Թարգմանություններ

Ինչո՞ւ է կենդանիներին պոչ պետք

Շանը կամ կատվին դժվար է պատկերացնել առանց պոչի: Իսկ ընդհանրապես կենդանիներին ինչո՞ւ է պոչ պետք:Ոմանց համար այն ճանճասպան է. կովերը և ձիերը ամռանը երբեմն պոչն օգտագործում են, որպեսզի ճանճերին, մժեղներին քշեն և սպանեն: Իսկ շներն ահա պոչի օգնությամբ խոսում են: Շունը տիրոջը հանդիպելիս իր պոչը շարժում է ՝ նշանակում է, որ նա ուրախ է: Եթե շունը պոչը մի քիչ վերև ցցած քայլում է այս կողմից այն կողմ, իմացիր, նա ասում է. «Ես քեզ ձեռք չեմ տա, բայց դու էլ ինձ ձեռք մի տուր, թե չէ վատ կլինի»: Սեղմած և իջեցրած պոչը նշան է, որ նա լսում է միայն իր տիրոջը կամ էլ ինչ-որ մեկից վախենում է: Գայլն ու աղվեսը պոչն օգտագործում են որպես վերմակ: Ձմռանը նրանք ծակ են փորում ձյան մեջ, կծկվում խխունջի պես և պոչով ծածկում են իրենց քիթը, որպեսզի չմրսեն: Գայլերին և աղվեսներին պոչը վազքի ժամանակ ծառայում է որպես ղեկ. այն օգնում է արագ թեքվել կողքի: Այս ձևով իր պոչն օգտագործում է նաև սկյուռը, ուղղակի նա այդպես անում է միայն թռիչքի ժամանակ:
Կապիկներին պոչն օգնում է ուտելիք հայթայթելիս: Պոչով բռնվում է ճյուղից, կախվում գլխիվայր ու թաթերով պոկում պտուղը:

Թարգմանեց Լիլիթ Արևշատյանը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s