Ճամփորդում ենք

Տպավորություններ ներկայացումից

20161110_114233Փոքրիկ իշխանը

Ինձ շատ-շատ դուր եկավ «Փոքրիկ Իշխանը» ներկայացումը: Ինձ բոլոր կերպարները դուր եկան , նույնիսկ չար օձը, որը խոսում էր հանելուկներով:

Տպավորվել են ծեր օդաչուի խոսքերը: Նա ասաց, որ մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում բարի ու խելացի մարդկանց , այլ ուշադրություն են դարձնում այն մարդկանց, ովքեր հարուստ են: Ծեր օդաչուն պատմեց, որ ինքը սիրում էր նկարել: Նկարեց օձ ու վիշապ, բայց մարդկանց դուր չեկավ և նրան ասացին, որ ուրիշ գործով զբաղվի: Ծրծաղելի էր, երբ օդաչուն կռվում էր օդանավի հետ: Փոքիկ իշխանը խնդրում է օդաչուին իր համար գառնուկ նկարել: Օդաչուն տուփ է պատրաստում, տալիս փոքրիկ իշխանին և ասում է, որ գառնուկը տուփի մեջ է:

Փոքրիկ իշխանը սիրում էր ճամփորդել և ընկնում է մի թագավորություն, որտեղ միայն թագավոր կար: Նա ուզում է, որ փոքրիկ իշխանը մնա և դառնա թագավորության դատավորը: Փոքրիկ իշխանը հարցրեց.
-Այստեղ մարդ չկա, ու՞մ պետք է դատեմ:
-Ինքդ քեզ դատիր, դա ամենադժվարն է: Եթե քեզ լավ դատես, կարող ես ուրիշներին էլ դատել:

Մանե Մկրտչյան

Ես այս ներկայացումից մեծ տպավորություններ ստացա: Ինձ դուր եկավ  այն մասը, երբ   փոքրիկ Իշխանը հանդիպում է  աղվեսին   ու  նրանք ընկերանում   են: Ընկերությունը  շատ    թանկ բան է ու այն միշտ պետք է պահպանել: Նաև հավանեցի փոքրիկ Իշխանի պատրաստած  ինքնաթիռները, որոնք մեզ շատ ուրախացրին:

Մինաս Գրիգորյան

Մենք գնացել էինք Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն՝ դիտելու «Փոքրիկ Իշխանը» ներկայացումը: Այն ինձ շատ դուր եկավ: Փոքրիկ իշխանի հետ մենք էլ ճամփորդում էինք տարբեր մոլորակներով, ծանոթանում տարբեր հերոսների հետ:

Համանուն գրքի հեղինակը Անտուան դը Սենտ Էքզյուպերին է: Դա մի պատմություն է փոքրիկ տղայի քաջության, խելքի ու բարի սրտիկի մասին:

Գեղամ Մարգարյան

«Փոքրիկ իշխանը»  սիրո և ըկերության մասին պատմող բարի պատմություն էր:Նրա հերոսներն էին Փառասերը, Հարբեցողը, Փոքրիկ իշխանը, Լապտերավառը,  Բաոբաբները, Թագավորը և այլն: Փառասերը, չնայած մենակ էր իր մոլորակի վրա, բայց կարծում էր, որ բոլորը պիտի երկրպագեն իրեն, իր մասին բավականին մեծ կարծիք ուներ: Հարբեցողն էլ հարբում էր, որ մոռանար, որ ամոթ է խմելը: Այս տարբերակով փորձում էր փախչել, որովհետև ամաչում էր ինքն իրենից ու իր թուլությունից: Փոքրիկ Իշխանն էլ իրեն պատասխանատու էր զգում իր վարդի համար, որին այդպես ընտելացրել էր:

Ես շատ կուզեի նմանվել Փոքրիկ իշխանին, լինել նրա նման բարի ու նվիրված ընկեր: Հեքիաթը մեզ  սովորեցրեց լինել ընկերասեր, բարի,ազնիվ :

Լիա Հարությունյան

pokrik-ishxan-8Մտանք մեծ դահլիճ, և երբ լույսերը անջատեցին ինձ տհաճ էր այդ պահը: Երբ վարագույրը բացվեց, ապա զգացի հետաքրքրություն, թե ինչ է տեղի ունենալու: Բեմադրությունը ինձ դուր եկավ:

Նկարը՝ “ՓիԷս փրոդաքշնը”-ի ֆեյսբուքյան էջից:

Բագրատ Խանբաբյան

Մենք գնացել էինք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն: Այնտեղ մենք նայեցինք «Փոքրիկ  Իշխանը» ներկայացումը : Ես ամենաշատը հավանեցի  պատմողին, նա շատ հետաքրքիր ձևով էր պատմում: Ես այս ներկայացման մուլտֆիլմն էի տեսել, շատ էի հավանել, բայց  ավելի հետաքրքիր էր ներկայացումը  դիտելը:

Դավիթ Գրիգորյան

Մենք դասարանով գնացել էինք «Փոքրիկ իշխանը» ներկայացումը դիտելու: Ինձ այն շատ դուր եկավ: Հերոսներից ես ամենաշատը հավանեցի աղվեսին, որովհետև նա գեղեցիկ էր և շատ էր ուզում դառնալ  փոքրիկ իշխանի ընկերը: Ես շատ էի տպավորված երգչուհու երգով: Նա այնքան բարձր էր երգում, բայց նաև շատ լավ, իսկ ծաղիկի մասին խոսքեր չունեմ, որովհետև  նա ամեն ինչ միանգամից ուզում էր: Մի խոսքով, ներկայացումը շատ լավն էր:

Նատալի Նահապետյան

Մենք այսօր գնացել եինք  «Փոքրիկ Իշխանը» դիտելու: Ինձ շատ դուր եկավ այդ ներկայացումը, որովհետև այդ ներկայացումը շատ ուրախ էր: Ինձ համար շատ զարմանալի էր, որ մի մարդ այնպես անցավ, որ անբողջ դահլիճը վեր թռավ: Ես ուզում էի ստանալ թղթից ինքնաթիռ, որը ուղարկում էր Փոքրիկ Իշխանը դահլիճի մարդկանց:

Յանա Խաչատրյան

Մենք այսօր գնացել էինք «Փոքրիկ Իշխանը» ներկայացումը դիտելու: Ներկայացումը շատ հետարքիր էր: Այնտեղ էին Փոքրիկ Իշխանը, Աղվեսը, Օձը, Օդաչուն ծեր ժամանակ, Օդաչուն ջահել ժամանակ, Ծաղիկը, Թագավորը, Հարբեցողը, Լապտերավառը, Զբաղվածը, Հայրենագետը և Ինքնահավանը: Ինձ շատ դուր եկավ ներկայացումը: Ներկայացումը շատ ուսանելի էր:

Արսեն Գոմցյան

Ամեն ինչ սկսվեց այսպես. մենք գնացինք թատրոն, նստենցինք նստարաններին, և ներկայացումը սկսվեց: Առաջին անգամ փոքրիկ իշխանը մի վիշապօձ նկարեց, որը ուտում էր մի գազանի: Նա ցույց տվեց իր նկարը մեծահասակներին. նրանք ասում էին, որ դա գլխարկ է: Նա նկարեց ներսի կողմից, նրանք պատասխանեցին, որ ոչ մի վիշապօձ չնկարես ո՛չ ներսի կողմից, ո՛չ դրսի կողմից: Այլ հետարքրքվի՛ր աշխարհագրությամբ, ուղղագրությամբ և թվաբանությամբ: Նա որոշեց լինել օդաչու, և հետո ինքնաթիռը վթարի ենթարկվեց: Նա որոշեց ոտքով գնալ, ճամփորդել: Երբ հանդիպեց փոքրիկ իշխանը աղվեսին, նրա հետ ընկերություն արեց: Ներկայացումը ավարտվեց, մենք երթուղային նստեցինք և գնացինք դպրոց: Իմ օրը լավ անցավ:

