Без рубрики · Ամառային ճամբար

Ավարտական ստուգումներից ծաղկաքաղ

18816956_657218084465614_1745926720_nՄի օր էլ այս ժայռերից մեկը հանկարծ սկսեց ընկնել: Նա գլորվեց գետի մեջ և սկսեց տխրել, ապա տեսավ ուրիշ ժայռի, որը նույնպես տխուր էր, մոտեցավ, ասաց.
-Արի ընկերանանք:
Ժայռն ասաց.
-Այո:
Եվ ընկերացան:
Ու նրանք ապրում էին ուրախ և երջանիկ:

Արփինե Խաչատրյան, 4-2 դասարան

Մի օր էլ այս ժայռերից մեկը մեծացավ։ Եվ մարդկանց մեծ մասը հինգ -վեց օր զարմացած ժայռի մոտ կանգնած մնացին։ Հենց առաջին գիշերը եղավ, ժայռն ավելի մեծացավ ու մարդկանցից մեկն ասաց․
-Այսօր ժայռի ծնունդն է, եկեք նշենք։
Եվ մարդիկ ուրախ նշեցին ժայռի ծննդյան օրը։

Անժել Դարբինյան, 4-3 դասարան

Մի օր էլ այս ժայռերից մեկը պոկվեց ընկավ գետը:Հարյուրավոր տարիներ հետո մարդիկ իրենց թագավորների համար բուրգեր և պալատներ կառուցեցին: Բայց մի օր շատ ուժեղ երկրաշարժ եղավ և ամեն ինչ անհետացավ:

Արա Բաղդասարյան, 4-3 դասարան

Մի օր էլ այս ժայռերից մեկը սառեց: Բայց մարդիկ դրել էին այդ ժայռի անունը Ամառ:Հետո նրանք փոխեցին անունը, դրեցին՝ Սառույց:

Մանե Մկրտչյան, 4-3 դասարան

Մի օր էլ այս ժայռերից մեկը սառեց և հիվանդացավ: Ամեն օր լացում էր, որովհետև մրսում էր: Մի օր էլ արևը եկավ, կպավ ու ժայռը լավացավ: Նրանք ընկերացան, ու այդ լեռը չէր հիվանդանում:

Մհեր Գալոյան, 4-3 դասարան

Մի օր էլ այս ժայռերից մեկը անհետացավ: Ամբողջ գյուղը ման էր գալիս այդ ժայռին, բայց անօգուտ. նրանք չգտան ժայռին: Օրերից մի օր մենք գլուղով գնացինք այդ ժայռի տեղը, որտեղ նա կանգնած էր և տեսանք, որ այնտեղ փոս է և այնտեղ ժայռն է: Պարզվեց, որ երբ երկրաշարժ էր եղել, այստեղ փոս էր առաջացել, և ժայռը հայտնվել է փոսի մեջ:

Նատալի Նահապետյան, 4-3 դասարան

Մի օր էլ այս ժայռերից մեկն ասաց.
-Եկեք գնանք շրջելու աշխարհում:
Բոլորը համաձայնվեցին, և մեկը մյուսի հետևից ձեռք ձեռքի բռնած գնացին շրջելու աշխարհում: Գնացին, գնացին գտան մի գեղեցիկ վայր և որոշեցին էնտեղ գիշերել:
Ահա եկավ առավոտ, և նրանք շարունակեցին ճանապարհը: Նրանք դեռ ճանապարհի կեսն էին անցել:
Ու ահա դուրս եկան վագրերը, կապիկները, արջերը և գողացան բոլոր ժայռերին, ամեն մեկին տարան մի տեղ գցեցին և փախան: Եվ այդպես էլ բոլոր ժայռերը մնացին գցված մինչև հիմա:

Յանա Խաչատրյան, 4-3 դասարան

Մի օր էլ այս ժայռերից մեկը փլվեց կայծակից: Կայծակից դղրդաց, և առանձվեցին երկու մասի: Ժայռը կիսվեց երեք մասի:

