Լուսաբանում ենք մեր նախագծերը

Սեբաստացի օրեր. կրթահամալիրի տոն

23634732_1449397045176365_1483879176_nՍեբաստացի օրեր. կրթահամալիրի տոնին Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիների հետ որոշեցինք մեր կրտսեր ընկերներին պատմել, սովորեցնել այն ամենը, ինչ մենք գիտեինք Սեբաստացու մասին: Մի խոսքով՝ մեզ մոտ կրկին սովորող-սովորեցնող նախագիծն էր:

Առաջին այցելությունը՝ Սաթենիկ Սիմոնյանի դասարան: Նախագծի մասնակիցներ՝ Օֆելյա Անդրեասյան, Մարի Մադոյան, Սվետլանա Համբարձումյան և Նարե Ղազարյան:

Նախագծի մասնակից սովորողները  կիսվել են իրենց տպավորություններով՝

Սկսեմ նրանից, որ մեզ մոտ սկսվել է Սեբաստացի օրերը: Մեկնարկել է Սովորող -սովորեցնող նախագիծը՝ այսինքն ավագները կրտսերներին պատմում են, սովորեցնում:

Օրինակ `մենք գնացինք երկրորդ դասարանցիներին պատմելու`ինչո՞ւ է մեր դպրոցն անվանվում Մխիթար Սեբաստացի, պատմում էինք Մխիթար Սեբաստացու մասին և այլն:

Երեխաները ուրախ լսում էին մեզ, ուշադիր, ոգևորված, պատմողները շատ էին փորձում հասկացնել երեխաներին, ավելի հեշտ պատմել, բացատրել երեխաներին անծանոթ բաները: Պատմեցինք, իսկ ամենավերջում հարցեր  տվեցինք: Մի տղա շատ ոգևորված էր պատասխանում հարցերին: Դե, մի զվարճալի բան պատմեմ: Մի հարց տվեցինք, հարցրեցինք, թե ինչ էին տվել Մխիթար Սեբաստացուն վարդապետ դառնալուց երեք տարի հետո: Երեխաներից մեկը պատասխանեց.

-Թու՜ր ,-լուսաբանում եմ այս օրը:

Կարող է դա ձեզ ծիծաղելի չթվա, բայց իրոք զվարճալի էր, որովհետև թրի մասին ոչ մի խոսք չկար:

Դե հուսով եմ, որ դուք էլ շատ բան գիտեք Մխիթար Սեբաստացու մասին:

 Նարե Ղազարյան

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնին` սովորող-սովորեցնող նախագծով ես, Սվետլանան, Օֆելյան  և Նարեն այցելել են Սաթենիկ Սիմոնյանի դասարան, փոքրերին պատմել Մխիթար Սեբաստացու մասին: Սկզբում նրանք մեզ ցույց տվեցին իրենց նկարած կրթահամալիրի քարտեզը: Մենք պատմեցինք, բայց վերջում հանկարծ Սաթենիկ Սիմոնյանի դասարանից մեկը մի հարց տվեց, որը մենք չգիտեինք: Նրանց ուսուցիչը՝ ընկեր Սաթենիկը, մեզ հուշեց պատասխանը:

Մարի Մադոյան

Սեբաստացի  ողջույն։  Մենք՝  այսինքն  ես,  Սվետլանան,  Մարին  և  Նարեն  նոյեմբերի  13-ին  գնացել  ենք  ընկեր  Սաթենիկի  2-րդ  դասարանցիների   մոտ  և  պատմել  Մխիթար  Սեբաստացու մասին։  Ե՞րբ  է  ծնվել,   ի՞նչ  էր մոր  և  հոր  անունը,  ի՞նչ  էր  ուզում դառնար,   ո՞ր   թվին  ինչ եղավ  և   այլ  բաներ․․․  Նրանք  հետաքրքրությամբ  լսում էին և  հարցեր  տալիս։  Մենք  նրանց  համար  անծանոթ  բառերը  բացատրում էինք։

Երբ  վերջացրեցինք,  նրանց  հարցեր տվեցինք  և   հարցերից  մի  քանիսին  շատ  լավ  պատասխանեցին։

Օրը  հրաշալի  էր։

Օֆելյա Անդրեասյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s