Ուսումնասիրում ենք·Ստեղծագործում ենք

Սեբաստացի օրեր

seb_or_7

Սեբաստացի օրերին Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիները Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը ուսումնասիրելուց հետո անդրադարձան իրենց` ինչպե՞ս են կարդում իրենք, ինչո՞վ են նման Սեբաստացուն, ինչո՞վ են տարբերվում:

Ողջույն,   Սեբաստացի։  Այսօր  ես  քեզ  կպատմեմ  իմ  ընթերցանության  ոճը։
Դե  գնացինք․․․

Ես  սիրում եմ  կարդալ  արկածային,  ծիծաղելի  և  հետաքրքիր գրքեր։  Բայց  ամենաշատը  սիրում  եմ  կարդալ  գիտադարաններ,  կենդանիների և  բույսերի  մասին  գրքեր,  որոնց  մեջ գրված  են  տարբեր  բաներ։ Չեմ  սիրում էլէկտրոնային  ընթերցումը։

Սիրածս  գրքերն  են՝   Ջանի  Ռոդարիի  արկածները,  Օլիվեր  Թվիստի  արկածները  և  հայ  ժողովուրդական  գրքեր,  (հեքիաթներ)։

Սիրում եմ  թղթային,  որ  ես  իմ սեփական  ձեռքերով  թերթեմ  էջերը,  ձեռք  տամ  գրքին  և  այլ  այդպիսի  բաներ․․․

Սիրում  եմ  ընթերցել   ճանապարհին,   խոտերի  կամ բնության  մեջ  և   բոլորից  հեռու,  (առանձին):

Երբ կարդում  եմ, միաժամանակ  պատկերացնում   եմ  այդ  վայրը,  միջավայրը,   հերոսին,  գործողությունը  և  այլն․․․  Իսկ  եթե  անծանոթ  բառ  է  հանդիպում,  ես  այդ   բառը  բացատրում  եմ,  իսկ  հետո  մտածում,  թե  իմ  մտածելով   դա  ի՞նչ  նշանակություն  կունենար։

Ահա  և  իմ  ընթերցանության  ոճը։  Հուսով  եմ  քեզ  դուր  եկավ։ Գրիր  comments  բաժնում,  թե  քո  ընթերցանության  ոճը  որն  է։

Օֆելյա Անդրեասյան

Ես սիրում եմ կարդալ: Երբ սկսում եմ կարդալ, չեմ դադարեցնում: Հարրի Փոթերի գիրքը ես կարդացել եմ անդադար, անգամ հաց ուտելիս էլ էի կարդում: Հաճախ է պատահում, որ դուրս իջնելիս գիրք եմ վերցնում ու կարդում եմ ճանապարհին: Համակարգչով կարդալուց ոչ մեկին չեմ լսում, որովհետև կարդալու վրա շատ կենտրոնացած եմ լինում: Բայց նաև լինում է, որ կարդալիս հատուկ շեղում եմ ինձ ու սկսում եմ գնալ այս կողմ, այն կողմ: Ես սովոր եմ կարդալ լռության մեջ, իսկ մեկ-մեկ էլ բացօթյա:

Լիլիթ Արևշատյան

Մինչ կարդալը ես հետաքրքիր, ծիծաղելի և արկածային գիրք պետք է ընտրեմ: Գիրքը բացելուց սկզբում նայում եմ գրքի հեղինակի անունն ու ազգանունը, նայում եմ՝ ով է նկարազարդել գիրքը, և եթե գիրքը թարգմանված է օտար լեզուներից, ապա նայում եմ, թե ով է թարգմանել: Եթե սկզբի մի քանի էջերը կարդում եմ և  ինձ դուր չի գալիս, ապա չեմ շարունակում կարդալ այդ գիրքը: Գրքում անծանոթ բառեր գտնելիս, ես դրանք գրում եմ տետրի մեջ և բացատրությունը գտնում եմ բառարանի օգնությամբ:

Ինձ թվում է` քիչ թե շատ ծանոթացաք, թե ինչպես եմ ես կարդում գրքերը:

