Իմ պապը վարպետ-շինարար է: Ինչ փչանում է, իմ պապը օգնության է գալիս: Նա շատ բանիմաց է: Սպիտակ մազերով, կանաչ աչքերով պապիկ ունեմ: Նա իմ մաթեմատիկայի օգնականն է: Նա բոլոր թոռնիկներին և երեխաներին օգնում է: Հրաշագործ պապիկ ունեմ:
Իմ պապը քրտնաջան աշխատել է,
Իմ պապը չարչարվել է,
Եվ բոլորին օգնել է:
Իմ պապը աշխատել է անընդհատ և անդադար,
Իմ պապը հոգնել է,
Բայց բոլորին օգնել է:
Իմ պապը ծերացել է
Եվ ուժասպառ եղել
Թեև էլ չի աշխատել
Բայց այգին սիրել է միշտ:
Իմ պապիկները
Հորական պապիկ
Իմ հորական պապիկի անունը Գագիկ է, իսկ ազգանունը՝ Ղազարյան: Այս տարի դառնալու է 70 տարեկան: Նա նկարիչ է և քանդակագործ: Նա աշխատում է իր արվեստանոցում: Նրա ծնողների անուններն են՝ Հովհաննես ու Ամալյա: Իր կնոջ անունը Թամարա է: Նա ունի 3 երեխա՝ Հովհաննես, Նայրուհի ու Արա: Ես նրան նույնպես շատ սիրում եմ:
Մորական պապիկ
Իմ մորական պապիկի անունը Ալեքսան է, իսկ ազգանունը՝ Հակոբյան: Այս տարի դարձել է 62 տարեկան: Նա պատմաբան է: Նրա ծնողների անուններն են՝ Հակոբ ու Ռոզա: Իր կնոջ անունը Դալյա է: Նա ունի 4 երեխա՝ Հռիփսիմե, Դավիթ, Ստեփան ու Ցոլակ: Ինձ թվում է. նա շատ լավ ճամփորդ կլիներ, որովհետև նա միշտ գալիս է մեր հետ ճամփորդությունների՝ Երևանի տոնը Երևանի բերդի մոտ և Գետը քաղաքում – Հրազդանի վտակները: Նա շատ լավն է, ես նրան շատ եմ սիրում:
Իմ պապը ծնվել է գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո եկել է Երևան սովորելու։ Նա շատ լավ է սովորել։ Ծառայել է բանակում։ Նա հաղթահարել է դժվարությունները ծառայության ընթացքում։ Հետո աշխատել է քաղաքում և ստացել է շնորհակալագրեր լավ աշխատանքի համար։ Ես շատ եմ սիրում իմ պապիկին։
Իմ պապը շատ հանգիստ մարդ է: Նա խելացի է ու աշխատասեր: Նա չի սիրում պարապ նստել: Նա խնամում է մի կատու: Նա շատ է սիրում իր կատվին: Իմ պապը ծրագրավորող է, նա աշխատում է c++ ծրագրով: Նա նաև սիրում է խոհանոցում համեղ ճաշեր եփել:
Իմ պապիկ Սեյրան Շահսուվարյանը ծնվել է 1953թ․ օգոստոսի 13-ին Վանաձոր քաղաքում։ Նա վաստակավոր լրագրող է։ Իմ պապիկը մասնագիտությամբ նաև հեռուստառեժիոր է, դասավանդում է մանկավարժակակն համանսարանում, դոցենտ է և պահեստազորի գնդապետ։ Ունի երեք որդի և հինգ թոռնիկ։ Թոռնիկներից ավագը ես եմ։
Իմ պապիկի անունը Գրիշա է, նա ծնվել է Ղարաբաղում: Պապիկս շատ խելացի է. մեր տանը ինչ- որ փչանում է, պապիկս վերանորոգում է: Նա շատ աշխատասեր է: Մի անգամ իմ ինքնագնացը կոտրվել էր, պապիկս սարքեց, մի անգամ էլ հեծանիվս: Պապիկս շատ գործիքներ և մեխեր ունի: Մենք գնում ենք միասին ավտոտնակ: Մեր ավտոտնակում ունենք նկուղ, որի մեջ իմ պապը աշխատում է: Իմ պապը և հայրիկս նկուղում աշնանը գինի են պատրաստում ձմեռվա համար: Մենք նաև հողամաս ունենք. պապիկս և հայրիկս ամեն շաբաթ, կիրակի օրերը գնում են և հողամասում աշխատում են:
Ես իմ պապիկին չեմ հիշում: Իմ մայրիկը պատմել է, որ իմ պապիկը գյուղում է ապրել: Նա գյուղի դաշտերում շատ է աշխատել: Գյուղի մեր տունը իմ պապիկն է կառուցել: Մեր հողամասում մեծ լողավազան կա, իմ պապիկն է սարքել: Ամառը մենք լողանում ենք:
Իմ պապը աշխատասեր է: Իմ պապը սիրում է ազգային երգեր: Նա սիրում է խաչբառեր լուծել: Իմ պապը մեզ շատ է սիրում: Իմ պապը շատ է սիրում նարդի խաղալ և խորոված սարքել:
Իմ հորական պապիկիս անունը Ռուբիկ է: Ես իրեն չեմ տեսել, քանի որ երբ փոքր էի մեկ տարեկան, նա մահացել էր: Նա շատ էր ինձ սիրում, բայց չէր տեսել Հեղինեին: Նա շինարար էր, ինչպես հայրիկս է շինարար: Պապիկս շատ լավ էր պահում մեր ընտանիքը: Իսկ մորական պապիկիս անունը Սլավիկ է : Նա կարողանում է ամեն ինչ նվագել. դուդուկ, դաշնամուր, դհոլ և այլն: Ես շատ եմ սիրում իմ երկու պապիկներին:
Ես ունեմ երկու պապիկ: Երկուսն էլ աշխատասեր են ու բարի։ Մի պապիկս զբաղվում է հողագործությամբ և նրա ձեռքից ամեն ինչ գալիս է։ Իսկ մյուս պսպիկս աշխատում է հակահրդեհային համարկարգում։
Հողագործ պապիկս ապրում է շատ հեռու։ Նա ուղարկում է մեզ իր ցանած բանջարեղենից։ Իսկ մյուսը ապրում է մեր հարևանությամբ։ Նա շատ ժամանակ է անցկանցնում ինձ հետ։ Մենք միասին խաղումե նք շախմատ, գնում ենք մարզվելու, պապիկս ինձ տանում է պարապմունքի։ Երբ մի բան փչանում է կամ կոտրվում, մենք իսկույն նրան ենք դիմում` իմանալով, որ նա կարող է վերանորոգել գրեթե ամեն ինչ։ Իմ պապիկները շատ լավն են։ Ես հպարտ եմ, որ այդպիսի պապիկներ ունեմ: