Նամակներ Սասունցի Դավթին և մյուս հերոսներին

Картинки по запросу Սաունցի ԴավիթԲարև սիրելի՛ Դավիթ: Անչափ ուրախ եմ, որ էպոսի միջոցով ծանոթացա քեզ հետ: Հիացած քո ուժով ու քաջությամբ: Միայն կցանկանայի,որ դու այդքան միամիտ չլինեիր: Քո միամտության պատճառով ընկնում ես Մելիքի պատրաստած ծուղակը: Շատ կուզենայի, որ մեր ժամանակներում էլ քեզ պես հերոսներ լինեին, ու ես ընկերանայի նրանց հետ:

Հարգանքներով՝ Ժորա

Բարև, Դավի՛թ, ես կցանկանայի,որ դու միշտ քո բոլոր  թշնամիներին հաղթես և լավ առաջնորդ լինես քո ժողովրդի համար, ինչպես քո հայր Մհերը, չէ՞ որ դու շատ ուժեղ ես ու անհաղթելի: Ուզում եմ, որ միշտ հավատաս քո ուժին և երբեք չընկճվես:

Նամակի հեղինակ՝ Հակոբյան Ժաննա

Նամակ Դավթին

Բարև, Դավի՛թ: Ես զարմացած եմ քո քաջությամբ: Քեզ հարց ունեմ. «Այդ ինչպե՞ս է, որ դու փոքր ես, բայց այդքան ուժեղ ես ու անվախ: Պատմիր քո այդ գաղտնիքի մասին: Ես նույնպես ուզում եմ լինել քեզ նման:  Իսկ դու գիտե՞ս, որ քո անունով կա արձան և մետրոյի կայան»:

Քեզ գրում է Ալենը 8 տարեկան:

Նամակ իմ սիրելի հերոսին

Բարև, Դավի՛թ: Ես ունեմ մի քանի հարց, խնդրում եմ պատասխանիր:

-Ես գիտեմ, որ դու շատ ուժեղ ես, իսկ դու կարո՞ղ ես բարձնացնել  բեռնատար մեքենա:
-Ո՞վ է մտածել քո ձիու անունը:
-Քո ձին քանի՞ տարեկան է:
-Դավիթ, դու ուզու՞մ ես աշխատել, թե՞ քո երկիրը պաշտպանել:
-Ինչպե՞ս ես ուժեղացել:

Հեղինակ՝ Յանա Խաչատրյան

 Նամակ Սասունցի Դավթին

Բարև, Դավի՛թ:
Կարդացի քո մասին գրված էպոսը: Անկեղծ ասած շատ տպավորված եմ ու հիացած քո ուժով, քո բարությամբ, հայրենասիրությամբ : Այդ ամենի հետ մեկտեղ դու նաև շատ միամիտ ես ու շատ անկեղծ:
Հպարտ եմ, որ քո նման հզոր հերոսներ ենք ունեցել:

Հարգանքներով ՝  Լիա Համբարձումյան

Ողջու՛յն Դավիթ: Քեզ գրում է չորրորդ դասարանի աշակերտ Գեղամ Մարգարյանը: Ուրախ եմ, որ էպոսի միջոցով  ծանոթացա քեզ նման հայրենասեր ու խիզախ հերոսի հետ: Գիտե՞ս, հիմա էլ կան այդպիսի հերոսներ, որոնք իրենց կյանքը  չխնայելով՝ պաշտպանում են հայրենիքը: Ես էլ եմ հայրենասեր: Երբ մեծանամ, կփորձեմ օգտակար լինել հայրենիքիս:

Սիրով՝  Գեղամ Մարգարյան

Դավի՛թ, դու շատ համարձակ ես ու արի: Շատ ճիշտ ես վարվել, որ չես խնայել Մսրա Մելիքին և ազատել ես նրա լծից: Քո հետնորդները հիմա անսասան պահում են մեր սահմանները: Ես մեծանալու եմ և անպայման դառնալու եմ նրանցից մեկը:

Հեղինակ՝ Արսեն Գոմցյան

Բարև, Սասունցի Դավիթ:

Ես Դավիթն եմ: Դու էպոսի իմ ամենասիրելի հերոսն ես: Շատ բան է փոխվել Ձր ժամանակներից:  Ձեր ժամանակ կառքեր էին, իսկ հիմա  մարդիկ շրջում են ավտոներով:  Ձեր ժամանակ նետ ու աղեղով էին մարդիկ կռվում, իսկ հիմա տարբեր տեսակի զենքերով: Գիտե՞ս ,   հիմա նենց սարք կա, որ ամեն ինչ գիտի, կոչվում է համակարգիչ: Ես շատ կցանկանայի, որ հիմա էլ Հայաստանում լինեին քեզ պես ուժեղ և քաջ մարդիկ:

Հեղինակ՝ Գրիգորյան Դավիթ

Բարև, սիրելի Սասունցի Դավիթ: Ես Արայիկն եմ: Դու իմ ամենասիրելի հերոսն ես: Շատ կուզենայի քեզ տեսնել, նկարվել, զրուցել քո հետ: Կուզենայի միասին գնայինք Մսրա Մելիքի դեմ պայքարի:

Հեղինակ՝ Արայիկ Արշակյան

Նամակ Մսրա Մելիքին

Բարև, Մսրա Մելիք։Այս նամակով  ուզում եմ քեզ ասել, որ հայ ազգը բազմանում է  ու տասնյակ Սասունցի Դավիթներ  են ծնվում։ Նրանք իրեն կյանքը  չեն խնայում  իրենց ազգի համար։  Մելիք, ուզում եմ, որ տարածես իմ գրածները նաև բոլոր այն ազգերին, որոնք ուզում են հայ  ազգը բնաջնջեն։ Ինչ էլ որ լինի,  դեռ Դավիթներ շատ են ծնվելու։

Հեղինակ՝ Ալֆրեդո Մեսրոպյան

Նամակ Մսրա Մելիքին

Բարև, Մսրա Մելիք, երբ կարդացի Սասունցի Դավիթը, ես նկատեցի , որ դու շատ չար ես: Դու թագավոր ես քո սեփական երկրում, ինչու ես ուզում մեծացնել քո երկիրը: Բոլորն էլ իրենց երկիրն ունեն, օրինակ Սասունը անհաղթ է, հզոր, բայց Սասունցի Դավիթը չի ուզում մեծացնել իր երկիրը նա ուզում է հանգիստ իր համար ապրել, ոչ թե բոլորին կոտորել: Նա ուզում է, որ բոլորը խաղաղ ապրեն, իսկ դու անընդհատ կռիվ ես ման գալիս:

Հեղինակ՝ Բաղդասարյան Արա

Բարև, Ձենով Օհան:

         Քեզ է գրում Նատալին: Ես շատ եմ ուզում  քեզ մի քանի հարց տալ  և դրա համար ավելի միջոց չգտա, որոշեցի քեզ նամակ գրել:Առաջինն ուզում եմ իմանալ այդ ինչպես  է, որ քո ձայնը այնքան բարձր է, որ երբ դու կանգնում ես ամենաբարձր սարի գագաթին և գոռում ես, քո ձայնը հասնում է ներքևում կանգնած մարդկանց ականջին: Երկրորդը՝ երբ քո եղբայրը քեզ հանձնեց քաղաքը և Դավիթին, իսկ Մսրա Մելիքը հարձակվեց, ինչո՞ւ չհարձակվեցիր, եթե դու ուժեղ ես: Չմոռանամ ասել, եթե քո կինը չար էր, ինչու դու նրանից չբաժանվեցիր: Հուսով եմ՝ չես նեղանում իմ հարցերից: Ցտեսություն: 

Սիրով՝ Նատալի Նահապետյան
ք. Երևան, Շերամի 35, բնակարան 18

Նամակ Ձենով Օհանի կնոջը

Ես կուզենայի, որ դու քո արարքը Դավթի հանդեպ վերանայեիր և բարի աչքով նայեիր նրան:Չէ՞ որ նա որբ ու անտեր մի երեխա էր: Միևնույնն է՝ Դավիթը մեծացավ և իր ազգին զորավիգ եղավ: Ես մաղթում եմ, որ դու բարիանաս:

Հեղինակ՝ Վահե Սահակյան

Նամակ Ձենով Օհանին

Բարև, Ձենով Օհան: Ձեզ գրում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Նոր Դպրոցի 4-3դասարանի աշակերտ  Անի Աթոյանը: Մենք մայրենի լեզվի դասերի ժամանակ ընկեր Մարինեի հետ ուսումնասիրում ենք «Սասունցի Դավիթ» էպոսը: Այն շատ հետաքրքիր է ու պատմում է մեր քաջ նախնիների, հատկապես սասունցիների քաջագործությունների մասին: Ես  շատ սիրեցի էպոսը: Սակայն նկատեցի, որ դուք չնայած, որ ուժեղ եք, բարձր ձայն ունեք, բայց միշտ երկչոտ եք ու չեք ցանկանում պայքարել չարի դեմ: Միշտ ուզում եք գլուխ խոնարհել չար Մելիքի դեմ ու նման չեք Ձեր Առյուծ Մհեր եղբորը: Դուք շատ բարի եք, բայց ես ուզում եմ ցանկանալ, որ դուք ավելի համարձակ լինեք ու պայքարող:

Հարգանքներով՝ Անի Աթոյան

Բարև Մհեր: Ես զարմացա, որ դու թագավորությունը տվել ես վախկոտ Ձենով Օհանին: Բայց մինչև վերջ կարդալուց հետո հասկացա, որ դու տվել ես թագավորությունը ամենավստահելի մարդուն: Ցտեսություն, Մհեր:

Հեղինակ՝ Մանե Մկրտչյան

Նամակ Առյուծ Մհերին

Բարև ձեզ, մեր մեծ իշխան  Առյուծ Մհեր: Գրում է ձեզ 4-րդ դասարանցի Մինասը:Դուք շատ հզոր  իշխան եք, մենք ձեզանով հպարտանում  ենք  և շնորհակալ ենք  ձեր որդու` Սասունցի  Դավթի համար:Նա մեզ  մեծ օրինակ  պետք է  լինի: Ես  էլ ձեր նման  հայրենասեր, խիզախ,անվախ ու  խելացի զինվոր  եմ դառնալու:

Ամենաբարի մաղթանքներս ձեզ  հզոր իշխան:
Սիրով՝ Մինասից:

Նամակ Ձենով Օհանին

Տո Ձենով Օհան, ինչու՞ ես այդքան վախկոտ և ինչու՞ հանձնեցիր թագավորությունը Մսրա Մելիքին:Կեցցե Դավիթը, որ  պաշտպանեց հայ ժողովրդին, թե չէ դուք կընկնեիք չարչարանքների մեջ:

Հեղինակ՝ Արփինե Խաչատրյան

-Մսրա Մելիք, ինչո՞ւ հարձակվեցիր Սասունի վրա,-հարցնում  է Հակոբյան Նարեկը:

-Դավիթ, ես շատ կուզենայի քեզ նման ուժեղ, բարի,հայրենասեր և ժողովրդասեր լինեի,-ցանկանում է Գալոյան Մհերը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s