Հայերենի երկհնչյունները

Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝

  • այ- հայ, մայր, վայր
  • յա- պատյան, կյանք, բրդյա
  • ույ- հույս, բույր, բույն
  • յու-հյութ,  մյուս
  • ոյ- խոյ, գոյ
  • յո-յոթանասուն, յոդ
  • եյ- թեյ, մեյլ
  • յի- լեռնային, կարդայի:

Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ ելակ, ամենաերկար:

Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ խաղայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:

Առաջադրանքներ՝

  1. Տրված բառերը խմբավորիր ըստ նույն երկհնչյունի:

Մետաքսյա, ալյուր, եղբայր, յոթանասունմեկ, արդյոք, ձյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, խարույկ, քրիստոնյա, քաղաքամայր, լյարդ, կյանք, խոխոջյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն:

2. Կազմիր բառեր:

ակն+բույժ,  անասուն+բույծ, մարդ+խույս, բազում+ճյուղ, բյուր+ակն, սյուն+շար:

3. Գտիր տրված բառերի հոմանիշները:

կոտոշ (պոզ), միանգամից, հոտ, երկնագույն:

4. Ընտրիր և լրացրու համապատասխան բառը՝ բյուր, սույն, սյուն, բույր:

…. թվի ապրիլ ամսին մասնակցեցինք օլիմպիադայի:

Տաճարի մեկ …. դեռևս կանգուն էր:

Ծաղիկների …. լցրել էր սենյակը:

Արագածը … աղբյուրների լեռ է:

5. Արտագրիր և լրացրու երկհնչյունները՝ այ, յա,  յու, յե:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կոր-նը, գրել է իր ուսուցչի կ-նքի պատմութ-նը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գ-ղում: Նրա  հ-րը Վարդանն էր, իսկ մոր մասին տեղեկութ-ններ չկան:

Մեսրոպը կրթութ-ն ստացել է հունական դպրոցում: Հետո շրջել է Հա-ստանով մեկ, ժողովրդի համար կարդացել է Աստվածաշունչ մատ-նը և թարգմանել հա-րեն: Նա հասկացել է, որ հայը պիտի իր գիրն ունենա, կարդա և գրի մ-րենի լեզվով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s