4-րդցիները ընտրել են Թումանյանի բանաստեղծություններից այն բանաստեղծությունը, որն առավել հոգեհարազատ էր իրենց, ապա փորձել հարցադրումների օգնությամբ վերլուծել, մեկնաբանել, պատմել իրենց զգացողությունների մասին:
Ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ բանաստեղծությունը:
Ինձ շատ դուր եկավ բանաստեղծության վերնագիրը՝ «Ամենից լավ տունը»: Հետո բանաստեղծությունը կարդալուց հետո շատ հավանեցի այս բանաստեղծությունը:
Ի՞նչ ես զգում, տեսնում և լսում բանաստեղծությունը կարդալիս:
Ես տեսնում եմ մի տղայի, որ ամբողջ աշխարհը ման գալուց հետո, հասկանում է, որ աշխարհի ամենալավ տեղը իր տունն է, որտեղ ծնվել, մեծացել է:
Ի՞նս եք մտածում և հիշում բանաստեղծությունը կարդալիս:
Պատկերացնում եմ ինձ այդ տղայի տեղը, հասկանում եմ, որ աշխարհի ամենալավ, ամենատաք տեղը իմ տունն է:
Ինչպե՞ս կվերնագրեիր բանաստեղծությունը:
Կվերնագրեի «Ես ու իմ հարազատ տունը»:
Ես ընտրեցի «Այվազովսկու նկարի առջև» բանաստեղծությունը , որովհեետև այստեղ կա կախարդանք: Կախարդը հաճարեղ նկարիչն է, որն իր վրձնով պատկերում է ծովը փոթորկի ժամանակ : Բանաստեղծությունը կարդալիս ես տեսնում եմ շատ մեծ ալիքներ, լսում եմ ահեղ խշշոց , զգում եմ վախ և գեղեցկություն:
Ես կվերանվանեի այս բանաստեղծությունը «Կախարդ նկարիչը»:
Մանե Մկրտչյան
Ես ընտրեցի «Արագիլ» բանաստեղծությունը, որովհետև ինձ ծանոթ է և շատ հետաքրքիր է, որովհետև պատմում է գարնան մասին, եթե արագիլ գալիս է, նշանակում է, որ գարունը եկել է: Որ կարդացի այդ բանաստեղծությունը հիշեցի մի նկար, որի մեջ կար մի արագիլ, գնում էր մի գյուղ, իր բույնը շինելով ինչ-որ մեկի տանը: Կվերնագրեի այդ բանաստեղծությունը «Արագիլ, արի, արի»: Այդ բանաստեղծությունը կարդալուց հանգստություն եմ զգում:
Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցըլում են վառ։
Քընած է արդեն
Հովտում ողջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։
Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վըրա։
Երկընքի դիմաց
Գըրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է Աստված։
Երբ կարդացի այս բանաստեղծությունը, մի շատ հարազատ բան զգացի այդ բանաստեղծության նկատմամբ:Այն ինձ հիշեցրեց մի ծանոթ պատմություն:Մտքով տեղափոխվեցի այն գյուղը, ուր ծնվել ու մեծացել եմ, տեսա ինձ ծանոթ գիշերվա պատկերը:Եվ լսեցի ծղրիդների երգը:Հիշեցի պարզ ու խաղաղ ամառային երեկոները, երբ մարդիկ տուն էին վերադառնում դաշտերից և հոգնած քուն մտնում: Ինձ թվում է, որ բանաստեղծության վերնագիրը շատ ճիշտ ու տեղին է ընտրված, և ես այն չէի փոխի:
Ես ընտրեցի «Արագիլ» բանաստեղծությունը, որովհետև ես արագիլներ շատ եմ սիրում, նաև ինձ դուր եկավ բանաստեղծությունը: Բանաստեղծությունը պատմում էր գարնան մասին ,ես գարնանը անհաբեր սպասում էի և ուզեցի գարնանը կանչեմ: Տեսնում եմ արևոտ գարուն , երեխաներ դրսում խաղալիս, արագիլներ, որոնք բույն են ստեղծում:Բանաստեղծությունը կարդալիս հիշում եմ իմ գարանան անցկացրած օրերը: Ես կվերնագրեի բաստեղծությունը «Գարանանաբեր Արագիլ»:Ինձ շատ դուր եկավ բանաստեղծությունը:
Ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ բանաստեղծությունը:
Ես ընտրեցի «Աղբյուր» բանաստեղծությունը, քանի որ այն ինձ շատ դուր եկավ: Ինձ դուր է գալիս այն ամենը, ինչ կապված է ջրի հետ:
Ի՞նչ ես զգում, տեսնում և լսում բանաստեղծությունը կարդալիս:
Ես լսում եմ աղբյուրի քչքչոցը, որը ինձ մի գեղեցիկ մեղեդի է հիշեցնում:
Ի՞նչ ես մտածում և հիշում բանաստեղծությունը կարդալիս:
Ես հիշում եմ Ջերմուկի ջրվեժը:
Ինչպե՞ս կվերնագրեիր բանաստեղծությունը:
«Մեղեդի»:
Ես ընտրեցի «Արագիլ» բանաստեղծությունը, որովհետև ես շատ եմ ուզում որ գարունը գա:
Բանաստեղծությունը կարդալիս զգում եմ գարնան շունչը և թռչունների երգը:
Հիշում եմ, թե ոնց էի ամառը իջնում բակ և խաղում ընկերներիս հետ:
Բանաստեղծությունը կվերնագրեի «Գարնան սկիզբ»:
Ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ բանաստեղծությունը:
Ընտրեցի «Աղբյուրը» բանաստեղծությունը, քանի որ ես նույնպես սիրում եմ աղբյուրից ջուր խմել, հատկապես դուր եկավ օրհնանքի հատվածը, որտեղ ասվում է. «Քո շինողի օր—կյանքը
Ջրի նման երկարի՜…»։
Ի՞նչ ես զգում, տեսնում և լսում բանաստեղծությունը կարդալիս:
Տեսնում եմ շոգ ամառ, կանաչ դաշտ, հովվի հոտ, սառնորակ աղբյուր, շոգից ծարավ մարդ: Լսում եմ ոչխարների ձայնը, թռչունների ծլվլոցը, աղբյուրի խշշոցը:
Ի՞նչ ես մտածում և հիշում բանաստեղծությունը կարդալիս:
Մտածում եմ ամռան մասին, արձակուրդների և ամառային ճամբարի և ճամփորդության մասին:
Ինչպե՞ս կվերնագրեիր բանաստեղծությունը:
Կվերնագրեի՝ ‹‹Սառնորակ աղբյուրը››:
Հայոց վիշտը անհուն մի ծով
Անհուն մի ծով ահագին
Են սև ծովում տառապելով
Լող է տալիս իմ հոգին
Մեկ զայրացկոտ ծառս է լինում
Մինչ երկինքը կապուտակ
ՈՒ մեկ հոգնած սուզվում իջնում
Մինչ խորքերը անհատակ
Ոչ խորքերն է գտնում անվերջ
ՈՒ ոչ հասնում երկնքին
Հայոց վիշտի մեց ծովի մեջ
Տառապում է իմ հոգին
Ինձ շատ դուր եկավ այս բանաստեղծությունը: Այն պատմում է իմ հայրենիքի խորը վշտի մասին: Հովհաննես Թումանյանը այս փոքրիկ բանաստեղծությունը այնքան դիպուկ է նկարագրել, որ ես կարդալով այն զգում եմ հայոց վիշտը:
Ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ բանաստեղծությունը:
Ես ընտրեցի «Իմ Երգը» , որովհետև ես սիրում եմ երգել:
Ի՞նչ ես զգում, տեսնում և լսում բանաստեղծությունը կարդալիս:
Զգում եմ, որ իմ բանաստեղծությունն է:
Ի՞նչ ես մտածում և հիշում բանաստեղծությունը կարդալիս:
Ես մտածում եմ, որ ինչ- որ մեկը երգում է իմ մասին:
Ինչպե՞ս կվերնագրեիր բանաստեղծությունը:
Կվերնագրեի «Ամենալավ երգը»: