Լուսաբանում ենք մեր նախագծերը

Սեբաստացի օրեր

23634903_1952090798153534_965090469_nԿրթահամալիրի տոնին մեկնարկած նախագիծը, այն է` 4-5-րդ դասարանցիները այցելում և իրենց կրտսեր ընկերներին պատմում են Սեբաստացու մասին, այս անգամ իրականացրին 4-րդցիները:

Նախագծի մասնակիցներ` Լիլիթ Ղազարյան, Սոֆի Նահապետյան, Միքայել Շվագիր, Անի Շահսուվարյան:

Օրվա լուսաբանող` Լիլիթ Ղազարյան:

Սովորող – սովորեցնող նախագծով՝ Սեբաստացու օրերին Շահսուվարյան Անիի, Շվագիր Միքայելի, Նահապետյան Սոֆիի հետ այցելեցինք Արմինե Մնացականյանի (մեր դասվարի) դասարան՝ փոքրերին պատմելու Մխիթար Սեբաստացու մասին:

Ես լուսաբանողն էի, իսկ մյուսները պատմողները: Սկզբից Անին խոսեց, հետո Միքայելը, հետո Սոֆին, հետո նորից Անին, վերջում հարցեր տվեցին փոքրիկներին: Անին բարևեց փոքրիկներին, հարցրեց. «Երեխանե՛ր, դուք գիտե՞ք, թե ով է Մխիթար Սեբաստացին»: Միքայելը պատմեց Սեբաստացու մասին: Սոֆին պատմեց, որ Սեբաստացու իրական անունը Մանուկ էր, նա փոքր ժամանակից ուզում էր դառնալ քահանա, երբ նա թույլտվություն ստացավ իր ծնողներից, մի ընկեր գտավ և փախան լեռներ՝ ապրեցին ճգնավորի նման: Հետո Անին պատմեց, թե ինչպես էր կարդում Սեբաստացին: Ամենավերջում Սեբաստացու մասին մի քանի բան պատմեց մեր սիրելի ընկեր Արմինեն:

Երեխաները աչքերը չռած լսում էին: Ճիշտն ասած ես էլ չէի կարողանում աչքս կտրել՝ հաճույքով դիտում էի երեխաներին և լսում պատմողներին: Շատ լավ էր, ինձ դուր եկավ:

Նախագծի մյուս մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով`

Արմինե Մնացականյանը իմ մայրիկի ընկերուհին է:  Ես, Սոֆին, Անին գնացինք Արմինե Մնացականյանի դասարան և պատմեցինք Մխիթար Սեբաստացու մասին: Այ այդտեղ ես ճանաչեցի նրա աշակերտների մասին: Նրա աշակերտները լսում, հարցնում, իրենց միտքը շատ ճիշտ ասում և մեր ասածները մտապահում են: Լիլիթը նկարում էր մեզ, իսկ ընկեր Արմինեն ավելացնում էր այն բաները, որոնք մենք մոռանում էինք ասել: Անին հանգիստ պատմում էր, իսկ ես ու Սոֆին վախենում էինք, որ երեխաներին դուր կարող ենք չգալ: Ինձ դուր եկավ սովորեցնելը:

Միքայել Շվագիր

Նոյեմբերի 15-ին ես Անին, Միքայելը և Լիլիթը` որպես լուսաբանող, գնացինք Արմինե  Մնացականյանի փոքրիկ սովորողների մոտ պատմելու Մխիթար Սեբաստացու մասին: Դասը շատ հետաքրքիր և զվարճալի անցավ: Երեխաները շատ ուշադիր լսում էին և պատասխանում մեր բոլոր հարցերին: Նաև իրենք էին հարցեր տալիս, մենք պատասխանում, բացատրում:

Սոֆի Նահապետյան

Մեր դպրոցում Սեբաստացու օրերն են: Սովորող-սովորեցնող նախագծով ես, Միքայելը, Սոֆին և Լիլիթը  այցելել ենք ընկեր Արմինեի  դասարան, 1-ին դասարանցիներին պատմել Սեբաստացու մասին: Նրանք ուշադիր մեզ լսում էին և տարբեր հարցեր էին տալիս: Մի փոքրիկ հարցրեց թե, ինչ է բառարանը և մենք նրան բացատրեցինք, որ բառարանը բացատրում է այն բառերը, որոնք դու չես հասկանում:  Ես ուրախ եմ, որ նրանց դուր եկավ մեր պատմածը:

Անի Շահսուվարյան

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s