Ուսումնասիրում են սովորողները·Գրականություն·Կարդում ենք

Վախթանգ Անանյանի հետքերով…

Վախթանգ_Անանյան

Բաժանվեցինք խմբերի, ոմանք էլ ցանկացան մենակ աշխատել, ամեն խումբ ընտրեց Վախթանգ Անանյանի ստեղծագործություններից մեկը ու  սկսեց կարդալ: Կարդալուց հետո ամեն խումբ քննարկեց իր կարդացածն ու հասկացածը, ապա սկսեց հարցեր ու առաջադրանքներ կազմել ստեղծագործության վերաբերյալ: Արդյունքում ստացանք անանյանական ընթերցարան-հարցարան:

«Արջի ճանկերում»

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Քանի՞ ընկերոջ մասին էր տեքստը:
  2. Ի՞նչի համար են գնացել անտառ:
  3. Արջը ինչու՞ հարձակվեց Վաղոյի վրա:
  4. Որտե՞ղ էր արջի քարանձավը:
  5. Ի՞նչ էր սովորեցնում այս ստեղծագործությունը:
  6. Ի՞նչ գտան տղաները անտառում:
  7. Նկարագրիր արջին:
  8. Ի՞նչի համար Շաքար ամին կրակեց արջին:
  9. Ո՞վ էր տղաների գլխավորը:
  10. Տեքստից դուրս գրիր  բոլոր բարբառային բառերը և բացատրիր:

Հարցերն ու առաջադրանքները կազմեցին՝
Սոս ՂահրամանյանըԱրայիկ ԱրշակյանըԱլֆրեդո Մեսրոպյանը

«Հավատարիմ ընկերս»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է գրել «Հավատարիմ ընկերս» ստեղծագործությունը:
  2. Ու՞մ  մասին է պատմվածքը:
  3. Ո՞վ է հավատարիմ ընկերը:
  4. Որտե՞ղ են կատարվել դեպքերը:
  5. Ինչպե՞ս ավարտվեց որսորդությունը:
  6. Ո՞վ ո՞ւմ  օգնեց:
  7. Ովքե՞ր օգնեցին փրկել Զանգիին:
  8. Ի՞նչ է նշանակումԷնիկ օրդկները երազում կփրթի արհտայտությունը:
  9. Ի՞նչ է նշանակումտճկոր բառը:
  10. Ի՞նչ է նշանակումթաղիք բառը:

Հարցերն ու առաջադրանքները կազմեցին՝
Ժորա և Լևոն Մանուկյանները

«Ընտանի օձեր»

Հարցեր

  1. Որտե՞ղ են կատարվում այս պատմվածքի գործողությունները։
  2. Ինչի՞ց  սատկեց կատուն։
  3. Օձը ինչո՞ւ թունավորեց կաթը։
  4. Օձը ինչո՞ւ թափեց կաթը։
  5. Ի՞նչ սովորեցիր այս պատմվածքից։

Հարցերը կազմեց Գոռ Գալստյանը

 «Մանկապարտեզի դաստիարակչուհին»
Հարցեր և առաջադրանքներ

  1. Բացատիր հետևյալ բառերը`

Տավարած –
Խրտնած –
Փշալար –
Աթուրմա –
Ժխոր –

  1. Թվարկիր բոլոր հերոսներին, յուրաքանչյուրին բնութագրիր մեկ բառով:
  2. Ին՞չ ես կարծում Վախթանգ Անանանյանի այս պատմվածքի մասին:
  3. Բնութագրիր գլխավոր հերոսին:
  4. Աղջիկն անընդհատ ի՞նչ հարցեր էր տալիս տղային:
  5. Վախթանգ Անանյանի այս պատմվածքը փորձիր պատմել:
  6. Պատմվածքի տղան ընկեր ունե՞ր, թե՞ ոչ:
  7. Քեռին ի՞նչ էր տվել տղային ու ինչո՞ւ:
  8. Այդ տղան գիտեր, թե ի՞նչ է ամառանոցը կամ էլ որտե՞ղ է գտնվում:

Հարցերն ու առաջադրանքները կազմեցին՝
Արփինե Խաչատրյանը, Նանե Ասատրյանը, Վահե Սահակյանը

«Ծովի տղան»

Հարցեր

  1. Ինչո՞ւ Լորիսը ասաց, որ պետք է հետ գնալ:
  2. Ինչո՞ւ ձկնորսը ասաց, որ մի ձուկ որսալու տեղ է պետք գտնել:
  3. Ձկնորսը ինչո՞ւ ձուկ տվեց:
  4. Ինչո՞ւ էր Լորիսը նայում երկնքին:
  5. Այդ նավը սովորակա՞ն էր:
  6. Ինչո՞ւ տղաները հրաժարվեցին ձկնորսի ասածներից:
  7. Ինչպե՞ս է Լորիսը զգում, որ վտանգ կա:
  8. Որտեղի՞ց է Լորիսը  պատասխանները վերցնում:
  9. Լորիսի ընկեր Աշոտը մի բան զգում էր, թե՞ չէ:
  10. Ձկնորսը սիրո՞ւմ էր թարմ ձուկ:

Հարցերը կազմեց Հայկ Պողոսյանը

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s