Համո Սահյան «Պապը»

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր շիվ, պայտել, մանգաղ, դաստակ, պաղել, մաճ բառերը:
  2.  Բնութագրիր պապին:
  3.  Նկարագրիր պապին:
  4.  Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը՝ ինչ անել, ինչ լինել:

***

5.Ինչպե՞ս ես հասկանում՝

Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:

6.Կարդա՛ բանաստեղծության վերջին քառատողը և բացատրի՛ր:

7.Նկարագրիր գյուղի կյանքն ու գյուղացուն ըստ այս բանաստեղծության:

Լրացուցիչ առաջադրանք`

1.Նախադասություններն ավարտի՛ր:

Սարսափելի փոթորիկից նավը շուռ կգար, եթե……
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն……
Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ…..
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ……

2.Կետադրի՛ր նախադասությունները:

Գեղեցիկ անուշաբույր գույնզգույն ծաղիկները փռված էին մոտակա բլուրներին:
Եթե օրը սկսվես լավ տրամադրությամբ այդպես էլ կշարունակվի:
Նա անընդհատ խոսում էր քանի որ ասելու շատ բան ուներ:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s