Հայկ Պողոսյան

wx600_601371

Մենք այսօր  ուղևորվեցինք  Ստանիսլավսկու անվան պետական թատրոն՝ «Փոքրիկ իշխանը»  ներկայացումը դիտելու: Ներկայացումը ես շատ հավանեցի:  Այն մի տղայի մասին էր, ով ճամփորդում էր երկրներով, ընկերանում էր կենդանիների, սողունների, բույսերի և մարդկանց հետ:  Նա ուներ մի ծաղիկ, որին խնամում էր, զրուցում հետը: Փոքրիկ Իշխանը  հայտնվել էր անապատում:  Նա նամակներ էր գրում և օդային ուղարկում, որոնք մենք փորձում էինք բռնել դահլիճում: Տպավորվել է ինձ մոտ նաև այն աստղագետը, ով զբաղվում էր աստղեր հաշվելով: Ես կուզեի նմանվել Փոքրիկ Իշխանին: «Փոքրիկ իշխանը»  դիտելուց հետո ես որոշեցի կարդալ նաև գիրքը: Այն գրել է Անտուան Դը Սենտ Էքզյուպերին:

Ալեն Թորոսյան

Այս ներկայացումը շատ լավն է, կարող եք գնալ թատրոն և նայել ներկայացումը: Այն շատ հետաքրքիր էր, փոքրիկ իշխանը ամեն մոլորակ անցնելուց նամակ է գրում և գցում ու բոլոր դասարանները պետք է բռնեն և կարդանՙ ինչ է գրված այդ նամակի մեջ:

Սոս Ղահրամանյան

Ամեն ինչ սկսվեց այսպես: Մեր ամբողջ դպրոցը 3-րդից մինև 7-րդ դասարանցիները տարբեր երթուղայիներով գնացինք Կ.Ս.Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոն, որ տեղ դիտեցինք «Փոքրիկ իշխանը» հեքիաթը: Երբ հասանք, նստեցինք նստարաններին, հեռախոսները անջատեցինք, իսկ 5 րոպե հետո լույսերը անջատեցին և ներկայացումը սկսվեց:

Փոքրիկ Իշխանը այնքան բարի էր, որ բոլորին լավություններ էր անում՝ գառնուկ էր պահում, ծաղիկ էր տնկում և աղվեսի հետ ընկերություն անում, որպեսզի աղվեսը ուրախ ապրի: Ներկայացման ժամանակ Փոքրիկ Իշխանը մի քանի անգամ նամակ գրեց թղթի վրա, թղթե ինքնաթիռ պատրաստեց և թռցրեց մեզ վրա: Ափսոս, որ ես չկարողացա բռնել այդ նամակներից գոնե մեկը: Ներկայացումը շատ հետաքրքիր էր, մենք դուրս եկանք թատրոնից և ոտքով միջև ՀՀ. Հրապարակը քայլեցինք, իսկ հետո շարունակեցինք մեր երթուղայիններով: Այսպես և մեր օրը վերջացավ: Ես այսօր շատ-շատ լավ օր անցկացրեցի:

Ժաննա Հակոբյան

20161110_114102Մենք մեր ուսուցչուհու՝  ընկեր Մարինեի հետ, գնացել էինք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական  թատրոն՝  դիտելու «Փոքրիկ Իշխանը » ներկայացումը:

Այն շատ հետաքրքիր էր:Մենք էլ կարծես այդ ներկայացման հերոսները լինեինք: Փոքրիկ իշխանի հետ ճամփորդում էինք տարբեր մոլորակներով, ծանոթանում տարբեր հերոսների հետ: Ներկայացման մեջ ինձ հատկապես դուր եկավ այն պահը, երբ Փոքրիկ Իշխանը հանդիպեց և ընկերացավ աղվեսի հետ: Բարձր տրամադրությամբ վերադարձանք տուն:

Ժորա Մանուկյան

Մենք այսօր գնացինք Ստանիսլավսկու անվան թատրոն Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ ԻշԽանը»  դիտելու:Ներկայացումը ինձ շատ դուր եկավ:Տպավորված եմ դերասանների խաղով:Հատկապես ինձ հետաքրքրեց աղվեսին ընտելացնելու պահը:Նրանք միասին երգեցին, խաղացին,պարեցին: Այնքան ուրախ տեսարան էր:Ես որոշել եմ անպայման կարդալ այդ գիրքը:

Շահանե Հովսեփյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s