Աշնանային ամենամյա 12-րդ ստեղծագործական հավաքը 4-րդցիների հետ սկսեցինք Սարոյանական օրերով: Մինչ այդ ասեմ, որ այս տարի «Խոշորացույց»-ում մի նոր բաժին է հայտնվել՝ Լուսաբանում ենք մեր նախագծերը: Եվ ահա եկավ Սարոյանական օրերը լուսաբանելու, ամփոփելու ժամանակը, երբ այդ մասին ասացի 4-րդցիներին՝ լրջացան, մի տեսակ կարծես պատասխանատվություն զգացին, որ պետք է լուսաբանեն: Հետո արդեն ամեն մեկը պատմեց իր Սարոյանի, իր ընկալածի մասին:
Առաջարկում ենք կարդալ մեր գրած առակները:
Առաջարկում ենք կարդալ մեր պատումները մեր դպրոցական առաջին օրվա մասին:
Ինչպիսի՞ն էր Սարոյան մարդը, Սարոյան աշակերտը:
Մի փոքր էլ սարոյանական բառ ու բանից…
Պատրաստվում ենք մեր կարդացած առակները փոքրիկ ներկայացումների վերածել և մեր կրտսեր ընկերներին ցույց տալ: