1.Ի՞նչ կուզենայիր ունենալ 2017 թվին, որ պակասում էր 2016-ին:
-Կուզեի ավելի ինքնուրույն լինել:
2. 2016 թվին ի՞նչ ամսաթիվ միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:
-2016 թ.-ին իմ հիշողության մեջ կմնա մայրիկիս ծննդյան օրը, որովհետև այդ օրը ես և հայրիկս հաճելի անակնկալ էինք պատրաստել նրա համար:
3. Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը 2016-ին:
-Ես 2016 թ.ին ձեռքբերումներ չեմ ունեցել:
4. Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:
-Իմ ամենամեծ անհաջողությունը այն է, որ ես չեմ կարողանում ինձ զսպել:
5. Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:
-Իմ գնած ամենալավ բանը մայրիկիս նվիրած ծաղկեփունջն էր:
6. Ու՞մ վարքը կուզեիր գովել:
-Կուզեի գովել հայիկիս վարքը:
7. Ի՞նչն էր ամենաշատը քեզ ոգևորում:
-Ես ոչ մի բանից չեմ ոգևորվում:
8. Ո՞ր երգը քեզ միշտ կհիշեցնի նախորդ տարին:
Ինձ նախորդ տարին կհիշեցնի «Ջինգլ Բելզ» անգլերեն երգը:
9. 2016 թվականին ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:
-Ավելի շատ կուզեի զվարճանալ:
10. Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:
-Կուզեի ավելի քիչ դաս անել:
11. Սիրահարվե՞լ ես 2016-ին:
-Ոչ, չեմ սիրահարվել:
12. Ո՞րն էր քո սիրելի հեռուստահաղորդումը:
-Իմ սիրած հեռուստահաղորդումը «Ֆուլ հաուս»-ն է:
13. Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը 2016-ին:
-Իմ կարդացած ամենալավ գիրքը «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»-ն է:
14. Ի՞նչ էիր ուզում և ստացար:
-Ես ուզում էի ժամացույց և ստացա այն:
15. Ի՞նչ էիր ուզում և չստացար:
-Ուզում էի փոքրիկ շնիկ:
16. Ո՞րն էր քո սիրելի ֆիլմը 2016-ին:
-2016թ.-ի իմ սիրած ֆիլմը «Հրաշալի յոթնյակը» ֆիլմն է:
17. Գրիր որևէ երգի բառեր, որոնք ամփոփում են 2016-ը:
-Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես,
Նոր Տարվա հանդես,Նոր Տարվա հանդես,
Հագուստներ ունենք, դիմակներ պես–պես…..
Աղբյուրը՝ Հայկ Պողոսյանի բլոգ