Թարգմանություններ

Ինչո՞ւ են ջուր խմում

Թվում է` հեշտ հարց է: Այնքան հեշտ, որ հարցնել պետք չէ: Հարցնելու դեպքում էլ պարզվում է, որ տասից մի մարդ գիտի՝ ինչո՞ւ են ջուր խմում: Դուք կասեք, որ ջուրը խմում են, որովհետև ցանկանում են:

— Իսկ ինչո՞ւ են ցանկանում:

Որովհետև առաց ջրի ապրել չի կարելի: Իսկ ապրել չի կարելի, որովհետև մենք օրվա բոլոր ժամերին ջուր ենք ծախսում և այդ պատճառով էլ պետք լրացնել նրա պակասը:

Փչե՛ք սառը ապակու վրա: Ապակին կքրտնի և կծածկվի ջրի կաթիլներով: 

Որտեղի՞ց հայտնվեց ջուրը:

Կամ ահա, ասենք, դուք տոթ ժամանակ քրտնում եք:

Որտեղի՞ց է հայտնվում քրտինքը: Էլի այնտեղից՝ մարմնից:

Իսկ քանի որ ջուրը ծախսում ենք, կորցնում, ուրեմն պետք ժամանակ առ ժամանակ լրացնել նրա պակասը: Մի օրում մարդ կորցնում է 12 բաժակ ջուր: Նշանակում է՝ ինչքա՞ն պետք է ջուր խմել և ուտել:

Այո, ուտում են: Մսի մեջ, բանջարեղենի մեջ, հացի մեջ ՝ ամեն ուտելիքի  մեջ ջուրը ավելի շատ է, քան պինդ նյութերը: Մսի մեջ ջուրը երեք անգամ շատ է, քան պինդ նյութը: Իսկ վարունգը, համարյա ամբողջովին կազմված է ջրից:

Այո, ձեր մեջ հենց ջուրը այնքան է, որքան կանաչ վարունգի մեջ: Եթե դուք 40կգ եք, ուրեմն ձեր մեջ 35կգ ջուր է և միայն 5կգ պինդ նյութ:

Մեծ մարդու մարմինը պարունակում է ավելի քիչ ջուր, մոտ երեք կամ չորս:

Այդ դեպքում ինչո՞ւ չեն մարդիկ հոսում, ինչպես կիսելը:

Բանն այն է, որ կարևոր չէ՝ տվյալ իրը ինչից է պատրաստված: Ամենակարևորն այն է, թե ինչպես է պատրաստված: Եթե մենք նայենք մանրադիտակով մսի կամ վարունգի մի կտոր, ապա մենք կարող ենք տեսնել շատ վանդակներ լցված հյութով: Հյութը վանդակներից չի թափվում, որովհետև նրանք ամեն կողմից փակված են: Ահա, թե ինչումն է գաղտնիքը:

Նշանակում է, ջուրը ամենակարևոր բանն է, որով կառուցված է մեր մարմինը: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ մարդը կարող է երկար ժամանակ ապրել առանց սննդի, իսկ առանց ջրի չի կարող ապրել մի քանի օր:

Թարգմանեց Սվետլանա Համբարձումյանը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s