Մատենադարան

Картинки по запросу ՄատենադարանՄատենադարան բառը կազմված է մատյան և դարան բաղադրիչներից: Մատյան հնում նշանակել է «գիրք», իսկ դարան նշանակում է «պահոց, պահարան», այսինքն՝ Մատենադարանը գրապահոց է:
Հին ժամանակներում հայերը, ինչպես և այլ ժողովուրդներ, գրքերը գրում էին ձեռքով: Այդ պատճառով էլ դրանք կոչվում են ձեռագիր մատյաններ: Դրանցից շատերը մագաղաթից են: Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից: Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա: Նրանց անվանում էին գրիչներ: Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում: Հետո ուրիշ վարպետները մագաղաթները միացնում էին իրար, կազմում և գիրք դարձնում:
Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում: Այդ պատճառով էլ այն հաճախ կոչվում է ձեռագրատուն:
Ձեռագրերից շուրջ 14 հազարը հայերեն է, 2800-ը՝ օտար լեզուներով: Սրանց մեջ կան արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն և այլ լեզուներով մատյաններ:Դրանք վերաբերում են գիտության և մշակույթի տարբեր բնագավառների՝ պատմություն, գրականություն, քերականություն, աշխարհագրություն, բժշկություն, իրավունք, մաթեմատիկա, տիեզերագիտություն և այլն:
Հայ մարդիկ երբեմն իրենց կյանքի գնով են փրկել ձեռագրերը:
Բազում վտանգների միջով են անցել ձեռագրերը, մարդկանց  նման գերի տարվել և հրից ու սրից փրկվելով՝ եկել, մեզ են հասել: Դրանք հայ ժողովրդի տառապանքների ու հաղթանակների, նրա ազատասեր ու ստեղծագործ ոգու վկաներն են:

Реклама

1 thought on “Մատենադարան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s