Ստեղծագործում են սովորողները

Իմ հերոսը

3Արևելյան դպրոցի չորրորդցիները իրենց ուսուցիչներից հարցազրույց են վերցրել՝ պարզելու՝ թե ի՞նչ են հասկանում հերոս ասելով և ո՞վ է նրանց հերոսը: Ապա իրենք են անդրադարձել այդ հարցին:

Ամեն մարդ իր հերոսն է, ինչու է ինձ այսպես թվում, որովհետև մարդ չի կարող կանչի իր սիրելի հերոսին, որ իր փոխարեն դաշնամուր նվագի կամ իր փոխարեն մեքենա վարի և այլն, եթե մարդ ինքնուրույն  է հաղթահարում,  նա ինքնիրեն իր հերոսն է դառնում: Իմ ասելիքն այն է, որ ինքնուրույն կատարում ես, դա չի նշանակում՝ Աստվածն է օգնել կամ իմ սիրելի հեքիաթի հերոսն է օգնել:

Մանե Մկրտչյան

Իմ հերոսը հայրիկն է: Ես ասում եմ հերոս ու հասկանում, որ նա իմ փրկիչն է: Իմ հերոսը միշտ իմ կողքին է: Հայրիկը ինձ միշտ օգնում է դժվար պահերին: Ես շատ եմ սիրում հայրիկի հետ մեքենա վարել: Նա ամենինչ ինձ համար անում է,  ոնց որ իրական  հերոսը:

Արփինե Խաչատրյան

Իմ հերոսը իմ բժիշկն է: Երբ ես իմ ոտքը կոտրել էի, մի բժիշկ ասում էր, որ պետք է վիրահատություն անել, իսկ մի ուրիշ բժիշկ, այսինքն այն բժիշկը, որը իմ հերոսն էր ասաց, որ պետք չէ վիրահատություն անել:

Իմ բժիշկը շատ հոգատար էր, նա, երբ կտրում էր իմ ոտքի գիպսը, ես շատ էի բղավում և հետո նա փորձում էր ինձ ծիծաղեցնել:

Ես ուզում եմ ասել, որ հիվանդանոցում պետք է աշխատեն փորձառու բժիշկները, այլ ոչ թե պատահական մարդիկ:

Յանա Խաչատրյան

Հերոս ասելով ես հասկանում եմ մարդ, որը ոչ մեկին չի խփում, չի վիրավորում և ամենակարևորը պատրաստ է օգնել բոլորին:

Ես հերոս եմ համարում իմ հայրիկին, մայրիկին ու քույրիկին:

Իմ հերոսը ապրում է մեր տանը՝ իմ կողքին:

Իմ հերոսը

Իմ հերոսը իմ կողքին է արդեն ինը տարի: Նա պաշպանում է ինձ, այս ամբողջ ընթացքում նա օգնել ինձ, երբ ես հիվանդ եմ եղել, երբ դժվարացել եմ մի բան անել: Նա ինձ այնքան շատ բան է սովորեցրել, որ չեմ կարող հիշել ու թվարկել: Մենք միասին շատ ենք զվարճանում, տարբեր խաղեր ենք խաղում: Ես շատ եմ սիրում իմ հերոսին:

Իմ հերոսը իմ հայրիկն է:

Նատալի Նահապետյան

Իմ հերոսը իմ հայրիկն է: Նա միշտ իմ կողքին է: Երբ ես դժվարությունների մեջ եմ, նա միշտ հասնում է ինձ օգնության: Իմ հայրիկը ինձ համար ամենաուժեղն է: Ես ուրախ եմ, որ ունեմ այդպիսի ուժեղ, հերոս հայրիկ:

Սոնա Սահակյան

Ինձ համար հերոս է Տիգրան Մեծն արքան: Նա Հայոց պատմության ամենաականավոր գործիչներից է և  ամենահզոր Հայոց արքան: Նա է ստեղծել «Ծովից Ծով» Հայաստանը և արժանացել «Արքայից Արքա» և «Մեծ» տիտղոսներին: Ես կուզեի, որ մեր փոքր Հայաստանը այն ժամանակների պես ուժեղանա, դառնա «Ծովից Ծով» և նրա իշխանությանը գա մեր նոր ժամանակների Տիգրան Մեծը՝ Մեծն Մհեր Գալոյանը:

Մհեր Գալոյան

Իմ հերոսը իմ հայրիկն է, որովհետև նա ամեն ամեն ինչի պատրաստ է իմ համար: Իմ հայրիկը շատ խելացի է և, իհարկե, անվախ է: Հայրիկս շատ է սիրում ինձ և քույրիկիս: Իմ հայրիկը աշխարհի ամենալավ հայրիկն է:

Արայիկ Արշակյան

Իմ հերոսը Հիսուսն է, որովհետև նա ինձ համար զոհել է իր կյանքը և խաչվել։ Նա մոտ երկու հազար տարի առաջ շատերի հերոսն էր, և նրան հետևում էր ավելի քան յոթանասուն մարդ։ Նա կարող էր ամեն բան , մի անգամ նա քայլել է Գալիլեա լճի վրայով և կանգնեցրել փոթորիկը, երբ նավարկում էր իր աշակերտների հետ։ Նա կարեկցում էր մարդկանց, բուժում հիվանդներին, հոգ տանում աղքատներին ու կերակրում էր նրանց։ Նա չի գրել ոչ մի գիրք, բայց նրա մասին գրվել են բազում գրքեր։ Նա մեզ շատ է սիրում, և հիմա էլ նա կենդանի է ու լսում է մեզ, երբ մենք Նրա հետ խոսում ենք։ Ես նրան շատ եմ սիրում, Նա ինձ երբեք հուսախաբ չի անի։

Նանե Ասատրյան

Հերոսը ինձ համար այն մարդն է, որը մարդկանց է օգնում, փրկում և պաշտպանում : Նա շատ քաջ է ու ոչ մեկից ու ոչնչից չի  վախենում:

Իմ հերոսը ապրում է մեր տանը, դա իմ հայրիկն է:

Բացի իմ հայրիկից, ինձ համար  բոլոր զինվորները հերոս են, որովեհտև մեզ պաշտպանում են ու փրկում:

Դավիթ Գրիգորյան

Ես հերոս համարում եմ այն մարդուն, ով քաջ է, բարի, ազնիվ, խելացի ու խիզախ: Իմ հերոսը հայրիկս է: Նա ապրում է իմ կողքին: Երբ ես ընկնում եմ, նա անմիջապես ինձ գրկում, տանում ու նստեցնում  է: Հետո վերքս  բուժում է մայրիկիս հետ:  Իսկ երբ ես թեթև ընկնում եմ, նա ուժեղ վախենում է: Հայրիկս մեզ համար շատ է անհանգստանում է, որ մեզ մի բան կպատահի:

Անի Աթոյան

Հերոս  համարում եմ բանակում  ծառայող  ամեն  մի  զինվորի: Նրանք   հերոսաբար  գիշեր- ցերեկ  հսկում են մեր  սահմանները: Ամեն մի  տղա հերոսն է  իր  հայրենիքի: Ուզում եմ, որ   չլինի  պատերազմ, ամեն  մի  զավակ տուն  դառնա  ողջ — առողջ:

Ալֆրեդո Մեսրոպյան

Հերոսը այն մարդն է, ում ուզում ես նմանվել, ում կատարած աշխատանքը շատ հավանում ես: Ես շատ հերոսներ գիտեմ, հերոսները կարող են լինել և իրական և հեքիաթային ու պատկերացմամբ: Իմ իրական հերոսը ապրում է իմ կողքին,  իմ հերոսը իմ հայրիկն է:  Երբ ես տխուր եմ լինում կամ ինչ-որ հարցով խորհրդի կարիք եմ ունենում, նա անմիջապես իմ կողքին է լինում, լավ խորհուրդներ է տալիս: Հայրիկս իմ համար շատ լավ նկարիչ է, ես ուզում եմ, որ հայրիկիս նման լավ նկարել իմանամ, բացի նկարելուց հայրս նաև գրքեր է գրում, նա արվեստաբան է, գրել է շատ գրքեր:  Այս վերջերս լույս տեսավ հայրիկիս գրած «Հայազգի ծովանկարիչները» մեծածավալ գիրքը:  Գիրքում ընդգրկված են 58 նկարիչներ: Հայրիկիս շատ բարի է, օգնում է բոլորին: Երբ մեծանամ նմանվելու եմ իմ հերոսին:

Արեգ Հակոբյան

Լուսանկարը՝ Արեգ Հակոբյանի հայրիկի

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s