթախիտ անտառները՝ ընկերուհու համար կեր հայթայթելու։

Ստուգիր թելադրությունը, քո սխալ գրած բառերով կազմիր նախադասություններ:

Գիրք-տետրից ավարտիր էջ 28-ի առաջադրանքները:

Ընթերցարանից կարդա Ստեփան Զորյանի «Չալանկը», էջ 175:

Մարտ 1

Դռները բացեք, գարուն է գալիս. լսիր ռադիոնյութը:

Ռադիոնյութը լսելուց հետո Թողնել մեկնաբանություն բաժնում գրիր՝

Ո՞ր հեղինակների ո՞ր բանաստեղծությունները հնչեցին: Գրիր, թե ով էր ամենաարտահայտիչը կարդում, ի դեպ, բանաստեղծությունները կարդում էին Արևելյան դպրոցի երկարացված խմբի սովորողները: Գրիր, թե քեզ որ բանաստեղծությունը դուր եկավ, մուտքագրիր բանաստեղծության այն հատվածները, որոնք քեզ հատկապես դուր եկան: Բանաստեղծություններին զուգահեռ հնչում էին տարբեր երգեր: Փորձիր կռահել և գրել, թե ինչ երաժշտություններ էին հնչում, ովքեր էին հեղինակները: Վերջում գրիր քո կարծիքը ռադիոնյութի մասին: Իսկ ամենասկզբում չմոռանաս քո գարնանային ողջույնի խոսքը բոլորիս:

Մեկնաբանությունդ գրիր այնպես, որ խոսքդ լինի կապակցված, հետաքրքիր ու անմիջական:

Գիրք-տետրից ավարտիր էջ 27-ի առաջադրանքները:

Փետրվար 28

Հովհաննես Թումանյանի «Շունը» պատմվածքի վերաբերյալ կազմիր 5 հարց կամ առաջադրանք և տեղադրիր բլոգում:

«Շունը» պատմվածքից առանձնացրու քեզ դուր եկած հատվածը, սովորիր պատմել:

Փետրվար 27

Վաղը՝ ընդհանուր պարապմունքին, արտասանելու եք Հովհաննես Թումանյանի «Համերգ» և «Երկու սև ամպ» բանաստեղծությունները: Կրկնեք:

Ընթերցարանից կարդա Հովհաննես Թումանյանի «Շունը», էջ 181:

Գիրք-տետրից ավարտիր էջ 26-ի առաջադրանքները:

Փետրվար 23

Թելադրություն
Ձեր աշխատանքները ուղարկել եմ ձեզ, նշել սխալները, մեկ անգամ ևս նայեք, համեմատեք, սխալների ուղղում արեք, սխալ գրված բառերով կազմեք նախադասություններ:

Մեր կողմերում օգոստոսը մոշի ամենալավ ժամանակն է: Ինչքան մոշ, հաղարջ կա մեր անտառներում: Ամեն մի բացատ լիքն է մոշի թփերով: Մի անգամ ընկերներս ինձ տարան անտառ, որ գիշերը մնանք և առավոտը շուտ մոշ քաղենք: Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ: Ես անտառ շատ եմ սիրում: Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը: Ոչ մի տեղ մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում: Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում:

Գիրք-տետրից ավարտեք էջ 25-ի առաջադրանքները:

Սիրելի սովորողներ, կրկնեք կրտսեր դասարանում Հովհաննես Թումանյանից ձեր սովորած բանաստեղծություններից հետևյալ բանաստեղծությունները՝

  1. Աշուն (Դեղնած դաշտերին իջել է աշուն…)
  2. Տերևաթափ
  3. Ծաղիկները (Ո՞ւր գնացին ծաղիկները)

Փետրվար 22

Հովհաննես Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը, անգիր:
Ձեզ հետ կբերեք ականջակալ:

Գիրք-տետրից ավարտեք էջ 24-ի առաջադրանքները:

Գիրք-տետրից տրված առաջադրանքները չէին կատարել Դայանան և Աթանեսյան Վահանը: Անպայման լրացրեք բաց թողած աշխատանքները:

Փետրվար 21

Անգիր սովորիր Հովհաննես Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը:

Գրիր շարադրություն-պատում, որտեղ հերոսները ամպերն են ու քամին: Պատմությունդ վերնագրիր, աշխատանքդ տեղադրիր բլոգում: Կարող ես նաև նկարել քո հերոսներին ու նկարազարդել պատմությունդ:

Գիրք-տետրից ավարտիր էջ 23-ի առաջադրանքները:

Փետրվար 20

Փետրվարի 19-ին ծնվել է Հովհաննես Թումանյանը: Թումանյանական օրերին Արևելյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիների պատրաստած նյութերը՝ այստեղ: Անդրադարձ կատարված աշխատանքներին:

Կարդա Հովհաննես Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Գիրք-տետրից ավարտիր էջ 22-ի առաջադրանքները:

Փետրվար 16

Թելադրություն

Համբարձումը երազում է նկարիչ դառնալ: Նա արդեն նկարում էր ջրաներկով, գունավոր մատիտներով և նուրբ վրձնով: Հորեղբայրը նրան նվիրել է վարդագույն, ծիրանագույն, շագանակագույն, մուգ կանաչ և դարչնագույն յուղաներկեր:

Հանգստյան օրերին ավարտեք փետրվարի 14-ի Թումանյանական ստուգատեսի առաջադրանքը և փետրվարի 13-ի լրացուցիչ առաջադրանքը:

Գիրք-տետրից ավարտեք էջ 21-ի առաջադրանքները:

Փետրվար 15

Սիրելի սովորողներ, վաղը՝ փետրվարի 16-ին՝ ժամը 15.00, մասնակցելու ենք մեդիաուրբաթին և ասմունքելու ենք Սասունցի Դավթից առաջին ու երկրորդ հատվածները: Վաղվա համար կհանգեք սպիտակ վերնաշապիկ, մուգ (սև կամ կապույտ) ներքև:

Գիրք-տետրից ավարտեք էջ 20-ի առաջադրանքները:
Ձեզ հետ կբերեք ականջակալ:

Փետրվար 14

Գիրք-տետրից ավարտիր էջ 19-ի առաջադրանքները:

Թումանյանական ստուգատեսի շրջանակում, ինչպես պայմանավորվեցինք դասարանում, յուրաքանչյուրդ պատրաստեք որևէ հետաքրքիր նյութ՝ որպես նվեր մեր մեծ բանաստեղծին: Աշխատանքներն ավարտին հասցրեք մինչև Թումանյանի ծնունդը՝ փետրվարի 19-ը: Աշխատանքները կարող են լինել ամենատարբեր ձևաչափերի`​ տեսանյութ, ռադիոնյութ, հարցազրույց և այլն: Առաջարկում եմ հետևյալ թեմաները, եթե ունենաք այլ մտահղացումներ, շատ ավելի լավ: Այսպիսով`

