Տարեմուտի խոստովանություն

1.Ի՞նչ կուզենայիր ունենալ 2017 թվին, որ պակասում էր 2016-ին:
-2017 թվին ես կուզենայի ունենալ  շուն:
2. 2016 թվին ի՞նչ ամսաթիվ միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:
-Ես միշտ կհիշեմ նոյեմբեր ամիսը, որովհետև նոյեմբեր ամսվա մեջ շատ ծննդյան առիթների ենք մասնակցել:
3. Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը 2016-ին:
Ամենամեծ ձեռքբերումը նոր դպրոց հաճախելն էր:
4. Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:
Ես ուզում էի շախմատի մրցումներում կարգ ստանալ, բայց չստացա:
5.Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:
Իմ քույրիկի Նոր Տարվա նվերը:
6.Ու՞մ վարքը կուզեիր գովել:
Պապիկիս և հայրիկիս:
7.Ի՞նչն էր ամենաշատը քեզ ոգևորում:
Ինձ ամենաշատը ոգևորում է, երբ մեր տանը առիթներ է լինում և շատ հյուրեր են գալիս:
8. Ո՞ր երգը քեզ միշտ կհիշեցնի նախորդ տարին:
Ես միշտ 2017 թվին կհիշեմ «Քամի փչիր» երգը:
9. 2016 թվին Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:
Ես կուզեի լողի մրցումների մասնակցել:
10. Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:
Քույրիկիս չնեղացնել:
11. Սիրահարվե՞լ ես 2016-ին:
Այո, սիրահարվել եմ:
12. Ո՞րն էր քո սիրելի հեռուստահաղորդումը:
Իմ սիրելի հաղորդումը «Ֆուլ Հաուսն» է:
13. Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը 2016-ին:
Իմ կարդացած ամենալավ գիրքը «Փոքրիկ Իշխանն» է:
14. Ի՞նչ էիր ուզում և ստացար:
Ես ուզում էի հեծանիվ և ստացա:
15. Ի՞նչ էիր ուզում և չստացար:
Ես ուզում էի հարազատ եղբայր, բայց չստացա:
16. Ո՞րն էր քո սիրելի ֆիլմը 2016-ին:
Իմ սիրելի ֆիլմը «Սուպեր Մաման» ֆիլմն է:
17. Գրիր որևէ երգի բառեր, որոնք ամփոփում են 2016-ը:
Մամ ջան, չտխրես, շատ չմտածես, կռիվ ենք գնում ախպերս ու ես:

Աղբյուրը՝ Արայիկ Արշակյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s