Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն: Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից:

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում: Լսելով նապաստակի ճվճվոցը` նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

 

 

 

Реклама

7 thoughts on “Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

  1. -Ա՛յ նապաստակ, ինչքան էլ փորձես, առյուծ չես դառնա:
    -Աղվես, միշտ հիմար նապաստակ չես հանդիպի:
    -Առյուծ թող որ գազանները գիշերը հանգստանան:

    Нравится

  2. Խորհուրդ նապաստակին
    Ինչու ես փորձում առյուծի պես մռնչալ, չէ, որ դու գիտես, որ չես կարողանա, քանի որ դու առյուծ չես:
    Խորհուրդ առյուծին
    Ինչու ես երեկոյան մռնչում և արթնացնում բոլորին: Գիտես չէ, որ բոլորը քնած են և դու բոլորին կարթնացնես:
    Խորհուրդ աղվեսին
    Ինչու կերար նապաստակին, մի ուրիշ բան գտնեիր ուտեիր:

    Нравится

  3. Уведомление: Առաջադրանք Սեպտեմբերի 8 | Էդմոնդ Նահապետյանի բլոգ

  4. Առյուծ, մի մռնչա, բոլոր կենդանիներին մի զարդնացրու:
    Աղվես, մի կեր նապաստակին:
    Նապաստակ մի ծվծվա:

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s