Թարգմանություններ

Ինչո՞ւ է Անտարկտիդան ամենացուրտ մայրցամաքը

Ամենացուրտ վայրերը երկրագնդի բևեռներն են: Բևեռներում ցուրտ է, քանի որ արևի շողերը թեք են ընկնում, ոչ թե ուղիղ: Իսկ արևի ճառագայթը ավելի լավ է տաքացնում, երբ ընկնում է ուղիղ: Բևեռներում ճառագայթները կարծես սահում են, այդ պատճառով չեն տաքացնում:

Իսկ որտե՞ղ է ավելի ցուրտ. հյուսիսում՝ Արկտիկայում,թե հարավում՝ Անտարկտիդայում: Առաջինը որ գալիս է մտքիդ, դա այն է, թե հյուսիսում ավելի ցուրտ է: Եվ դա սխալ է: Ամենացածր ջերմաստիճանը, որը գրանցվել է մեր մոլորակի վրա, եղել է Հարավային Գեոմագնիսական բևեռի Վոստոկ կայանում և կազմել է -86,9°С :Հարավային կիսագնդի միջին ջերմաստիճանը -49°С է, որն էլ համարվում է Երկրագնդի ամենացուրտ կլիման: Արկտիկայում  ձմեռային միջին ջերմաստիճանը  մոտենում է -34°С, իսկ ամռանը այնտեղ ավելի է տաքանում:

Պատճառն այն է, որ Արկտիկան օվկիանոսի սառած մակերևույթ է, իսկ Անտարկտիդան՝ հսկա մայրցամաք: Անտարկտիդան զբաղեցնում է մոտ 14մլն կմ2 տարածք, որը համարյա 2 անգամ մեծ է Ավստրալիայից և 1,5 անգամ՝ Եվրոպայից: Այդ պատճառով էլ հարավային կիսագնդի կլիման ավելի խիստ է, քան հյուսիսային: Բացի այդ Անտարկտիդան ամբողջովին պատված է սառույցով, իսկ սառույցը արտացոլում է արևի ճառագայթների 95% : Եվ վերջապես, Անտարկտիդայի սառը կլիմայի մեջ իր մեղքն ունի բարձր մթնոլորտային ճնշման դաշտը՝ իր անանցանելի օդային հոսանքներով, որոնք ամպեր չեն ձևավորում : Հենց այդ պատճառով էլ Անտարկտիդայում տեղումներ չեն լինում:

Անտարկտիդան այնքան սառն է, որ մայրցամաքի որոշ հատվածներում ձյունը երբեք չի հալվում: Այս մայրցամաքում է գտնվում սառույցի համաշխարհային պաշարների 90%-ը, որն էլ մեր մոլորակի քաղցրահամ ջրերի ¾ է:

Իսկ դուք գիտե՞ք

Անտարկտիդան միակ մայրցամաքն է, որը չի պատկանում ոչ մեկին. այն համարվում է միջազգային  համագործակցության մայրցամաք: Մայրցամաքի իրական տերերը համարվում են գիտական աշխատողները աշխարհի տարբեր ծայրերից: Անտարկտիդան չունի բնիկ ժողովրդի պատմություն, այն գտնվում է Անտարկտիկական համաձայնագրի իրավասության տակ, որը պահանջում է հոգատար վերաբերմունք հողի և օգտակար ռեսուրսների նկատմամբ, դրանց օգտագործումը միայն խաղաղ և գիտական նպատակներով:

Թարգմանեց Աշոտ Բաղդոյանը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s