Սահյանով ներշնչված…

Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը կարդալուց հետո…

Ստեղծագործում են 4-րդցիները

d5b7d5b8d682d5b6Աշնան գույները

Դիմավորեք աշնան գույներին,
Աշունն է գալիս վերջապես մեզ հյուր,
Աշունը իր հետ ոսկի է բերել,
Ծիծաղ ու խինդ է իր հետ բերել:

Անուշիկ Մանուկյան
Նկարի հեղինակ` Սոնա-Մարիա Գույումջյան

Տերևաթափ աշուն…

Աշուն է,
Տերևները դանդաղ թափվում են,
Ծառն է մերկանում,
Քամին է սուլում:
Երեխաներն են խաղում
Աշնան ոսկե տերևներով:
Բոլորն ուրախ են, որ աշուն է:                                                                                                                                                                                                                                    Սոֆի Նահապետյան

Աշնան ամիսները

Աշուն է եկել,
Ոսկեգույն աշուն,
Աշուն է եկել,
Գեղեցիկ աշուն…

Սեպտեմբերին ծառ ու ծաղիկ`
Դեղին, կարմիր, նարնջագույն
Շորեր են հագել գույնզգույն:

Աշուն է եկել
Ոսկեգույն աշուն…

Հոկտեմբերին թփեր, խոտեր
Մերկանում են, չորանում
Կամաց-կամաց անձրևներ են սկսվում:

Աշուն է եկել,
Գեղեցիկ աշուն…

Նոյեմբերին քամի փոթորիկ,
Անձրև է գալիս ուժեղ-ուժեղ,
Սա Նոյեմբերն է մեր ուժեղ:

Աշուն է եկել,
Ոսկեգույն աշուն,
Աշուն է եկել,
Գեղեցիկ աշուն…

Անի Շահսուվարյան

Համո Սահյանի այս բանաստեղծության համար համացանցից ես փնտրել եմ Ֆ. Շոպենի   ստեղծագործությունը , որովհետև այս երաժշտությունը շատ գեղեցիկ է  և այն լսելով պատկերացնում ես աշնան տեսարանները։  Կարդում է Էդմոնդ Նահապետյանը

Աշնան ձայնը

Աշունը սովորաբար լուռ է լինում, բայց բոլորին դուր են գալիս աշնան քամու ձայնը, ծառերի խշխշոցը և անտառային կենդանիների ձայները: Այդ ամենը ինձ էլ է գուր գալիս, երբ ես կանգնում եմ դեպի աշնան  քամին և վայելում:

Եթեր Սիմոնյան

d5a1d5b7d5b8d682d5b6-d5a7

Աշուն է, բոլոր տերևները գետնին են: Բոլոր ծառերը մերկացել են, որովհետև արդեն աշուն է: Աշնանը տերևները թափվում են, և այդ տեսարանը շատ գեղեցիկ է: Այս տարվա աշունը շատ նման է ոսկու: Այս տարվա աշունը բոլոր աշուններից գեղեցիկ է:

 

Համո Սահյանի «Աշունը» և Վիվալդիի «Աշունը», կարդում է Արեգ Աբգարյանը

d5b8d5bdd5afd5a5d5a6d685d5ae-d5a1d5b7d5b8d682d5b6

Սկսվեց ոսկեգույն աշունը: Օրերը ցրտում են: Արևը թեթև շողում է, բայց չի տաքացնում: Հաճախ անձրևներ են գալիս: Բոլորի մոտ անձրևանոցներ են: Սկսում ենք տաք հագնվել: Գույնզգույն տերևները թափվում են և ծածկում հատակը գույնզգույն խալիիով: Հետաքրքիր է աշնանը քայլել բակում՝ կողքերդ ջրափոսներ են, մերկ ծառեր : Փչում են սառը քամիներ: Թռչունները թռչում են տաք երկրներ:

Լիլիթ Ղազարյան

Աշուն է։ Անձրև է գալիս, ծառերը մերկանում են, տերևների գույնը փոխվում է: Երեխաները շատ քիչ են բակում խաղում։ Ես շատ եմ սիրում, երբ անձրև է գալիս ու գնում եմ զբոսնելու, բայց ինձ չեն թողնում, որովհետև կարող է հիվանդանամ։ Աշնան անձրևից հետո օդը շատ մաքուր է: Սիրում եմ, երբ գունավոր տերևները թափվում են գետնին, և ես այն վերցնում ու  թռցնում եմ օդ։

Միլենա Բաբայան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է: Կարդում է Ալեքս Յակովլևը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s