Լուսաբանում ենք մեր նախագծերը

Խաղ-մրցույթ

23730876_1623837207674468_990470159_o (1)Սեբաստացի օրեր. կրթահամալիրի տոնին Արևելյան դպրոցում կազմակերպեցինք խաղ-մրցույթ`համախմբելու  մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցներին: Նպատակը շփվելն ու ծանոթանալն էր, միասին խաղալը, մրցելն ու սովորելը:

Արևելյան դպրոցի հինգերորդցիներից Սվետլանան և Օֆելյան մտածեցին, կազմեցին յուրաքանչյուր փուլի պահանջը, տևողությունը, ամփոփման ձևը, իսկ Անին, Լալիկը, Մարին և Լիլիթը դարձան խաղավարներ:

Խաղից հետո հինգերորդցիները լուսաբանել են օրը:

Ինչպես արդեն ասել եմ, մեզ մոտ Սեբաստացու օրեր են: Եվ մենք շարունակում ենք մասնակցել տարբեր միջոցառումների: Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ խաղ-մրցույթ 4-րդ դասարանցիների համար: Մասնակցում էին  Հարավային, Արևմտյան դպրոցների և Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիները: Ես, Լալան, Մարին, Անին և Սվետլանան բացատրում էինք նրանց առաջադրանքները և օգնում էինք լուծել դրանք: Երեխաները շատ ակտիվ էին մասնակցում մրցույթին ու շատ հետաքրքիր էր անցնում: Ես մի քիչ տխրեցի միայն, որ  մեր Արևելյանի 4-րդ դասարանցիները այնքան էլ չէին հասցնում առաջադրանքները կատարել: Ես գիտեմ, որ նրանք կարող են ավելի լավ աշխատել: Ամեն ինչ շատ լավ էր ու ինձ շատ դուր եկավ այդ օրը, քանի որ բոլորս էլ շատ նոր բաներ սովորեցինք:

Լիլիթ Արևշատյան

Մեր դպրոցում Սեբաստացու օրեր են, և ընկեր Մարինեն կազմակերպել էր լեզվական խաղ-մրցույթ չորս կրտսեր դպրոցների միջև : Ես, Լալան, Սվետլանան և Լիլիթը չորրորդ դասարնի սովորողներին բացատրում էինք մրցույթի կանոնները և խաղ-մրցույթը: Երեխաները շատ լուրջ էին տրամադրված,  բոլոր սովորողները ակտիվ մասնակցեցին խաղ-մրցույթին: Առաջին տեղը Հարավային դպրոցն էր, երկրորդ տեղը զբաղեցրեց Արմտյան դպրոցը, իսկ վերջին տեղը՝ Արևելյան դպրոցը: Երխաներին շատ դուր եկավ  մրցույթը և մեզ նույնպես:

Անի Գյոզալյան

Այսօր մեզ մոտ հյուր եկան Արևմտյան և Հարավային դպրոցի չորրորդ դասարանցիները: Մենք` հինգերորդ դասարանցիներս նրանց համար խաղեր էինք պատրաստել: Բոլորն էլ շատ հաճույքով, հետաքրքրությամբ և ուշադիր խաղում էին մեր պատրաստած խաղերը: Բայց ինձ թվում է, որ մենք ավելի հետաքրքրությամբ էինք խաղում, քան չորրորդ դասարանցիները:

Լալիկ Հովհաննիսյան

 

Արևելյան դպրոցի չորրորդցիներն էլ կիսվել են տպավորություններով:

Մեզ այցելել են Հարավային  և Արևմտյան դպրոցների սովորողները:Մենք խաղացինք շատ հետաքրքիր խաղեր և ուրախացանք: Մենք շատ հավանեցինք խաղերը  և նաև արտասանեցինք: Ինձ շատ դուր եկավ այս խաղը, ես նորից կուզեի խաղալ այդ խաղը: Մյուս անգամ  ես իմ ընտանիքի հետ կխաղամ: Ես ուզում եմ, որ դուք էլ խաղաք այս խաղը:Եվ նաև այդ խաղը Մխիթար Սեբաստացու մասին էր:

Սերգեյ Ջուլհակյան

Մեզ հյուր եկան  Հարավային և Արևմտյան դպրոցները: Խաղը պետք է սկսվեր ժամը մեկին, բայց Հարավային դպրոցը մի քիչ ուշացավ: Մենք Արևմտյան դպրոցի հետ ծանոթացանք,  խաղացինք  լրացուցիչ խաղ: Հետո եկավ Հարավային դպրոցը, ու սկսվեց խաղը:

Անի Ավագյան

Խաղի ժամանակ մեզ հյուր եկան Հարավային և Արևմտյան դպրոցները, Հարավային դպրցը մի քիչ ուշ եկավ: Մենք խաղացինք ընդամենը հինգ փուլ, վերջում ժամը 02:00-ն էր, պետք էր սկսվեր ժամը 01:00-ին, բայց չմտածեք հեշտ էր: Հարավային դպրոցից մի մարդ մեր հարևանուհին էր: Հարավային դպրոցը առաջինն էր, երկրորդը` Արևմտյանը, երրորդը մենք էինք:

Վահան Դանիելյան

Երեկ մենք մի քանի չորրորդցիներով խաղում էինք  երկու դպրոցների սովորողների հետ, Հարավային և Արևմտյան դպրոցների չորրորդցիները եկել էին մեր դպրոց: Մեր դպրոցի 5-րդ դասարանցիները մեզ համար շատ հետաքրքիր լեզվական խաղեր էին պատրաստել: Ինձ համար ամենահետաքրքիրը 1-ին փուլն էր, ամեն մի դպրոցի սովորող պետք է բանասեղծություններ ասեր: Ով շատ  բանասեղծություններ ասեր, նա կհաղթեր, ընդանուր խաղը շատ լավն էր: Ինձ համար շատ զվարճալի էր խաղալ մյուս դպրոցների հետ:

Անուշիկ Մանուկյան

Մի պատառիկ խաղ-մրցույթի ընթացքից.  Արևմտյան և Հարավային դպրոցների սովորողները՝ խաղի մասին:

 

Օրվա ֆոտոպատում՝

 

Реклама

Խաղ-մրցույթ: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s