Ամառային ճամբար

Հայրենագետների ջոկատն ամփոփում է իր երկշաբաթյա գործունեությունը

IMG_20170606_105218Ճամբարային օրագիր. առաջին շաբաթ, պատմում է պատասխանատու Ժորա Մանուկյանը:

29.06.2017
Ուռա՜, վերջապես սկսվեցին այդքան սպասված ճամբարային օրերը: Ճամբարային առաջին օրը շատ հետաքրքիր անցավ: Մենք մեր շատ սիրելի ջոկատավար ընկեր Մարինեի հետ եղանք գրադարանում, կարդացինք , իսկ հետո ուրախ — զվարթ ճանապարհ ընկանք դեպի խեցեգործարան: Մենք այնտեղ քանդակեցինք այդ հեքիաթի հերոսներին: Շատ ուրախ ու հագեցած օր էր:

30.06.2017
Մեր ուրախ ջոկատը ուղևորվեց դեպի սուսերամարտի սրահ: Ընկեր Անդրանիկը մեզ սուսերով տարբեր վարժություններ սովորեցրեց: Իսկ հետո որոշեցինք մի քիչ հանգստանալ և գնդակով խաղ խաղացինք: Խաղի ընթացքում մեզ միացան ընկեր Մարինեն և ընկեր Սիրանուշը: Հետաքրքիր ու հավես օր էր:

01.07.2017
Չնայած որ մի քիչ լարված էինք ու վախեցած, բայց ամեն դեպքում հաջող հանձնեցինք ստուգումները, և բոլորս միասին ուրախ տրամադրությամբ ուղևորվեցինք դեպի Մարմարյա սրահ: Մասնակցեցինք «Անտիվիրուս Կոմիտաս» նախագծին:

02.07.2017

Ուռա՜,գնում ենք հեծանիվ քշելու….Ամբողջ ջոկատով, ասել-խոսելով գնացինք դեպի հեծանիվները: Ով քշել գիտեր, վարժ քշում էր, ով էլ չգիտեր՝սովորեց: Քշել սովորեց նաև ընկեր Մարինեն: Բոլորս գոհ էինք և շատ ուրախ:

Ճամբարային երկրորդ շաբաթն են ներկայացնում հայրենագետներ Անին ու Լիան:

Ճամբարի ընթացքում մենք շարունակեցինք շատ լավ մարզվել. գնացինք սուսերամարտի, հեծանիվ քշելու, հրաձգության, իսկ ճամբարի վերջին օրը Մարգարա գյուղից մեր հյուրերի հետ եղանք Ագարակում, որտեղ էլ ձի քշեցինք: Մենք ամեն օր գնում էինք թատրոնի սրահ կամ գրադարանի ընթերցասրահ և կարդում էինք «Անբախտ վաճառականները»,  փորձեր անում: Ճամբարի ընթացքում եղել ենք Արզաքանում Սուրբ Աստվածածին Եկեղեցում և Եղիշե Չարենցի թանգարանում: Երբ գնացինք Սուրբ Աստվածածին Եկեղեցի, ճամփին թրիքի հոտ էր գալիս: Երբ հասանք տեղ,  այնտեղ մի հով տեղ գտանք և նստեցինք ընթրեցինք: Հետ գալուց մենք այնտեղ մի աղբյուր գտանք, շատ-շատ սառը  ջուր էր գալիս:

Այս օրերին մենք շատ ենք լուսանկարվել կինո- ֆոտո փառատոնի համար: Մեր կարծիքով մեր սև ու սպիտակ նկարները շատ գեղեցիկ են ստացվել: Մեր ճամբարը լավն էր, կուզենայինք էլի լիներ, նորից հանդիպեինք նույն ջոկատով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s