Հայկ Պողոսյան, 4-2 դասարան

Մի օր էլ այս ժայռերից մեկը մյուսի հետ խաղում էր: Երբ տեսա, շա՜տ զարմացա, բայց հենց պատմեցի բոլորին, ոչ ոք ինձ չհավատաց: Ես շատ էի տխրել, որովհետև բոլորը ինձ վրա ծիծաղում էին: Բայց հաջորդ անգամ մի փոքրիկ տղա էր տեսել: Այդ փոքրիկ տղան այնքան համոզիչ էր պատմել, որ նրան հաատացել էին, և ամբողջ գյուղը տեսավ, թե ինչպես են սարերը իրար հետ խաղում ու կարծեմ մինչև հիմա էլ խաղում են իրար հետ:

Նանե Ասատրյան, 4-2 դասարան

 Մի օր էլ այս ժայռերից մեկը  հանկարծ հասկացավ, որ ինքը մռայլ է:

Մի օր էլ այս ժայռերից մեկը հանկարծ սկսեց դողալ:

Մի օր էլ այս ժայռերից մեկը ծանոթացավ մի ուրիշ ժայռի հետ:

Մի օր էլ այս ժայռերից մեկը հասկացավ, որ պետք է անցնել Արարատից:

Մի օր էլ այս ժայռերից մեկը ընկավ:

Սոնա Սահակյան, 4-2 դասարան

 

Մի օր էլ այս ժայռերից մեկը տեսավ լուսնին և ասաց.

-Լուսին, դու կարո՞ղ ես ինձ գիշերով լուսավորել, որ մարդիկ գան ինձ մոտ գիշերով:

-Այո, ես կարող եմ քեզ գիշերով լուսավորել, բայց մի պայմանով, որ չթողես արևը մոտենա երկրին:

-Լավ, համաձայն եմ:

Ժայռը մտածում էր թե, ոնց արևին հեռացնի երկից: Մտածում է ժամերով, օրերով և իր գլխին միտք եկավ: Եթե ինքը երևակայի իրան, որ տխուր է, արևը կարող է խղճալ և իր ասածը կանի: Երբ առավոտ էր, ժայռը գնաց արևի մոտ և տխուր ասաց.

-Արև, կարող ես գնալ այս երկրից,- հարցնում է Ժայռը:

-Այ ինչի՞ մտածեցիր, ժայռ,- ջղայնացած ասաց արևը:

-Ուզում եմ, որ մենակ լուսինը լինի այս երկրում:

-Այդ դեպքում ես քեզ կվառեմ և քեզ կոչինչացնեմ:

-Խնդրում եմ, մի արա , արև, մի վառի ինձ:

-Ուրիշ տարբերակ չունեմ: Եվ արևը վառում է ժայռին:

Դրա համար լուսնին և արևին չպիտի լսեք և հետները պայման չանեք:

Սոս Ղահրամանյան, 4-2 դասարան

Մի օր էլ այս ժայռերից մեկը հորդ անձրևի պատճառով քանդվեց և փուլ եկավ մարդկանց վրա: Եվ այս քաղաքի պետը հրամայում է, որ կառուցեն: Բայց շինարարության մարդիկ վախենում են և չեն համաձայնվում:

Ժորա Մանուկյան, 4-2 դասարան

Մի օր էլ այս ժայռերից մեկը նկատեց, որ առվի մեջ շնաձկներ են լողում: Նա շատ վախեցավ, քանի որ նրանք կարող էին ձկներին ուտել: Ժայռը մտածում էր, թե ինչ անել: Նրա գլխում մի միտք ծագեց.«Եթե սրանց բռնեմ և տանեմ մի ուրիշ ժայռի մոտ, բայց ուրիշ ժայռերում էլ ձկներ կան. ավելի լավ է`  տանեմ ծով»: Եվ տարավ նրանց ծով: Նրանք ուրիշ շնաձկներ գտան և իրար կերան: Եվ ժայռը շատ ուրախացավ:

Անի Գյոզալյան, 4-1 դասարան

 