  • Թումանյանի որևէ ստեղծագործության նկարազարդում
  • Ովքեր կարողանում են որևէ երաժշտական գործիքով նվագել, կարող են Թումանյանի բանաստեղծություններից մեկը երգի վերածել և ներկայացնել` տեսանյութի տեսքով
  • Հարցազրույցներ Թումանյանի կյանքի և ստեղծագործական աշխարհի մասին
  • Իմ նվերը Թումանյանին` տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով
  • Թումանյանը ընտանիքում. ընտանիքով ընթերցում ենք Թումանյան
  • Թումանյանի հետքերով` փողոց, արձան, տուն-թանգարան, թանգարան
  • Թումանյանական ինքնաստուգման թեստ
  • Ինչ կասեր Թումանյանն այսօր…

Փետրվար 13

Հովհաննես Թումանյանի Համերգը բանաստեղծությունը սովորել: Ովքեր վատ էին սովորել, սովորում են շատ լավ, ովքեր չէին սովորել, անպայման սովորում են:

Գիրք-տետրից ավարտիր էջ 18-ի առաջադրանքները:

Լրացուցիչ առաջադրանք՝ Հովհաննես Թումանյանը որպես հայրիկ:
Գրեք փոխադրություն-շարադրություն Թումանյանի մասին որպես հայրիկի: Գրավոր փոխադրեք Նվարդ Թումանյանի հուշերից: Գրեք ձեր կարծիքը, մեկնաբանեք` դուք ինչ եք մտածում հայրիկ Թումանյանի մասին: Գրեք նաև այն մասին, թե ընդհանրապես ինչն եք կարևորում հոր կերպարում: Աշխատանքը հրապարակեք բլոգում, կցեք Թումանյանի, նրա զավակների նկարներից և ուղարկեք ինձ:

Փետրվար 9

Սիրելի սովորողներ, այսօր հայերենի ֆլեշմոբն է, չմոռանաք մասնակցել:

Գիրք-տետրից ավարտիր էջ 17-ի առաջադրանքները:

Անգիր սովորիր Հովհաննես Թումանյանի Համերգը բանաստեղծությունը: Կատարիր Ընթերցարանի՝ էջ 174-ի առաջադրանքներից 2-րդ և 3-րդ առաջադրանքները:

Մատենադարանում

Փետրվար 8

Գիրք-տետրից ավարտիր էջ 16-ի առաջադրանքները:

Շատ լավ կարդալ սովորիր Հովհաննես Թումանյանի Համերգը բանաստեղծությունը: Բանաստեղծությունը կա նաև Ընթերցարանում, էջ 174:
Բանաստեղծությունից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Փետրվար 7

Ճամփորդության մասնակիցներ,  մանրամասն պատմում եք դեպի Մատենադարան ճամփորդության մասին: Գրեք այնպես, որ պատումը՝

  • լինի հետաքրքիր
  • լինի անմիջական
  • ներկայացնի ձեր զգացողությունները, տպավորությունները
  • պատմեք այն ամենը, ինչ տեսաք և սովորեցիք Մատենադարանում
  • Աշխատանքը վերնագրեք, տեղադրեք բլոգում, հղումն ուղարկեք ինձ:

Փետրվար 6

Սիրելի սովորողներ, վաղը գնում ենք Մատենադարան:

Գիրք-տետրից ավարտիր էջ 15-ի առաջադրանքները:

Կարդա Հովհաննես Թումանյանի Համերգը բանաստեղծությունը: Բանաստեղծությունը կա նաև Ընթերցարանում էջ 174:

Փետրվար 2

Կարդա նոր պատմություններ Նվարդ Թումանյանի հուշերից, այս անգամ էլ ընտրիր այն պատմությունը, որն ամենաշատը հավանեցիր ու սովորիր պատմել:

Գիրք-տետրից ավարտիր էջ 14-ի առաջադրանքները:

Կրկնիր Հովհաննես Թումանյանի «Ախ, ինչ լավ են սարի վրա» բանաստեղծությունը:

Ինքնաստուգում՝ Թումանյանական թեստ

Սովորիր հետևյալ բառերի ուղղագրությունը՝ Ամանոր, պատկերազարդ, փորձել, ուղտ (կենդանի), աղջիկ, հոգատար, նուրբ, ոգևորել, հոգս, հաղթահարել:

Փետրվար 1

Նորից կարդա Նվարդ Թումանյանի հուշերը իր հայրիկի՝ Հովհաննես Թումանյանի մասին: Ապա ընտրիր այն պատմությունը, որը քեզ ամենաշատը դուր եկավ, սովորիր պատմել:

Գիրք-տետրից ավարտիր էջ 12-ի առաջադրանքները:

Լրացուցիչ առաջադրանք՝  ընտրիր որևէ թեմա, որը հատկապես քեզ դուր է գալիս, (դասարանում խոսել ենք այս մասին), կարդա այդ մասին, ուսումնասիրիր, ապա այդ թեմայով պատրաստիր ռադիոնյութ: Հիշիր, որ ռադիոնյութը պետք է ունենա սկիզբ, այսինքն ողջույնի խոսք պետք է ասես ու ներկայանաս, ապա խոսես այն մասին, թե ինչի մասին է լինելու քո ռադիոնյութը, լավ կլինի նաև այդ թեմայով հետաքրքիր հարցեր մտածես ու հարցազրույցներ վերցնես քո շրջապատից, վերջում ամփոփես և հրաժեշտ տաս: Աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Հունվար 31

Գիրք-տետրից տրված առաջադրանքները չէին կատարել հետևյալ սովորողները՝ Գաբրիել, Մարինա, Իռեն, Ավագյան Անի, Արտակ:

Անգիր սովորիր հայերեն առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

Կարդա Նվարդ Թումանյանի հուշերը իր հայրիկի՝ Հովհաննես Թումանյանի մասին:

Հունվար 30

Տառերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի ջանքերով Հայաստանում սկսում են բացվել դպրոցներ, որտեղ սովորեցնում են հայերեն տառերը: Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը իրենց աշակերտների հետ սկսում են զբաղվել նաև թարգմանությամբ: Առաջին գիրքը, որ թարգմանել են «Աստվածաշունչ»-ն  է, և այնքան լավ ու կատարյալ են թարգմանել, որ մինչև այսօր կոչվում է «Թարգմանությունների թագուհի»: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունն է.«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»:

 Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն
զխրատ — ըզխրատ
զբանս — ըզբանըս
հանճարոյ — հանճարո

 Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը
 զխրատ — խրատը
բան — խոսք
զբանս — խոսքերը
հանճարոյ— հանճարի

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
Անգիր սովորիր հայերեն առաջին նախադասությունը:
Գիրք-տետրից կատարիր էջ 11-ի առաջադրանքները:

Հունվարի 26

Սիրելի սովորողներ, երկուշաբթի օրվանից աշխատելու ենք Գիրք-տետրով: Կարող եք տպել և տպած բերել կամ գիրք-տետրը անպայման ներբեռնեք ձեր համակարգչի մեջ:

Լրացրո՛ւ տեքստի բաց թողած բառերը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է … թվին Տարոն գավառի  …  գյուղում: Մոտ 389 թվին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես … : Նա հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով ձեռնամուխ է լինում գրերի ստեղծման գործին: Հայոց կաթողիկոսի՝ …  երաշխավորությամբ  և … արքայի հրամանով մի խումբ աշակերտների հետ շրջել է Ամիդ, Սամոսատ, … քաղաքներում: …  թվին ստեղծել է հայոց տառերը և վերադարձել  հայրենիք:

***

Կրկնեք Սասունցի Դավթից սովորած հատվածները, հատկապես Դավթի խոսքերը՝

Ով քնած է՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն է՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել է՝ զենք կապեցեք
Զենք եք կապել՝ ձի թամբեցեք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քնած
Դավիթ գող-գող եկավ, գնաց…

***

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Հունվարի 25

Կարդա Մատենադարանի մասին:

Պատասխանիր հարցերին՝
1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:
2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը:
3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ:
4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:
5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:
6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:
7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:

Հունվարի 19

Կրկնիր «Սասունցի Դավթից» մեր սովորած հատվածները:
Անգիր սովորիր հետևյալ հատվածը:

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Հունվարի 17

2800 խնդրով Երևան. ստեղծագործական մոտեցում

Դասարանում ռոդարիական հնարքներն օգտագործելով գրել ենք Երևանի խնդիրները ներկայացնող լիմերիքներ: Ինչպես է գրվում լիմերիքը, վերհիշելու համար կարդա Ջաննի Ռոդարիի «Ստեղծական երևակայության քերականություն» գրքից էջ 50 ՝ Լիմերիքի ստեղծումը:
Քո գրած լիմերիքին համապատասխան նկար նկարիր, կցիր նյութին, հղումն ուղարկիր ինձ:

Հունվարի 16

  • Ամփոփում ենք ուսումնական ձմեռը. «Խոշորացույց»-ում տեղադրել եմ այն սովորողների աշխատանքները, ովքեր իրենց բլոգներում պատմել են իրենց կարդացած գրքերի մասին:
    Բոլորդ մեկ անգամ ևս նայեք, կարդացեք, թե ինչ են կարդացել ձեր ընկերները:
    Ովքեր դեռ չեն գրել իրենց կարդացած գրքի մասին, աշխատանքն այսօր ավարտեք և հղումն ուղարկեք ինձ և պատրաստվեք դասարանում բանավոր ներկայացնելու:
  • Լրացրու բաց թողած տառերը:Պինգվինները մար-կանց բարեկամներն են: Պինգվինի մարմնի և թևի
    փետուրները մու- կապույտ են, իսկ փորը արծաթագույն է: Նրա
    մարմինը ձ-ված է, ճկուն: Մայր պինգվինը իր ձուն թա-ցնում է փորի
    փափուկ բնում:Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով:
  • Կետադրիր հետևյալ տեքստը:Աշուն է:Վարդան պապը Սարգիսն ու Արևիկը մտան այգի: Այգու
    խնձորենու տանձենու դեղձենու և սալորենու ճյուղերը ճկվել էին
    բերքի ծանրությունից: Պապը նայում էր ու հիանում իր աշխատանքի
    արդյունքով: Սարգիսն ու Արևիկը ուրախ զվարթ թռչկոտում Էին:
    Նրանք օգտվում էին այգու բարիքներից  հավաքում էին չորացած
    ճյուղերը դասավորում պատերի տակ:

***

Սիրելի սովորողներ, այսօր ժամը 19.00-ին հայերենի ֆլեշմոբն է: Չմոռանաք մասնակցել:

Ճամփորդության մասնակիցներ, ձեր բլոգներում պատմեք ճամփորդության մասին, հղումն ուղարկեք ինձ: Պատմեք, թե ուր էիք գնացել, ինչեր տեսաք, ինչն էր ամենահետաքրքիրը, ինչ նոր բաներ իմացանք, ինչ տպավորություններով վերադարձաք:

Ստորև ձմեռային ճամբարի մեր ջոկատի գործունեությունն է ըստ օրերի: 

Ձմեռային ճամբար

Դեկտեմբերի 25- հունվարի 8

  • Ովքեր չեն ամփոփել 2017 թվականը, չեն գրել շարադրությունը՝ «2017 թվականն ու ես», շտապեք գրել մինչև Ամանոր, որ Ձմեռ պապն էլ ձեզ չմոռանա 🙂 Աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:
  • Պատմիր մեր շուրջտարյա նախագծով սկսած, նաև արձակուրդի օրերին կարդացածդ գրքի (գրքերի) մասին, աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:
  • Կրկնիր «Սասունցի Դավթից» անգիր սովորած հատվածները, որոնք լավ չէիր սովորել, սովորիր:

Լրացուցիչ աշխատանք՝

  • Պատմիր արձակուրդի օրերին  տեսածդ ամենահետաքրքիր ֆիլմի կամ մուլտֆիլմի մասին, աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

 

Դեկտեմբերի 22

Սիրելի սովորողներ, կարող եք ձեզ տեսնել՝ «Սասունցի Դավիթը» նախագծի ընթացքից

Ամփոփիր անցած տարին, գրիր շարադրություն «2017 թվականն ու ես»:
Գրիր այնպես, որ պատումը՝

  • լինի հետաքրքիր
  • լինի անմիջական, առանց արհեստական բառերի և արտահայտությունների
  • ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:
  • Աշխատանքը տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Սասունցի Դավթի վերաբերյալ ձեր կազմած հարցերով Անին և Սոֆին ևս թեստեր են կազմել՝ թեստ 1, թեստ 2:

Անգիր սովորիր այս հատվածը՝

Ով քնած է՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն է՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել է՝ զենք կապեցեք
Զենք եք կապել՝ ձի թամբեցեք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քնած
Դավիթ գող-գող եկավ, գնաց…

