Ստեղծագործում ենք

Զվարճալի դեպքեր մեր կյանքից

tanqanq

Հինգերորդցիները Ռեդյարդ Քիփլինգի՝ Թաֆիի հետ պատահած զվարճալի պատմությունը կարդալուց հետո պատմում են իրենց հետ պատահած զվարճալի դեպքերից:

Նկար-նամակ Թաֆիին, որ նա գրել-կարդալ սովորի: Նկարի հեղինակ՝ Մանե Մկրտչյան

Մի ծիծաղելի օր տատիկիս տանը

Մի օր տատիկիս տանը երեկոյան իջել էինք դուրս զբոսնելու: Պապիկս քնած էր այդ ժամանակ, երբ իջանք: Մեր իջնելուց հետո, իմ ընկերուհին եկել էր ինձ կանչելու բակ: Պապիկս դռան թակոցից զարթնել և ինքն էր դուռը բացել: Ու զարմացած ասել էր.

— Աղջիկ ջան, ինչու՞ ես էս առավոտ շուտ եկել, Լիլիթը դեռ քնած ա:

Պապիկս մտածել էր, թե առավոտյան ժամը 5-ն է: Իհարկե, հետո երբ նստել և մի քիչ թարմացել էր քնից, հասկացել էր, որ երեկո է, ոչ թե առավոտ: Երբ վերադարձանք բակից, պապիկս պատմեց, այնքան ծիծաղեցինք:

Լիլիթ Արևշատյան

Մեկ օր անձրևանոցի տակ

Մեր ամառային հանգիստը անցնում էր Վրաստանում։ Մի օր նախաճաշից հետո ուղևորվեցինք դեպի Բաթումի։ Տոմսարկղի մոտ երկար հերթ կանգնելուց հետո հազիվ մտանք դելֆինների շոուն դիտելու։ Շատ տպավորիչ, հետաքրքիր, զարմանալի ներկայացում էր դելֆինների կատարմամբ։ Դելֆինարիումից դուրս գալուց նկատեցինք, որ եղանակը կտրուկ փոխվում է։ Մինչև մեր մեքենային հասնելը դեռ ահագին ճանապարհ կար, իսկ արդեն անձրևում էր։ Մոտակա սրճարանում սպասելուց հետո  տեսանք, որ անձրևը չէր դադարում։ Որոշեցինք ամբողջ օրը չանցկացնել այդտեղ։ Նկատեցինք՝ մոտակայքում փոքրիկ խանութներ կան։ Վազքով հասանք այդտեղ անձրևանոց գնելու նպատակով։ Թրջված մտանք խանութ։ Ճիշտ է՝ անձրևանոց գնելն արդեն անիմաստ էր՝ ամեն դեպքում որոշեցինք գնել։ Բազմազան անձրևանոցների միջից ընտրեցինք խանութում  եղած ամենամեծը։ Այն ընտանեկան շատ մեծ անձրևանոց էր՝ կրպակայինից մի քիչ էր փոքր։ Այդպես մեզ այնքան դուր եկավ անձրևի տակ քայլելը՝ մեքենայի մոտ գնալու  փոխարեն շարունակեցինք մեր զբոսանքը քաղաքում։ Շատ հիանալի, տպավորիչ օր էր։ Այդ օրը մենք զբոսնեցինք ծովափնյա պուրակում, հայկական եկեղեցիներ այցելեցինք, քաղաքային ճոպանուղուց դիտեցինք անձրևային Բաթումին վերևից. շատ գեղեցիկ էր ու անսովոր։ Այդ օրը ես շատ ջերմությամբ եմ հիշում։ Ու երբ անձրև է գալիս, այդ անձրևանոցը մեզ հետ վերցնելիս միշտ կարոտով հիշում ենք մեր Բաթումիի արկածները։

Մարիա Աբրահամյան

Երբ ես փոքր էի, գյուղում ճուտիկներին էի կերակրում: Մի անգամ էլ այդպես կերակրելիս ուզում էի նաև կերակրել հավիկ մայրիկին: Երբ սկսեցի կերակրել, հավիկը հարձակվեց վրաս: Ես սկսեցի վազել: Վազում էի, վազում, հավիկն էլ ետևիցս էր վազում: Այդպես վազելիս նայեցի հետ՝ տեսնեի, թե ինչպես էր վազում հավիկը, և հանկարծ ոտքս խփեցի քարին և ընկա: Ոտքս ուժեղ ցավում էր, բայց փոխարենը լացեի սկսեցի բարձր ծիծաղել: Այդ բարձր ծիծաղից հավիկը վախեցավ և փախավ:

Սվետլանա Համբարձումյան

Ես ամառային արձակուրդներին գնացել եմ Հունաստան՝ Կրետե կղզի :Այնտեղ շատ լավ էր:Ամեն առավոտ մենք գնում էինք ծով,  կանգնած ափին՝ շատ հաճելի էր նայել կապույտ, բաց երկնքին և ծովի սպիտակ ալիքների փրփուրներին: Ես ու հորաքույրըս գնացինք Fish spa: Այնտեղ կային փոքրիկ լողավազաններ, որոնց մեջ լողում էին գեղեցիկ ձկնիկներ: Երբ ես ոտքերս իջեցրի ջրի մեջ, ձկնիկները հավաքվեցին ոտքերիս մոտ:

Մի օր էլ երբ քայլում էինք փողոցով ականատես եղանք շատ հետաքրքիր տեսարանի՝ կատուն բռնել էր մկնիկին և խաղում էր նրա հետ: Ինձ թվաց, թե ես նայում էի «Թոմ և Ջերի»-ի մուլտֆիլմից  մի դրվագ: Երբեք չէի մտածի, որ կատուն և մուկը իրար հետ նույն ձև են խաղում: Այս ամառը ես չեմ մոռանա : Հունաստանում անցկացրած օրերը շատ վառ են իմ հիշողությունում:

Արփինե Խաչատրյան

Թե ինչպես ես լողալ սովորեցի                                                            

Մի օր մենք `ընտանիքի անդամներով, գնացինք  լողավազան: Այն բավական խորն էր, դե ես ինչպես միշտ օղակով էի , քանի որ դեռ վեց տարեկան էի, բայց ես հոգնեցի միշտ  օղակով լողալուց: Ես սկսեցի առանց օղակի կամաց-կամաց  աստիճաններով մտնել ջուրը: Մնաց առաջին աստիճանը ու ես հասկացա, որ այդքան էլ խորը չէր: Թաթերիս շնորհիվ ես ինձ պահում էի ու փորձեցի լողալ ջրի տակ և ինձ մոտ ամեն ինչը հրաշալի ստացվեց: Ես միանգամից արագ լողացի շատ հեռու, իսկ երբ հասա խորը մասերը, ես ինձ լողալով օդում պահեցի ու հասկացա, որ ես հրաշալի լողում եմ:

Սոնա Սահակյան

Մի ծիծաղելի օր, որը վերածվեց զարմանքի

Մի քանի օր առաջ մայրիկս իր հեռախոսը միացրել էր լիցքավորելու։ Այդ պահին հեռախոսը մայրիկիս ձեռքին էր և երբ դիպչում էի մայրիկիս, ինչ-որ ծակոց էինք նկատում։ Հանկարծ նկատեցինք, որ հոսանք է։ Լիցաքավորիչը վարդակից անջատեցինք, փորձեցի ևս մեկ անգամ դիպչել մայրիկին և նկատեցինք, որ էլ չենք ծակում իրար, միացրեցինք՝  ծակեց, անջատեցինք՝ չծակեց։ Մենք հասկացանք, որ այդ ամենը հոսանքից էր։ Եվ պետք է զգույշ լինել։

Միլենա Պողոսյան

 Մի անգամ ես իմ ընտանիքի հետ միասին գնացել էի «Նավապետ Քիդ» խաղասրահ: Երեխաների համար դա զվարճանքների մի մեծ սրահ է՝ տարբեր խաղերով ու ատրակցիոններով: 2016-03-22 17.39.55.jpgԱռաջին հերթին մենք մտանք լաբիրինթոս: Այնտեղ շատ սղարաններ կային. նրանցից մեկը, որը կարմիր գույնի էր, շատ վախենալու էր: Սրահում  մի մեծ պատ կար առանձնացրած, որտեղ երեխաները կարող են զբաղվել ալպինիզմով: Հետո գնացինք մեքենաներ վարելու: Մեքենաներ վարելուց մենք իրար այնքան շատ  էինք իրար հարվածել, որ հնարավոր չէր հաշվել: Օրվա վերջում հասցրեցինք խաղալ բոուլինգ և ցատկել բատուտի վրա:

Նատալի Նահապետյան

Վարդավառի օրը

Վարդավառին   իմ ընտանիքը տանը սկսեց իրար ջրել: Բոլորը սկսեցին իրար ջրե,լ երբ ես ջրեցի բոլոր ընտանիքի անդամներին: Ինչն էր ամենածիծաղելին, երբ հայրիկս մտավ բաղնիք, վախենում էր դուրս գար : Մենք էլ սպասում էինք ջրով լի շշերով:

Մանե Մկրտչյան

Ինչպես ես ու հայրիկս  նստեցինք ճոպանուղի

Մենք մեր ընտանիքուվ գնացիք Ջերմուկ և նստեցինք ճոպանուղի: Ես ու հայրիկս իրար հետ նստեցինք: Երբ նստեցինք ճոպանուղին ու մի քիչ բարձրացանք վեր, հայրիկս ինձնից բռնվեց: Երբ մի քիչ էլ բարձրացանք , ավելի պինդ բռնվեց: Նա վախենում է բարձրությունից ու ավելի շատ վախենում էր ինձ համար: Երբ հասանք սարի գագաթին, հայրիկս արագ իջավ  ու երբ ուզում էինք ճոպանուղիով սարից իջնել, հայրիկս այդքան էլ չէր ուզում: Երբ իջանք մայրիիկս ինձ ասաց, որ հայրիկդ վախենում էր, դրա համար  էլ քեզնից բռնվում էր: Ես այդ պահին շատ-շատ ծիծաղեցի:

Անի Աթոյան

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s