Մի օր էլ այս ժայռերից մեկը ուղղակի կոչնչանա մեկ և անվերջ:

— Բա մյուսը չի՞ ոչնչանա մեկ և անվերջ:

— Ո’չ:

Երվանդ Երվանդյան, 4-1 դասարան

 

Մի օր էլ այս ժայռերից մեկը կայծակի պատճառով փշրվեց: Երկինքը մուգ էր, գյուղում ջրհեղհեղ էր: Փրկվեցին միայն 20 գյուղացի: Ահա և մի տխուր պատմություն:

Լիլիթ Արևշատյան, 4-1 դասարան

 

Մի օր էլ այս ժայռերից մեկը փլվեց: Դա արծվի ժայռն էր: Բոլորը տխրել էին: Բայց մարդիկ նորը շինեցին: Եվ գյուղացիները նորից երջանկացան:

Մարի Մադոյան, 4-1 դասարան

 

Մի օր էլ այս ժայռերից մեկը տեսավ, որ իր վրա լիքը ծիտ է նստած։ Նա չէր զգում, որ իր վրա լիքը ծիտ է նստած և իր կողքի ժայռն ասաց․

— Քեզ վրա լիքը ծիտ է նստած, -ասաց իր ընկեր ժայռը։

Նա շարժվեց, և բոլոր ծտերը թռան տարբեր ուղիներով։ Հենց որ նա շարժվեց, հրաբուխ դուրս եկավ, երկուսից էլ, որովհետև հենց որ նա շարժվեց, իր ընկեր ժայռին խուտուտ տվեց և դրա համար էլ երկուսից էլ հրաբուխ եկավ։

Մարիա Աբրահամյան, 4-1 դասարան

Մի օր էլ այս ժայռերից մեկը որոշեց թռչել: Ինչքան փորձեց, չստացվեց, քանի որ նա ժայռ էր, այլ ոչ թե թռչուն: Նա շարունակեց փորձել, բայց վերջը չկարողացավ: Նրա գլխում մի միտք ծագեց, որ վերցնի շատ փուչիկներ և փորձի թռչել: Նա վերցրեց իննսուն փուչիկ, նա չէր պատկերացնում, որ չի կարողանա, քանի որ դեռ շատ փոքր էր:

Նարե Ղազարյան, 4-1 դասարան

Մի օր էլ այս ժայռերից մեկը փշրվեց, և նրանից հետո փշրվեց մյուսը և մյուսը, իսկ հետո սկսվեց ամենավատը՝ այդ փշրվող ժայռերը սկսեցին ընկնել մարդկանց վրա: Բոլորն ասում էին՝ վազեք, վազեք արագ, վատ կլինի: Ոչ ոք չէր լսում, և շարունակում էին դիտել, թե ոնց են փշրվում այդ ժայռերը:

Նարեկ Ավետիսյան, 4-1 դասարան

 

Մի օր էլ այս ժայռերից մեկը շուռ եկավ և ընկավ մեր գյուղի վրա:

Ռուբեն , 4-1 դասարան

 

Մի օր էլ այս ժայռերից մեկը, որը մռայլ էր մյուս բոլոր ժայռերից, որոշեց գնալ ընկերանալ նրանց հետ: Բոլոր ժայռերը նրա հետ չէին ընկերանում, բայց նրանց մեջ մի ժպտերես ժայռ կար, որը սիրում էր բոլոր ժայռերի հետ խաղալ: Մի օր, երբ ժպտերես ժայռը խաղում էր մռայլ ժայռի հետ նա որոշեց, որ պետք է բոլորին ծանոթացնել մռայլ ժայռի հետ: Նա բոլորին պատմեց մռայլ ժայռի մասին, և բոլորը սկսեցին նրա հետ խաղալ: Մռայլ ժայռի հետ ոչ ոք չէր խաղում, որովհետև նրան նայելով մտածում էին, որ նա դժբախտ ժայռ է:

Սվետլանա Համբարձումյան, 4-1 դասարան

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s