Ես ռեպ եմ սիրում: Երբ ես լսում եմ ռեպ, զգում եմ արագություն և ուրախություն: Ես չեմ սիրում ջազ լսել: Ես հաճախում եմ կիթառի և սիրում եմ նվագել: Ինձ շատ է դուր գալիս կիթառի ձայնը:
Երբ ես որոշեցի ընդունվել երաժշտական դպրոց, ինձ ասացին, որ պետք է երկու երգ երգեմ: Ես երգեցի Կոմիտասի «Եղնիկը» և ժողովրդական երգ՝ «Գնացեք տեսեքը»: Երբ ես երգեցի այդ երգերը, երաժշտական դպրոցի տնօրենն ինձ հարցրեց, թե ես որ դպրոցում եմ սովորում: Ես ասացի, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում եմ սովորում: Տնօրենն ասաց, որ շատ է սիրում մեր դպրոցի երգերը:
Ես առաջին դասարանում հաճախում էի երգչախմբի: Մի անգամ մենք երգչախմբով գնացել էինք Հ.Թումանյանի թանգարան և երգել ուրիշ դպրոցի աշակերտների համար: Մենք նաև երգել ենք մեդիա ուրբաթներին: Երգչախմբում երգում էինք ֆրանսիական և ժողովրդական երգեր: Ամենից շատ սիրում եմ «Գնացեք տեսեք» ժողովրդական երգը:
Հեղինակ՝ Յանա Խաչատրյան
Աղբյուրը