Տարեմուտի խոստովանություն

Posted on Updated on

1.Ի՞նչ կուզենայիր ունենալ 2017 թվին, որ պակասում էր 2016-ին:

-Ես կուզենայի ունենալ 2017 թվին մի փոքրիկ շունիկ:

2. 2016 թվին ի՞նչ ամսաթիվ միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:

-2016 թվին իմ հիշողության մեջ կմնա դեկտեմբերի 30-ը, որովհետև ես,  հայրիկս և քույրիկս գնացել էինք երազների հեքիաթային աշխարհ, հանդիպեցինք Ձմեռ պապիկին:

3. Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը 2016-ին:

-Իմ ամենամեծ ձեռքբերումն էր, որ ես անցա «Արևիկ» երգչախմբի քննությունը և ընդունվեցի:

4. Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:

-Իմ ամենամեծ անհաջողությունն էր, որ իմ քույրիկին վիրահատեցին:

5. Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:

-Իմ հայրիկս ինձ համար գնել էր անվաչմուշկներ:

6. Ու՞մ վարքը կուզեիր գովել:

-Հայրիկիս:

7. Ի՞նչն էր ամենաշատը քեզ ոգևորում:

-Անհամբեր սպասում էի Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին:

8. Ո՞ր երգը քեզ միշտ կհիշեցնի նախորդ տարին:

-Միհրան Ծառուկյանի կատարմամբ   «Հիմա կիմանա» երգը:

9. 2016թվին ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:

-Կուզեի շատ արշավների գնալ:

10. Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:

-Կուզեի չբարկացնել հայրիկիս և մայրիկիս:

11. Սիրահարվե՞լ ես 2016-ին:

-Ոչ:
12. Ո՞րն էր քո սիրելի հեռուստահաղորդումը:

-Ֆուլ Հաուս:
13. Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը 2016-ին:

-Չարի Վերջը:
14. Ի՞նչ էիր ուզում և ստացար:

-Անվաչմուշկներ:
15. Ի՞նչ էիր ուզում և չստացար:

-Փոքրիկ շունիկ:
16. Ո՞րն էր քո սիրելի ֆիլմը 2016-ին:

Հարրի Փոթեր:
17. Գրիր որևէ երգի բառեր, որոնք ամփոփում են 2016-ը:

-Կանգ առ ժամանակ, մի րոպեով

Թող մնանք մի պահ, մենք երկուսով…

Աղբյուրը՝ Ժաննա Հակոբյանի բլոգ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s