Դեկտեմբերի 21

«Սասունցի Դավիթը» կարդա մինչև վերջ, անծանոթ բառերը դուրս գրիր:
Կազմիր հարցեր կարդացածդ հատվածի վերաբերյալ:

Անուշիկ Մանուկյանի պատրաստած թեստն  է, կարող եք խաղալ:

Դեկտեմբերի 20

Ընթերցարանից ` շարունակիր կարդալ «Սասունցի Դավիթը», էջ 81-87:

Բանավոր պատասխանիր հետևյալ հարցերին՝

  • Ո՞ր հատվածն էր ամենահետաքրքիրը:
  • Ո՞ր հատվածն էր ամենածիծաղելին:
  • Ո՞ր հատվածն էր ամենահուզիչը:
  • Պատմիր քեզ դուր եկած հերոսի կամ հերոսների մասին:
  • Պատմիր, թե որ հերոսը քեզ դուր չեկավ, ինչո՞ւ:
  • Ինչպիսի՞ն էր Դավիթը:
  • Թվարկիր հերոսներին և յուրաքանչյուրին բնութագրիր դիպուկ բառերով:
  • Ի՞նչ նոր բառերի և արտահայտությունների ես հանդիպել պոեմում, որ տպավորվել են:
  • Ի՞նչ հարցեր առաջացան պոեմը կարդալիս:

Լրացրու բաց թողնված բառերը:

Եր-անը Հայաստանի մայրաքաղաքներից է: Այն հիմնել է Արգիշտի
թա-ավորը: Երևանը գտնվում է Արարա-յան դաշտում՝ Մեծ և Փոքր
Մասիսների դիմաց: Քաղաքի մի-ով հոսում են Հրազդան և Գետառ
գետերը: Գեղեցիկ է Հրազդանի ձորը, որը երևանցիների ամառային
հան-ստի վայրերից մեկն է եղել:

Փոխադրության միավորները՝

Անուշիկ-8
Վահան Դ.-7
Միքայել-6
Հեղինե-5
Անի Ավագյան-4
Դայանա-4
Միլենա-6
Արեգ-5
Մարինա-8
Սերգեյ-7
Անի Շ.-8
Էդմոնդ-4
Սոնա-Մարիա-5
Արտակ-4
Սոֆի-9
Եթեր-6
Լիլիթ-9

Դեկտեմբերի 15

Դասարանում. փոխադրություն՝ Հովհաննես Թումանյանի կենացը

Անգիր սովորիր Սասունցի Դավթի երրորդ հատվածը`էջ 61-62:

Նկարիր Սասունցի Դավթից որևէ հատված, որը քեզ դուր է գալիս և ուղարկիր ինձ:

Չեք մոռանում նաև մեր շուրջտարյա նախագիծը`Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Ընտրիր որևէ գիրք, կարդա, կարծում եմ՝ արդեն ընտրել և կարդում ես, ապա բլոգումդ ներկայացրու կարդացածդ գիրքը, ներկայացրու, պատմիր այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան այդ գիրքը կարդալ: Չմոռանաս նշել, թե ով է գրել քո ընտրած գիրքը, մի փոքր էլ պատմիր հեղինակի մասին, էլ ինչ գրքեր է նա գրել: Այս նախագիծն ամբողջ տարվա համար է, պարտադիր է, որ ամեն ամիս գոնե մեկ գիրք կարդաս: Աշխատանքը բլոգում տեղադրելուց հետո հղումն ուղարկիր ինձ:

Դեկտեմբերի 14

  1. Ըստ կարդացած հատվածների նկարագրիր և բնութագրիր Կոզբադնին:
  2. Նկարիր Կոզբադնին:
  3. Ընթերցարանից ` շարունակիր կարդալ «Սասունցի Դավիթը», էջ 77-81, անծանոթ բառերը դուրս գրիր և փորձիր բացատրել:

Դեկտեմբերի 13

Դայանա, Ավագյան Անի, Գաբրիել, Սոնա, Էդմոնդ— «Սասունցի Դավիթը», էջ 72-77-ը համառոտ փոխադրում եք (գրավոր պատմում):

Մյուս սովորողները «Սասունցի Դավիթը» պոեմի վերաբերյալ կազմում են հարցեր (նվազագույնը` 10 հարց):

Դեկտեմբերի 12

Ընթերցարանից ` շարունակիր կարդալ «Սասունցի Դավիթը», էջ 72-77, անծանոթ բառերը դուրս գրիր և փորձիր բացատրել:
Վերնագրիր յուրաքանչյուր հատվածը:

Դեկտեմբերի 8

Սիրելի սովորող, այսօր հայերենի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաս մասնակցել:

Անգիր սովորիր Սասունցի Դավթի երկրորդ հատվածը`էջ 61:

Պարտադիր առաջադրանք`
Եթե դեռ գիրք չես ընտրել, այցելիր Մայր դպրոցի գրադարան, ուր կան հետաքրքիր, նկարազարդ գրքեր, տիկին Մարին կօգնի ընտրություն կատարել:
Շուրջտարյա նախագիծ`Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Ընտրիր որևէ գիրք, կարդա, ապա բլոգումդ ներկայացրու կարդացածդ գիրքը, ներկայացրու, պատմիր այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան այդ գիրքը կարդալ: Չմոռանաս նշել, թե ով է գրել քո ընտրած գիրքը, մի փոքր էլ պատմիր հեղինակի մասին, էլ ինչ գրքեր է նա գրել: Այս նախագիծն ամբողջ տարվա համար է, պարտադիր է, որ ամեն ամիս գոնե մեկ գիրք կարդաս: Աշխատանքը բլոգում տեղադրելուց հետո հղումն ուղարկիր ինձ:

Այսօրվա թելադրության միավորները`

Դայանա-4
Վահան Ա.-5
Իռեն-7
Մանե-8
Մարինա-7
Էդմոնդ-3
Սոֆի-10
Սերգեյ-8
Լիլիթ-10
Անի Շ-7
Գաբրիել-3
Արտակ-8
Արեգ-8
Անի-2
Վահան Դ.-9
Եթեր-8

Դեկտեմբերի 7

Լրացրու բաց թողնված տառերը:

Ար-ը բր-ոտ գազան է: Նրա ձա-երը առնետից քիչ մեծ են ծնվում: Արջերն ուտում են հատապտուղներ, մր-եր, գորտեր, ձկներ: Արջը մեղր շատ է սիրում: Նույնիսկ չի վախենում մեղվի
խայթոցից: Արջը ձմռանը ձա-երի հետ փակվում է որ-ում: Նրա մեծ ձագերը օ-նում են փոքրիկներին խնամելիս:

Ընթերցարանից ` շարունակիր կարդալ «Սասունցի Դավիթը», էջ 68-71

Պարտադիր առաջադրանք`
Շուրջտարյա նախագիծ`Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Ընտրիր որևէ գիրք, կարդա, ապա բլոգումդ ներկայացրու կարդացածդ գիրքը, ներկայացրու, պատմիր այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան այդ գիրքը կարդալ: Չմոռանաս նշել, թե ով է գրել քո ընտրած գիրքը, մի փոքր էլ պատմիր հեղինակի մասին, էլ ինչ գրքեր է նա գրել: Այս նախագիծն ամբողջ տարվա համար է, պարտադիր է, որ ամեն ամիս գոնե մեկ գիրք կարդաս: Աշխատանքը բլոգում տեղադրելուց հետո հղումն ուղարկիր ինձ:

Դեկտեմբերի 6

Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը», էջ 63-67

Հարցեր և առաջադրանքներից կատարիր առ. 7-ը գրավոր, առ.11-ը բանավոր:

Պարտադիր առաջադրանք`
Շուրջտարյա նախագիծ`Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Ընտրիր որևէ գիրք, կարդա, ապա բլոգումդ ներկայացրու կարդացածդ գիրքը, ներկայացրու, պատմիր այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան այդ գիրքը կարդալ: Չմոռանաս նշել, թե ով է գրել քո ընտրած գիրքը, մի փոքր էլ պատմիր հեղինակի մասին, էլ ինչ գրքեր է նա գրել: Այս նախագիծն ամբողջ տարվա համար է, պարտադիր է, որ ամեն ամիս գոնե մեկ գիրք կարդաս: Աշխատանքը բլոգում տեղադրելուց հետո հղումն ուղարկիր ինձ:

Դեկտեմբերի 5

Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը», էջ 63-67

Հարցեր և առաջադրանքներից կատարիր առ.` 3, 4, 5, 8:

Սասունցի Դավթի հատվածներից դուր գրիր մեկական պատմողական, հարցական, հրամայական և բացականչական նախադասություն:

Հիշեցում` Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման

Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:

Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:

Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:

Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:

Պարտադիր առաջադրանք`
Շուրջտարյա նախագիծ`Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Ընտրիր որևէ գիրք, կարդա, ապա բլոգումդ ներկայացրու կարդացածդ գիրքը, ներկայացրու, պատմիր այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան այդ գիրքը կարդալ: Չմոռանաս նշել, թե ով է գրել քո ընտրած գիրքը, մի փոքր էլ պատմիր հեղինակի մասին, էլ ինչ գրքեր է նա գրել: Այս նախագիծն ամբողջ տարվա համար է, պարտադիր է, որ ամեն ամիս գոնե մեկ գիրք կարդաս: Աշխատանքը բլոգում տեղադրելուց հետո հղումն ուղարկիր ինձ:

Դեկտեմբերի 1

Մայրենիի նոյեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում:

Լրացրու բաց թողնված տառերը:

Հայաստանի ամենաբար-ր լեռը Արագա-ն է: Նա քա-ագագաթ է: Լեռն Արագած է կոչվել Արա թա-ավորի անունով: Արագածի կատարը մշտապես ծա-կված է ձյունով: Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներին իրենց «հանդեր-անքով» են հայտնվում: Արագածի լանջերից բխում են
սառն-րակ աղ-յուրներ:

Անգիր սովորիր Սասունցի Դավթի առաջին հատվածը:
Կարդա հաջորդ հատվածները` էջ 63-67, դուրս գրիր անծանոթ բառերը, գտիր բացատրությունները և սովորիր:

Նոյեմբերի 30

Ընթերցարանից ` «Սասունցի Դավիթը», էջ 61-62` առաջին երեք հատվածը:

  1. Սովորեք դերերով ընթերցել:
  2. Հարցեր և առաջադրանքներ բաժնից, էջ 62, կատարեք առ. 1, 3 (գրավոր), առ. 2, 4 (բանավոր):
  3. Վերնագրեք հատվածները:
  4. Կազմեք նոր բառեր հետևյալ արմատներով՝ օր, տուն, ջուր, հող, երգ, օդ, թագ:

Օրինակ` օր-այսօր, կեսօր, միջօրե, նախօրոք

Նոյեմբերի 29

Ընթերցարանից  կարդա «Սասունցի Դավիթը», էջ 61-62` առաջին երեք հատվածը , դուրս գրիր անծանոթ բառերը, գրքի վերջում կա բառարան, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

Նոյեմբերի 24

Մարիետ Սիմոնյանի Գիրք-տետրից գրեք էջ 14-ի երկրորդ առաջադրանքը:

Ընթերցարանից կարդացեք Ստեփան Զորյանի «Փիլոսը», էջ 11:

Նոյեմբերի 23

Վախթանգ Անանյան «Ընտանի օձեր», համառոտ պատմիր պատմվածքը: Պատմվածքից հետո տրված հարցեր և առաջադրանքներից կատարիր առ.` 4, 6:

Նոյեմբերի 22

Ընթերցարանից կարդա Վախթանգ Անանյանի «Ընտանի օձեր» պատմվածքը, էջ 29: Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Նոյեմբերի 21

  1. Կազմիր բառեր հետևյալ բառերով՝

երբ, լեռ(ն), սուրբ, արև, զարդ

2.Կազմիր բառեր հետևյալ ածանցներով՝

ավոր, ուրդ, որդ, ական

3.Գրիր այս բառերի հոմանիշները՝

անդորր, ճամփա, թախանձել

4.Գտիր տրված հարցերի պատասխանները`

Եթե երեկ հինգշաբթի էր, վաղը`շաբաթ, ի՞նչ օր է այսօր-

Ի՞նչ են ասում գայլերի խմբին-

Ձկների խմբին-

Ոչխարների խմբին-

Մեղուների խմբին-

Թռչունների խմբին

Նոյեմբերի 17

Կատարիր առաջադրանքները:

  1. Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի -սկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարա-յան դաշտում: Ո-կույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փա-լփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղ-ը, բուրումնավետ սերկ-իլը ժպտում են իրենց եր-ներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազ-ծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդար-ակ այգիների երկայնքով, աս-ալտապատ ճանապար-ների եզրերով:

  1. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները (իմաստով մոտ բառերը):

երփներանգ, սաղարթ, ճամփա

  1. Բացատրիր հետևյալ բառերը:

արծաթազօծել, ասֆալտապատ, ծիրանագույն, սաղարթախիտ

  1. Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

երփն (գույն), երբ, ճանապարհ, արձակ

Նոյեմբերի 16

Վախթանգ Անանյան «Թուխիկը», կարդալ, պատմել, պատմվածքից հետո տրված հարցերին պատասխանել:

Նոյեմբերի 15

Վախթանգ Անանյանի «Թուխիկը» կարդալ, պատմել, անծանոթ բառերը դուրս գրել, բացատրել:

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն` սովորող-սովորեցնող նախագծով Շահսուվարյան Անին, Միքայելը, Սոֆին և Լիլիթը  այցելել են Արմինե Մնացականյանի դասարան, փոքրերին պատմել Սեբաստացու մասին: Նախագծին մասնակից սովորողները գրում են իրենց տպավորությունների մասին, իսկ լուսաբանման պատասխանատու Լիլիթը լուսաբանում է օրը:

Նոյեմբերի 14

Դասարանում կարդացել և հասկացել ենք Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը:

Աշխատանք բլոգում` գրել շարադրություն «Իմ ընթերցանության ոճը» կամ «Ինչպես եմ ես կարդում»:

Ընթերցարանից կարդացեք Վախթանգ Անանյանի «Թուխիկը», էջ 38:

Նոյեմբերի 10

Սիրելի սովորող, այսօր` նոյեմբերի 10-ն է, հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաս մասնակցել:

Հոկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում:

Ստուգիր գրածդ և ինքնուրույն գտիր սխալներդ:

Համաշխարհային  ճանաչում ունի մեր Մատենադարանը: Երևան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ անպայման այցելում է ձեռագիր մատյանների  այդ յուրօրինակ թանգարանը: Մագաղաթյա թերթերը հայ ժողովրդի հինավուրց  մշակույթի  լուռ  վկայություններն  են: Մատյանների  գրողները  ու նկարազարդողները  օրնիբուն ճրագի աղոտ լույսի տակ  գեղեցկագրել ու պատկերազարդել են հորթի մշակված կաշվե թերթերը`  դարձնելով դրանք մեր  հնօրյա  անցուդարձի  ու հերոսական ազատամարտերի անգնահատելի հուշարձաններ:

Բառարանից օգտվելով բացատրիր հետևյալ բառերը`

հինավուրց-
օրնիբուն-
ճրագ-
աղոտ-
հորթ-
հնօրյա-
մագաղաթ-

Լրացուցիչ աշխատանք. նախագծային ուսուցում` սովորող-սովորեցնող նախագծով Սեբաստացիական օրերին նախագծին մասնակցել ցանկացող սովորողները այցելելու են իրենց կրտսեր ընկերներին և պատմելու Մխիթար Սեբաստացու և նրա գործունեության մասին:
Օգտակար հղումներ`

և այլն:

Նոյեմբերի 9

եմ օժանդակ բայը

Նորից նայիր երեկվա առցանց քննարկումը և գտիր, թե ընկերներիցդ ովքեր էին սխալներ արել եմ օժադակ բայը կիրառելիս:

Նոյեմբերի 8

Մասնակցիր առցանց քննարկմանը:

Նոյեմբերի 7

Գրել շարադրություն «Իմ ուսումնական աշունը»թեմայով, աշխատանքը տեղադրել բլոգում` նշելով Ուսումնական աշուն և Մայրենի լեզու բաժինները:
Վաղվա համար անպայման կարդացած եք գալիս  Վիլյամ Սարոյանի «Ծիրանի ծառը»:

Ուսումնական աշուն

Աշնանային արձակուրդի ընթացքում`

  • Ընթերցարանից, ձեզ տվել եմ նաև գրքի թղթային տարբերակը, պարտադիր կարդացեք Վիլյամ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքը, առաջարկում եմ ընտրել և կարդալ նաև այլ ստեղծագործություններ:
  • Մարիետ Սիմոնյանի Գիրք-տետրից գրեք առաջին տասը էջը, կարող եք տպել և աշխատել:
  • Արձակուրդի ընթացքում պահիր օրագիր և նկարաշարերի ու հետաքրքիր, կարճ պատումների միջոցով ներկայացրո՛ւ քո անցկացրած օրը, հատկապես հետաքրքրաշարժ իրադարձությունները:

Հոկտեմբերի 26

Նադեր Իբրահիմիի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»

Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով, հղումն ուղարկել ինձ:

Հոկտեմբերի 25

Նադեր Իբրահիմիի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»

  1. Ստեղծագործությունից դուրս գրիր ո՞վ հարցին պատասխանող բառեր:
  2. Ստեղծագործությունից դուրս գրիր ի՞նչ հարցին պատասխանող բառեր:
  3. Գրիր հայր, մայր, հորեղբայր, հորաքույր, կին, ընկեր բառերի ո՞ւմ հարցին պատասխանող ձևերը: Օրինակ՝  եղբայր-(ո՞ւմ) եղբոր:
  4. Կազմիր նախադասություններ հետևյալ բառերով՝ ընդամենը, նեղվածք, անօգուտ, խցկվել, հևիհև, աղտոտել, օվկիանոս:

Հոկտեմբերի 24

Կարդա Նադեր Իբրահիմիի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» ստեղծագործությունը, բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:

Հոկտեմբերի 20

Համո Սահյանի «Պապը» բանաստեղծությունը սովորել անգիր:

Դասարանում`
​Փոխադրություն. Պատմում է Նվարդ Թումանյանը:

Հոկտեմբերի 19

Համո Սահյանի «Պապը» բանաստեղծության անծանոթ բառերը սովորել:
Գրել շարադրություն «Իմ պապը» վերնագրով: Աշխատանքը տեղադրել բլոգում, հղումն ուղարկել ինձ:

Հոկտեմբերի 18

Համո Սահյանի «Պապը» բանաստեղծությունը սովորել շատ լավ կարդալ, կատարել առաջադրանքները:

Հոկտեմբերի 17

Կարդա Համո Սահյանի «Պապը» բանաստեղծությունը, կատարիր առաջադրանքները:

Հոկտեմբերի 13

Սիրելի սովորողներ, այսօր հայերենի ֆլեշմոբի օրն է, չմոռանաք մասնակցել:

Կեցցեն բոլոր այն սովորողները, ովքեր այսօր թատրոնի սրահում պատմեցին իրենց կարդացած գիրքը:

Համո Սահյանի «Մայրամուտ»-ը մնում է նույնը: Կարողանաք լավ ու արտահայտիչ արտասանել:

Հոկտեմբերի 12

Համո Սահյանի «Մայրամուտ»-ը սովորել անգիր, իսկ վաղը, ինչպես նախապես հայտարարել էինք, կարդացած գրքերը հավեսով, հետաքրքիր ներկայացնելու օր է:

Դասարանում գրել ենք փոխադրություն`Դրվագ Հովհաննես Թումանյանի կյանքից

Հոկտեմբերի 11

Համո Սահյանի «Մայրամուտ»-ը սովորել շատ լավ ու արտահայտիչ կարդալ, լրացնել կիսատ մնացած աշխատանքները:

Հոկտեմբերի 10

Համո Սահյան «Մայրամուտ»

***

Սիրելի սովորողներ, ձեր ցանկությամբ ընտրում և սկսում եք կարդալ որևէ գիրք մինչև մյուս ուրբաթ օրը: Մյուս ուրբաթ՝ հոկտեմբերի 13-ին, ամեն մեկդ պատմելու է իր կարդացած գիրքը: Հոկտեմբերի 13-ը հայտարարում ենք կարդացած գրքերը հավեսով, հետաքրքիր ներկայացնելու օր:

Հոկտեմբերի 6

Փոխադրություն

Հոկտեմբերի 5

Կրկնել  սովորած բանաստեղծությունները:

Բառ-թելադրություն

աղջիկ, աղքատ, Ամանոր, ամբողջ, ամպ, այսօր, անբիծ, անգամ, անդադար, անընդհատ, անպատճառ, անցորդ, անօգնական, անօգուտ, աշխարհ, առյուծ, անդորր, առաջին, առողջ, արգելել, ավտոմեքենա, արդար, արթնանալ, արհամարհել, արցունք, արձակուրդ, արևելք:

Ստուգել, ուղղել սխալները, սխալ գրված բառերով կազմել նախադասություններ:

Հոկտեմբերի 4

Անգիր սովորիր Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը:

Գործնական քերականություն

  1. Ըստ «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծության ամբողջացրու նախադասությունները` պատասխանելով հարցերին:

Խաշամն ի՞նչ էր անում:
Քամու ձեռքերն ի՞նչ էին անում:
Ամպն ի՞նչ էր արել:
Ցերեկն ի՞նչ էր արել:
Ձյունն ի՞նչ է անելու:

2. Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները:

Աշնանը դեղին տերևները թափվում են ծառերից: Անտառում արջը փնտրում էր իր քոթոթին: Առավոտյան ընդհանուր պարապմունքին մենք արտասանեցինք Համո Սահյանի՝ աշնան մասին բանաստեղծությունը: Բակում ծառերը օրորվում էին մեղմ քամուց:

3. Գրիր հոմանիշները՝

մշուշ-
անբիծ-
հանգրվանել-
անդրանիկ-
թագավոր-
անդորր-

Հոկտեմբերի 3

Համո Սահյան «Մշուշների շղարշի տակ», կարդա բանաստեղծությունը, կատարիր առաջադրանքները:

Սեպտեմբերի 29

Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»բանաստեղծությունը սովորիր անգիր և ավարտիր կիսատ մնացած աշխատանքները:

Դասարանում` Բառ-թելադրություն

ախտ (հիվանդություն), աղջիկ, աղտ (կեղտ), ամպ, ամպամած, անդադար, անդորր(խաղաղ), անցորդ, աշխարհ, աջ, առանձին, առաջնորդ, առողջ, առույգ. ավագ, ավտոբուս, ավտոմեքենա, արագ, արդուկ, արգելել, արձակուրդ, արձան, արտասուք, արջ:

Ստեղծագործական աշխատանք` 
Շարադրիր մտքերդ աշնան թեմայով` ընտրելով հետևյալ վերնագրերից մեկը «Աշուն է», «Աշնան քամին». «Աշնան գույները»: Կարող ես ինքդ նոր վերնագիր մտածել: Աշխատանքը տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:

Սեպտեմբերի 28

Համո Սահյան «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»

Սեպտեմբերի 27

Համո Սահյան «Ձկնիկն առվին խուտուտ տվեց» բանաստեղծությունը սովորիր անգիր:

Գործնական քերականություն

1.Կազմի՛ր նախադասություններ ձկնիկ, առու, քար, ծով, երեխաներ, մարդ բառերով այնպես, որ նրանք գործողություն կատարեն, այսինքն լինեն` ենթակա: Ենթական նախադասության այն անդամն է, որը ինչ որ բան է անում կամ լինում, պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Օրինակ` Տղան նվագում է (ո՞վ է նվագում) : Նախադասության ենթական տղան է, նա է գործողություն կատարում: 

2.Մեկ բառով գրիր`

պար գալ-
լաց լինել-
շատ խոսող-
աստղերով զարդարված-
ձյունով պատված-
արծաթով օծված-

Լրացուցիչ առաջադրանք`

Մարիետ Սիմոնյանի Հայոց լեզու գրքից կատարիր էջ 9-ի առաջադրանքները:

Սեպտեմբերի 26

Համո Սահյան «Ձկնիկն առվին խուտուտ տվեց»բանաստեղծությունը սովորիր անգիր և կատարիր առաջադրանքները:

Սիրելի՛ սովորողներ, Սարոյանական օրերի ամփոփում-լուսաբանումը կարող եք տեսնել մեր կրթահամալիրի գլխավոր կայքում: Կեցցե՛ք:

Սեպտեմբերի 22
Գրավոր աշխատանք`
​Առաջադրանք. 
Համացանցից, այլ աղբյուրներից այս անգամ էլ հանիր տեղեկություններ Արա լեռան վրա գտնվող Ծաղկեվանքի մասին, կարդա, քո բառերով շարադրիր բլոգում:

Սեպտեմբերի 20

Սարոյանական օրերի ամփոփում

Բանավոր պատասխանիր հարցերին:

  1. Թվարկիր Վիլյամ Սարոյանի այն առակները, որոնք անցել ենք այս տարի:
  2. Ի՞նչ է սովորեցնում Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան» առակը:
  3. Ի՞նչ խորհուրդներ տվեցիր «Առյուծն ու նապաստակը» առակի հերոսներին:
  4. Ո՞րն է «Երկու արաբների պատմությունը» առակի ասելիքը:
  5. Ինչպիսի՞ մարդ է Սարոյանը, ի»նչ ես կարդացել նրա մասին:
  6. Վիլյամ Սարոյանը ի՞նչն է համարում մարդու երկար ապրելու գաղտնիքը:
  7. Ինչպիսի՞ աշակերտ է եղել Սարոյանը:
  8. Վիլյամ Սարոյանի պատմվածքներից ո՞րն ենք կարդացել:
  9. Պատմվածքից ո՞ր հերոսն է քեզ դուր եկել, ինչո՞ւ:
  10. Պատմվածքից ո՞ր հատվածն է քեզ դուր եկել, ինչո՞ւ:
  11. Ի՞նչ նոր բառեր ես սովորել Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները անցնելիս:

