Լուսաբանում ենք մեր նախագծերը

Սեբաստացի օրեր

скачанные файлы (2)Սեբաստացի օրեր. կրթահամալիր տոնին 5-րդ դասարանցիները «Սովորող-սովորեցնող» նախագծով այս անգամ  գնացին իրենց դասվարի` Մերի Գրիգորյանի դասարան:

Նախագծի մասնակիցներ` Մանե Մկրտչյան, Անի Աթոյան, Վիկտորյա Շատվերյան, Լիա Համբարձումյան:

Մեր դասվարի դասարանում

Մենք գնացել էինք մեր դասվարի դասարան , որպեսզի պատմեինք Մխիթար Սեբաստացու մասին։ Ես պատրաստել էի մի պրեզենտացիա, որտեղ կային Մխիթար Սեբաստացու մասին տեղեկություններ։ Իմ ընկերուհիները անհանգիստ էին, վախենում էին մոռանալ, իսկ ես հանգիստ էի, ամենահանգիստը ։ Ես հասկացա, ուսուցիչ լինելը դժվար է,  մի տեղ գոռում են, մի տեղ վազում են և ես մի բան հասկացա, որ  ես ուսուցիչ չեմ դառնալու։

Մանե Մկրտչյան

Մենք  պատրաստվեցինք, որ գնայինք ընկեր Մերիի դասարան և պատմեինք փոքրերին Մխիթար Սեբաստացու մասին: Առաջինը ես ու Մանեն  պետք է պատմեինք: Իսկ հետո Վիկան և Լիան միացան, որովհետև նրանց եղբայրները այդ դասարանում էին սովորում: Հետո գնացինք պատմելու, շատ էինք վախենում:  Առաջինը Մանեն պատմեց, հետո ես, Վիկան և Լիան: Մենք երեքով պատմեցինք, թե ինչպես էր կարդում Մխիթար Սեբաստացին: ընկեր Մերիի դասարանը շատ չարաճճի էր: Մենք նրանցից դժգոհ չենք:

Անի Աթոյան

Մենք գնացել էինք 3-րդ դասարանցիներին պատմելու Մխիթար Սեբաստացու մասին։ Պատմեցինք նրա մասին, հարցեր տվեցինք ։ Ինձ դուր եկավ նրանց համար  պատմելը։ Բայց մի փոքր լուռ չէին։ Վերջում ես  երեխաներին որոշեցի մաթեմատիկական հարց տալ։

— Մխիթար Սեբաստացին ծնվել է  1676 թվականին, հաշվեք , թե հիմա քանի տարեկան է նա։

Նրանք տարբեր թվեր սկսեցին ասել, հաշվեցին, հաշվեցին, բայց  չկարողացան պատասխանել իմ հարցին։  Վերջում ընկեր Մերին  նրանց օգնեց։

Վիկտորյա Շատվերյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s