Նախնիների երկարակեցության գաղտնիքը…. Վիլյամ Սարոյան

William-Saroyan-e1459950048498Բանասեր Սերգեյ Հարությունյանը` Սարոյանի լավ ու մտերիմ ընկերը, քաջատեղյակ էր նրա սիրած կերակուրներին:«Շատ սիրում էր բլղուրով փլավ և ուտում էր հատկապես քնելուց առաջ. նրա նախնիները ևս բլղուրով փլավն ուտում էին քնելուց առաջ և, ըստ նրա, դա էր նախնիների երկարակեցության գաղտնիքը: Հայաստան հերթական այցի ժամանակ հանգրվանել էր Երևանի հյուրանոցներից մեկում: Իմանալով Սարոյանի սիրած փլավի մասին` նրա համար բերեցի հորեղբորս կնոջ պատրաստած բլղուրով շատ համեղ փլավ, շուշանի թթու, տնական օղի: Ի՜նչ վայելքով կերավ… Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ երբ կաթսան հետ ստացա, անակնկալից ճչացի. մեջը 2 կիլոգրամանոց լոլիկ էր դրված: Սիրում էր խմել օղի, հատկապես սև խավիարի հետ»,-սիրով ու ջերմ ժպիտով պատմում է մեծ գրողի ընկերը:

  1. Սարոյանը ի՞նչն էր համարում մարդու երկարակեցության գաղտնիքը:
  2. Ի՞նչ էր շատ սիրում ուտել Սարոյանը:
  3. Օրվա ո՞ր ժամին էր Սարոյանը սիրում ուտել բլղուրով փլավ:
  4. Ո՞վ է Սերգեյ Հարությունյանը:
  5. Բացատրիր քաջատեղյակ, հանգրվանել բառերը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s