Սեպտեմբերի 23-ին «Անկախության օր. բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակում գնում ենք Արա լեռ:
Գրավոր աշխատանք`
​Առաջադրանք. 
Համացանցից, այլ աղբյուրներից հանիր տեղեկություններ Արա լեռան մասին, կարդա, քո բառերով շարադրիր բլոգում:

Դասարանում

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

Գրավոր աշխատանք`

1.Բնութագրի՛ր հորը:

Բանավոր աշխատանք`
2.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:
3.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

Սեպտեմբերի 19

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

Բանավոր աշխատանք`

  1. Թվարկիր հերոսներին:
  2. Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:
  3. Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը,
բ) հետո:

Գրավոր աշխատանք`

1.Հիշի՛ր այն օրը, երբ դու առաջին անգամ ոտք դրեցիր դպրոց: Գրի՛ր այդ մասին «Իմ առաջին օրը դպրոցում» վերնագրով: Աշխատանքը տեղադրել բլոգում, հղումն ուղարկել ինձ:

Այսօր Էդմոնդը չի մասնակցել բանավոր աշխատանքին, քանի որ դասին եկել էր անպատրաստ. պատմվածքը կիսատ էր կարդացել:

Սեպտեմբերի 15

Կարդա Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը:

Դասարանում`
Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը» առակի ընթերցում, քննարկում
Առցանց դաս
Ֆլեշմոբյան առաջադրանքների քննարկում

Սեպտեմբերի 14

Կարդա տրված առակը:
Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը» 

Փառասիրությամբ ու երազանքներով տարված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

-Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

-Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

-Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

-Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:

Այսօր ակտիվ աշխատել են բոլորը, գերազանց են աշխատել Լիլիթը, Արեգը, Անին, Սոֆին, Մարինան:

Նախադասություն. նախադասության գլխավոր անդամներ

Սեպտեմբերի 13

Ապագայի աղջիկները… Հատված Վահագն Դավթյանի «Բարի հսկան» գրքից, կարդա, կատարիր առաջադրանքները:

Դասաժամին ամփոփել ենք Սարոյանական օրերին մինչև հիմա  անցած նյութերը, ի մի բերել` ինչ ենք սովորել, ինչն է տպավորվել: Պատրաստել ենք ռադիոնյութ:

Սեպտեմբերի 12

Դասապրոցեսին ակտիվ են եղել Միլենան, Սոֆին:

Վիլյամ Սարոյանը սրամտում է…  կարդա, սովորիր պատմել, պատասխանիր հարցերին:

***

Սիրելի սովորողներ, «Խոշորացույց» ամսագրի համար այս անգամ ընտրվել են Լիլիթի, Սոֆիի, Վահանի և Անուշկայի հորինած առակները, կեցցեք, կարող եք կարդալ այս հղումով:

Վաղվա համար կարդում եք Վիլյամ Սարոյանի Նախնիների երկարակեցության գաղտնիքը, բանավոր պատասխանում տրված հարցերին:

Սեպտեմբերի 8

Սիրելի սովորող, այսօր` սեպտեմբերի 8-ին, հայերենի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաս մասնակցել, իսկ հանգստյան օրերին առաջարկում եմ կարդալ Վիլյամ Սարոյանի մասին հետաքրքիր պատումներ:

Սրամտում է Սարոյանը
Իր մասին պատմում է Սարոյանը
Բարի հսկան

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը», դերերով ընթերցում, քննարկում:

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ի-նել, բար-րանալ, թա-ավոր, մար-, կր-ա, այս-ր, փա-չել, ձե-ք, ան-ամ

  1. Մեկ բառով գրի՛ր:

Զվարթ ձայն ունեցող-
Լրագիր վաճառող-
Զվարճություն սիրող-
Հաց վաճառող-
Միս վաճառող-
Մոր քույրը-
Ժամանակը ցույց տվող-

  1. Գրի´ր տրված բառերի հոմանիշները, կարող ես օգտվել բառարանից:  

Մեծամիտ-
Ուրախանալ-
արքա-

Սրտաճաք լինել-

4.Անապատի նավ, ծովերի տիրակալ, գորշ հսկա, կենդանիների արքա: Ո՞ր կենդանին չնշվեց:

ա) առյուծը բ) փիղը գ) ձին դ )ուղտը ե) կետը

Դասապրոցեսին ակտիվ մասնակցել են Վահանը, Հեղինեն, Միլենան, Լիլիթը և Գաբրիելը:

Սեպտեմբերի 7

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը», առակը կարդալ, պատմել, կատարել առաջադրանքները:

Առաջադրանքներ

1. Խորհուրդներ տուր այս առակի հերոսներին:

Լրացուցիչ աշխատանք

1. Խորհուրդներդ մուտքագրի՛ր էջի կարծիքներ բաժնում:

Սեպտեմբերի 6

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Բառ և նախադասություն

Հետևյալ բառերից կազմեք նախադասություններ՝ անհրաժեշտության դեպքում փոխելով բառերի վերջավորությունները:

  1. Որսորդ, գնդակ, վիրավորել, առյուծ:
  2. Կրիա, սողեսող, մոտենալ, առյուծ:
  3. Առյուծ, վիրավորվել, կրիա, խոսքեր:

Լրացուցիչ աշխատանք

  1. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Սեպտեմբերի 5

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

  1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները. ներողամիտ եղիր, մոտալուտ մահը, օր ու արև չտեսնել, ցավ պատճառել, ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա, վերք հասցնել, շունչը փչել:
  2. Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին:
  3. Մեկ բառով բնութագրի՛ր՝ առյուծին, կրիային:
  4. Ո՞րն է առակի իմաստը:

Դասարանում կարդացել, պատմել, քննարկել ենք առակը, բոլոր առաջադրանքները բանավոր կատարել ենք, տանը նորից կարդացեք, առակը սովորեք պատմել, իսկ հարցերի պատասխանները գրեք բլոգում՝ տեղադրելով Մայրենի լեզվի բաժնում:

Սեպտեմբերի 4

Դասարանում սովորողները ներբեռնել,  լրացրել և հետ են ուղարկել մեյլերին ուղարկված հարցաթերթիկը:
Շուտ ավարտողները կարդացել են Վիլյամ Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան»:
Ովքեր դասարանում չեն հասցրել կարդալ, պետք է  կարդան տանը:

Реклама