Սվետլանա Համբարձումյան

Ինձ ծնողներս շատ հաճախ ասում են գիրք կարդա, գրքերից շատ բան կսովորես, գրքերի աշխարհը շատ հետաքրքիր է: Բայց ես այնքան էլ շատ չեմ սիրում կարդալ: Գիրք կարդալիս շատ չեմ կենտրոնանում ու երկար կարդալ չեմ կարողանում: Գիրքը հետաքրքիր է ինձ, երբ այնտեղ կան կռվի հատվածներ: Ավելի շատ սիրում եմ արկածային գրքեր: Նախօրոք որոշում եմ որտեղից որտեղ կարդալ, նշում եմ և սկսում եմ կարդալ:
Հիմա ես կարդում եմ ավելի շատ ռուսերեն լեզվով, որպեսզի ռուսերենիս իմացությունը ամրանա:
Ես գրքերից սովորում եմ նոր բաներ ու կարծում եմ` գրքերի աշխարհը ինձ դեռ շատ կզարմացնի ու կհետաքրքրի:

Միհրան Կարսեցյան

Առաջ երբ ընթերցում էի արագ, մի քիչ կարդում էի և գիրքը դնում մի կողմ: Բայց հիմա սկսել եմ կարդալ «Հարրի Փոթերի արկածները և Փիլիսոփայական քարը», չեմ կարողանում կտրվել այդ գրքից: Ես նաև երբ դաս եմ անում, մինչև բացելը կարդում եմ: Ինձ միայն այս գիրքը կարդալը այնքան է դուր գալիս, որ կարդալուց կարծես գրքի մեջ լինեմ, կամ հետո սկսում եմ ամեն ինչ պատկերացնել: Ինձ դուր է գալիս ընթերցանությունը, քանի որ նոր բաներ ես իմանում, կամ նոր գիտելիքներ ձեռքբերում: Ես կարադալուց ամեն մի ցավ զգում եմ, ամեն երջանկության համար ուրախանում եմ և դաժան պահերին կարծես լացս գա:

Մարի Մադոյան

Ես գիրքը կարդալիս փորձում եմ կարդալ արագ , դրա համար միշտ  մի բառ սխալ եմ կարդում։ Երբ  կարդալիս անծանոթ բառ եմ տեսնում, փորձում եմ բացատրական բառարանով գտնել տվյալ բառի բացատրությունը։Սիրում եմ կարդալ լռության մեջ, որ ոչ մի ձայն ինձ չխանգարի, շատ եմ սիրում կարդալ երկար ճանապարհ գնալուց, այդպես ժամանակն արագ է անցնում և հետաքրքիր։Սիրում եմ կարդալ տարբեր գրողների հեքիաթներ, նաև սիրում եմ, երբ գիրքը լինում է նկարազարդ։ Շատ անգամ գիրքը կարդալուց հետո նայում եմ տվյալ հեքիաթի կամ պատմվածքի մուլտֆիլմը կամ կինոֆիլմը։Կարդացեք շատ, որովհետև գիրք կարդալով դառնում ես ավելի խելացի ու զարգացած։

Սուսաննա Բալախչյան

Երբ գիրք եմ կարդում, գիրքը բաժանում եմ հատվածների, այդպես ավելի հեշտ է լինում: Կարդում եմ նստած կամ պառկած,  հաճախ ընթերցում եմ քայլելիս և սիրում եմ կարդալ բարձր  ձայնով, որովհետև, իմ կարծիքով, երբ ես ընթերցում եմ, ինձ լսողներ են լինում և նրանց հետաքրքում է իմ ընթերցած գիրքը: Սիրում եմ ընթերցել առավոտյան մահճակալիս մեջ պատուհանից դուրս նայելով: Ինձ հետաքրքրում են անծանոթ հայ գրողների, բանաստեղծների ստեղծագործությունները, որովհետև երբ առաջին անգամ եմ կարդում այդ գիրքը և ինձ դուր է գալիս,  սկսում եմ ավելի շատ կարդալ այդ գրողի ստեղծագործությունները:

Միլենա Պողոսյան

Սովորաբար ես գիրք կարդում եմ այն ժամանակ, երբ բոլոր դասերս ավարտում եմ։ Ես սիրում եմ գիրք կարդալ իմ սենյակում։ Ի տարբերություն Մխիթար Սեբաստացու, ով կարդում էր ամեն տեղ՝ դրսում, պարտեզի մեջ, ճանապարհորդելու ժամանակ՝ ոչ միայն սենյակում։ Երբ տեքստում անծանոթ բառ է հանդիպում, ես հարցնում եմ իմ մայրիկից, իսկ Սեբաստացին դրանք գրում էր առանձին տետրի մեջ, իսկ հետո քննարկում էր, հարցնում ուրիշներին, որ հասկանար իմաստները։

Նատալի Նահապետյան

Իմ կարդալու ոճը հերոսի ձևերը կատարելն է։ Չնայած ես դպրոցում  հերոսի ձևերը կատարելով չեմ կարդում։ Ես կարդում եմ այդպես, երբ մենակ եմ։ Այդպես կարդալով ես ինձ զգում եմ հայտնի աստղ, ով բեմում է։ Բայց ես , երբ մեծանամ, դերասան չեմ դառնալու։

Մանե Մկրտչյան

Ես շատ եմ սիրում կարդալ: Երբ սկսում եմ կարդալ, ժամերով կարդում եմ, չեմ ուզում գրքից կտրվել: Երբ անծանոթ բառ եմ հանդիպում, մայրիկիս եմ հարցնում: Ես Մխիթար Սեբաստացու նման չեմ կարող գրքից չկտրվել, որ մի բան է պատահում: Ես ամեն տեղ չեմ կարդում, այլ երբ ձանձրալի է, նոր եմ կարդում կամ ազատ ժամանակ եմ կարդում: Ինձ շատ են խորհուրդ տալիս, որ կարդամ, թե չէ լավ բառապաշար չեմ ունենա:

Անի Աթոյան

Ես Արեգ Հակոբյանն եմ, ութ տարեկան։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչու էր իմ կրթահամալիրը անվանվել Մխիթար Սեբաստացու անունով։ Ես կարդացի Մխիթար Սեբաստացու կենսագրությունը։ Ես իմացա, որ Սեբաստացին 1701թ․ ստեղծել է միաբանությունը։ 1715թ․ միաբանությունը տեղափոխում է Վենետիկ, իսկ 1717թ՝ Վենետկի Սուրբ Ղազար կղզի։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը կոչվել է Մխիթարյան։Այսօր մայրենի դասաժամին կարդացել և քննարկել եմ իմ ընկերների հետ Մխիթար Սեբաստացու ընթերցանության ոճը։ Ես իմացա, որ Սեբաստացին փոքր հասակից շատ էր սիրել գրքեր կարդալ։ Անգամ ճամփորդելիս նրա ձեռքին միշտ գիրք է եղել։ Ես կուզեի Սեբաստացու նման շատ գրքեր կարդալ, բայց կարդալ այդքան էլ չեմ սիրում։

Արեգ Հակոբյան

Իմ կարդալու ձևը շատ է տարբերվում Մխիթար Սեբաստացու կարդալու ձևից: Մխիթար Սեբաստացին գիրք էր կարդում ամենուրեք, իսկ ես որտեղ հարմար է: Մխիթար Սեբաստացին գիրք էր կարդում օրերով, իսկ ես ամեն օր չեմ կարդում, բայց հաճախ եմ կարդում: Մխիթար Սեբաստացին, երբ հանդիպում էր դժվար արտահայտությունների, նա մի քանի անգամ ևս կարդում էր այդ արտահայտությունը: Ես երբ հանդիպում եմ բարդ արտահայտությունների, այնքան պետք է կարդամ մինչև, որ հասկանամ: Մխիթար Սեբաստացին բարդ բառերը գրում էր թերթիկի վրա և հարցնում խելացի մարդկանցից: Ես այդպես եմ անում, բայց բառարանից օգտվելով և հիշեցնեմ, որ ես սիրում եմ կարդալ արկածային գրքեր:

Աշոտ Բաղդոյան

Ես ընթերցում եմ շատ սովորական: Ես մտքում ավելի արագ եմ կարդում, քան բարձրաձայն: Իմ ընթերցանության ոճը և նմանվում է, և տարբերվում է Մխիթար Սեբաստացու ընթերցանության ոճից:

Տարբերվում է նրանով, որ ինձ շատ հեշտ է ինչ-որ բանով շեղել կարդալուց: Ես չեմ կարողանում կարդալ այն գիրքը, որը ինձ դուր չի գալիս:

Նման է նրանով, որ ես էլ եմ անծանոթ բառի դեպքում կանգ առնում, տետրակիս մեջ գրում, հասկանում, հետո շարունակում իմ գիրքը: Ես Մխիթար Սեբաստացու նման քննարկում եմ կարդացածս գիրքը (բլոգում):

Ինձ հետաքրքիր է ուրիշ ի՞նչ ճամփորդությունների մեջ եմ ընկնելու՝ գիրք կարդալուց:

Լիլիթ Ղազարյան

Ես այդքան էլ չեմ սիրում կարդալ, բայց դպրոցում պարտավոր եմ կարդալ: Եթե ինձ ինչ — որ բան ծանոթ է, ես սահուն կարդում եմ, իսկ եթե ծանոթ չէ, մի քիչ կմկմալով եմ կարդում: Տատիկս ինձ միշտ ասում է` գիրք կարդա, բայց ես մեկ ուզում եմ կարդալ, մեկ էլ հրաժարվում եմ: Իմ տատիկը գրադարանավար է: Նա սիրում է կարդալ, դրա համար մեզ միշտ ասում է՝ գիրք կարդացեք: Երբեմն էլ խորամնկություն եմ անում ու տատիկիս համոզում եմ, որ ինձ համար կարդա:

Միլենա Բաբայան

Երբ կարդում եմ, հանդիպում եմ շատ անծանոթ բառերի: Այդ բառերը գրում եմ, փնտրում եմ բառարանում և հասկանում, կամ հարցնում բարեկամներիս: Մխիթար Սեբաստացին երբ կարդում էր, նա չէր շեղվում իր գործից, իսկ ես մեկ – մեկ կարող է շեղվեմ: Բայց ես շատ եմ սիրում գրքեր կարդալ: Ես գիրք կարդում եմ սենյակում, այսինքն տանը, իսկ Մխիթար Սեբաստացին կարդում էր տարբեր վայրերում,  որտեղ պատահեր:

Սոֆի Նահապետյան

Ես Մխիթար Սեբաստացու նման  շատ եմ սիրում կարդալ: Երբ մի երեք տող կարդում եմ, էլ չեմ կարողանում կտրվել գրքից: Ես երբ շ մի բան չեմ հասկանում կամ մայրիկիս եմ ասում, կամ բառարանով եմ նայում, կամ էլ մտածում եմ, թե ինչ է նշանակությունը, առանձնացնում եմ բառերը և իմանում եմ նշանակությունը: Մեկ-մեկ մայրիկս կամ տան անդամները ասում են, թե`

-Գնա դուրս խաղա ընկերներիդ հետ:

Ես էլ պատասխանում եմ.

-Ոչ, մինչև ամբողջը չկարդամ, չեմ գնա:

Ես կարդացել եմ «Ռոբին Հուդ»-ը, «Վինի Փու արջուկը», «Լյունեբերգացի Էմիլի արկածները», «Փոքրիկ Իշխանը», «Բաղձալի բարով եկածը» և շատ պատմվածքներ ու հեքիաթներ:

Վահան Դանիելյան

Ես փոքր ժամանակ այդքան էլ լավ չէի կարդում: Ես սովորաբար ամեն ինչ արագ եմ անում և սիրում եմ արագ անել: Բայց այն ժամանակ արագ չէի կարդում: Ես շատ-շատ եմ սիրում կարդալ: Ես ամեն մի օր տարբեր բաներ եմ ուզում կարդալ, բայց ինձ չի հաջողվում, քանի որ երբ և ինչ կարդացել եմ, պետք է շարունակեմ կարդալ: Եվ ես ուզում եմ անել այնպես, որ կարդալուց չհոգնեմ, քանի որ երբ հոգնած եմ կարդում, ոչինչ չեմ հասկանում: Այդ դեպքում  ես մաս-մաս  եմ կարդում, և որտեղ հասել եմ, էջանշան եմ դնում: Ինչ ուզում եք ասեք` մեկ է կարդալը լավ բան է:

Անուշիկ Մանուկյան

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s