Ուսումնասիրում ենք

Տնային աշխատանքի, ֆլեշմոբի, ծնող-աշակերտ-ուսուցիչ կապի և այլնի մասին…

23715354_1623836781007844_39513679_o

Տարվա ընթացքում կրթահամալիրի դասավանդողները բազմիցս անդրադարձել են սովորողի ուսումնական տնային աշխատանքին, ուսումնասիրել այլոց փորձը: Ահա թե ինչ են մտածում Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիները և նրանց ծնողները այն աշխատանքի մասին, որը պետք է կատարվի տանը:

Տնային աշխատանքը, իհարկե, մի քիչ օգնում է, բայց ես դրանց իմաստը չեմ հասկանում։ Ես կուզեի, որ իմ տնային աշխատանքը ոչ թե դաս լիներ, այլ այդ ժամանակը ծախսեի համադասարանցիներիս հետ խաղեր խաղալու, քաղցր բաներ պատրաստելու և համտեսելու վրա։ Իսկ ովքեր տնային աշխատանք ցանկանում են անել,  նրանց շատ-շատ քիչ տնային հանձնարարեին։

Ծնողների կարծիքը տնային աշխատանքի մասին

Եթե տնային աշխատանքը ուղղված է նոր մատուցված ուսումնական նյութը ամրապնդելուն կամ արդեն անցած և ամրապնդված գիտելիքները վերհիշելուն, ապա այն կարելի է համարել օգտակար աշխատանք։ Իսկ եթե տնային աշխատանքների ծավալն այնքան մեծ է, որ աշակերտը դրանց  քանակը տեսնելիս արդեն հոգնում է և չի ցանկանում կատարել, ապա տնային աշխատանքը կորցնում է իր արդյունավետությունը։

Նատալի Նահապետյան

Ես կուզեի, որ որպես տնային աշխատանք մեզ հանձնարարեին հորինել պատմվածքներ կամ հեքիաթներ:  Ինձ շատ անգամ են օգնում կատարել տնային առաջադրանքները, հատկապես մաթեմատիկան: Բայց լինում է նաև անյպես, որ ես մենակ փորձում եմ հասկանալ խնդիրը:

Մայրիկիս կարծիքը տնային աշխատանքի մասին այսպիսին է.

«Եթե չլինեն տնային հանձնարարությունները, որքան սեփական փորձը ցույց է տալիս, այլ պատրվակով գրեթե անհնար է այսօրվա երեխային ստիպել ընթերցել կամ զբաղվել մեկ այլ բանով մուլտերից, ֆիլմերից և խաղից բացի: Բացի դա, տնային աշխատանքները ամրապնդում են երեխայի՝ դպրոցում ստացած գիտելիքները: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ այդ հանձնարարությունների ծավալը պետք է լինի այնպիսին, որ երեխային հանգստի և օրը գոնե  մեկ կամ երկու ժամ  իր նախընտրելի զբաղմունքով զբաղվելու ժամանակ մնա»:

Լիլիթ Արևշատյան

Ինձ համար տնային աշխատանքը շատ կարևոր բան է: Օրինակ, եթե դպրոցում ինչ — որ մի բան ենք սովորում, ուրեմն տնային աշխատանքը կատարելու ժամանակ մենք ավելի լավ ենք հասկանում դասատուի բացատրածը: Եթե ինչ- որ բան դպրոցում չենք հասցնում գրել, գնում ենք, տանն ենք շարունակում, և դա է լինում մեր այդ  օրվա տնային աշխատանքը: Եթե մի օր ֆլեշմոբ է լինում, ուրեմն այդ օր ֆլեշմոբն է մեր տնային աշխատանքը: Ես շատ եմ սիրում տնային աշխատանք անել, հենց որ տնային աշխատանքներս վերջացնում եմ, կամ Վաչեի հետ եմ խաղում, կամ էլ ինչ — որ բանով զբաղվում եմ: Ես մեկ շաբաթ առաջ գրադարանից  «Ֆերդինանդ անունով թռչող վիշապը» գիրքն եմ վերցրել ու հիմա` համարյա ամեն օր, երբ ուզում եմ, կարդում եմ: Ես ուզում եմ, որ մաթեմատիկայից ու ռուսերենից քիչ տան, իսկ մնացած դասերից մի քիչ շատ դասեր տան, որովհետև ես ուզում եմ անգլերենից շատ, բայց հեշտ լինի, իսկ մայրենիի բոլոր տնայինները ինձ համար  շատ հեշտ են, ուզում եմ, որ մի քիչ դժվարանա ու շատ տնային լինի:

Լալա Հովհաննիսյան

Տնային աշխատանքները երեխաներին տրվում են նրա համար, որպեսզի ամրապնդեն անցած թեմաները:Երբ մեզ հանձնարարում են տնային աշխատանքներ, ես փորձում եմ ամբողջությամբ կատարել: Ինձ օգնում է մայրիկը, ամենաշատը ես սիրում եմ կատարել մաթեմատիկայի և անգլերենի հանձնարարությունները: Ես կցանկանաի, որ դասերը մի քիչ ավելի քիչ լինեն, որպեսզի օրը հերիքի այլ բաների համար: Եթե տնային աշխատանք տալիս են, պետք է կատարել: Եվ մի բան էլ կցանկանայի, որ արձակուրդների ժամանակ տնային աշխատանքներ չլինեն, որովհետև իմ կարծիքով արձակուրդները նրա համար են, որ երեխաները հանգստանան դասերից և իրենց օրը անցկացնեն իրենց սիրելի զբաղմունքով:

Մայրիկիս կարծիքով տնային աշխատանքը շատ կարևոր բան է, բայց երբեմն մեզ շատ են  հանձնարայրում: Ցանկալի կլիներ, որ ֆլեշմոբյան հանձնարարություները լինեն ոչ թե սահմանափակ ժամանակով, այլ հնարավորություն տրվի առաջադրանքը կատարել հաջորդ օրը:

Սուսաննա Բալախչյան

Ինձ համար տնային աշխատանքը լինելը ճիշտ է, որովհետև մենք կրկնում կամ սովորում ենք նոր բաներ, բայց լինում են դեպքեր, երբ չեմ հասցնում կատարել տնային աշխատանքները։ Ֆլեշմոբը կատարելն էլ է ճիշտ և պարտադիր, որովհետև այնտեղ լինում են տրամաբանական հարցեր, որոնք մեզ օգուտ են տալիս շատ ու շատ։

Մայրիկիս կարծիքով տնային աշխատանքը հնարավորություն է տալիս տեղեկացված լինելու իր երեխայի գիտելիքների, առաջընթացի կամ ձախողումների վերաբերյալ։ Եվ, ի վերջո, ուսուցման գործընթացը երկկողմանի գործընթաց է։

Ծնողի միջամտությունը տնային աշխատանք կատարելիս համարում եմ դրական  միայն այն դեպքում, երբ զգում է, որ իր երեխան յուրացրել է տվյալ թեման, իսկ եթե թեման չի ընկալել, խնդրում ենք դասավանդողը կրկին բացատրում է։ Այստեղից էլ առաջանում է կապը ծնողի, դասավանդողի և սովորողի միջև, և ծնողը մասնակից է դառնում իր երեխայի ուսուցման գործընթացին։

Միլենա Պողոսյան

Գրեթե ամեն առարկայից մեզ տալիս են տնային աշխատանք: Կարծում եմ տնային աշխատանքները նրա համար են, որ ավելի լավ յուրացնենք դպրոցում անցածը, սովորենք ինքնուրույն աշխատել: Ես կուզենայի, որ տնայինները լինեին ոչ շատ և մատչելի: Իհարկե, տնայինները օգնում են մեզ, բայց երբ գնում եմ ուրիշ պարապունքներին շատ հաճախ չեմ հասցնում դրանք անել:

Մայրիկս կարծում է, որ տնային աշխատանքները շատ կարևոր են, բայց նա ավելի ուզում է, որ աշխատենք ավելի շատ տետրերում և ոչ թե համակարգչում:

Միհրան Կարսեցյան

Ես ուզում եմ, որ տնային աշխատանք չլինի կամ լինի, բայց քիչ: Որ մենք կարողանանք մի քիչ անձնական գործերով զբաղվել: Ես կարծում եմ՝ ուսուցիչները տնային աշխատանք նրա համար են տալիս, որ ամրապնդենք ինչ-որ դասարանում ենք արել և կարողանանք մենակ աշխատել: Ես ուզում եմ, որ ֆլեշմոբերը օրինակ տեղադրեն 20.07.2017-ին և տրվի երկու օր ժամկետ: Ես կարծում եմ, որ արձակուրդների ժամանակ տնային աշխատանք չպետք է լինի, որովհետև արձակուրդի ժամանակ պետք է հանգստանանք:

Իմ մայրիկի կարծիքը

Իմ մայրիկը կարծում է, որ հանձնարարությունները ամբողջովին կատարելու դեպքում լիարժեք գիտելիք ձեռք կբերենք:

Զավեն Ղազարյան

Մտածում եմ, որ տնային աշխատանքը ուսուցիչները հանձնարարում են դասը ամրապնդելու համար, բայց մի քիչ շատ է լինում: Օրինակ՝ ես մինչև երեկոյան ժամը 10-ը  կամ 11-ը նոր  կատարում եմ իմ բոլոր տնային առաջադրանքները, քանի որ ամեն օր ես գնում եմ լրացուցիչ պարապմունքների և նոր ժամը ութին սկսում եմ տնայիներս կատարել: Ամենաշատը սիրում եմ կատարել  մաթեմատիկայի և մայրենիի առաջադրանքները: Կցանկանայի, որ ավելի քիչ տնայիններ լինեին, որ կարողանանք ամբողջը հասցնել և մի քիչ էլ ժամանակ մնա հանգստանալու համար:

Ծնողներս կարծում են, որ տնային առաջադրանքներն օգնում են մեզ, որ ամրապնդենք մեր անցածը և ցանկանում են, որ ավելի շատ աշխատենք տետրերում: Նրանք նաև ասում են, որ տնայինը շատ լավ մեթոդ է, որպեսզի բացի դպրոցում անցածից  նաև սովորենք այլ բաներ՝ նոր բառեր, կարողանանք ճիշտ խոսել, բառերի բացատրությունները իմանանք  և այլն:

Սվետլանա Համբարձումյան

Տնային աշխատանքը շատ կարևոր է, որպեսզի ստուգվի երեխայի գիտելիքները: Տնային աշխատանքի շնորհիվ երեխան կարողանում է ոչ միայն դպրոցում աշխատել, այլ նաև տանը: Իմ մայրիկի համար տնային աշխատանքը կարևոր է, որովհետև մենք տանը ստանում ենք էլ ավելի գիտելիք: Նաև ես կուզեի, որ մեր տնային աշխատանքները լինեն ավելի հետաքրքիր ու գիտելիքներով հարուստ:

Սոնա Սահակյան

Ես սիրում եմ անել տնային աշխատանքննեը: Ես հաճախ կատարում եմ տնային աշխատանքները սիրով: Ինձ շատ հետաքրքիր են մայրենի լեզվի աշխատանքները: Մենք միշտ հեքիաթներ ենք կարդում դասարանում, քննարկում և դրան վերաբերյալ թեստեր ենք անում, նաև մենք թարգմանություններ ենք կատարում « ռուսերենից հայերեն»:
Ծնողի կարծիք
Շատ հետաքրքիր և ուսուցողական են տնային աշխատանքները: Հատկապես հաճելի է, երբ տեսնում եմ, թե ինչքան հետաքրքիր պատմվածքներ են կարդում երեխաները: Մեծ հետաքրքրությամբ թարգմանություններ են կատարում: Կարծում եմ ,  որ տնային աշխատանքները շատ կարևոր են և անհրաժեշտ:

Արայիկ Արշակյան

Իմ կարծիքով առանց տնային աշխատանքի մարդ  մարդ չէ: Առանց տնային աշխատանքի՝ չկա կրթություն և աշխատասիրություն: Տնային աշխատանքը նշանակում է տան գործ կամ աշխատանք, որը  կատարվում է տանը:

Մայրիկիս կարծիքով

Իմ կարծիքով տնային աշխատանքը միանշանակ անհրաժեշտ է: Բացակայության դեպքում երեխան ծուլանում է: Տնային աշատանքը նպատակային պետք է լինի ՝ այսինքն  ամրապնդի դպցորում  սովորորածը, հետաքրքիր լինի և երեխան կարողանա ինքնուրույն կամ ծնողի օգնությամբ կատարել: Ըստ իս այն պետք է բաղկացած լինի երկու մասից  և լրացուցիչ , որը նախատեսված է ավելի ցանկացող և կարող երեխաների համար: Այս ամենը ես տեսնում մայրենի լեզվի տնային առաջադրանքում: Դրանք շատ հետաքրքիր են և Մանեն մեծ սիրով և ինքնուրույն կատարում է:

Մանե Մկրտչյան

Իմ կարծիքով տնային աշխատանք հանձնարարում են դասը ամրապնդելու, ինչպես նաև անցածը կրկնելու համար:  Տնային աշխատանքը շատ կարևոր է: Մենք տնային աշխատանքը կատարելով՝ մեր դպրոցի դասերից ստացած գիտելիքները ավելի կխորացնենք ու ավելի լավ կսովորենք  օրվա դասը: Իմ հայրիկը նույնպես այդպես է մտածում:  Մեր դպրոցում տնային աշխատանքը հանձնարարում են համակարգչով: Մեզ հանձնարարում են նաև,  որ տեսանյութեր պատրաստենք, տեղեկություններ գտնենք դասի վերաբերյալ կամ էլ սլայդ պրեզենտացիաներ պատրաստենք: Դա ավելի հետաքրքիր  ու հիշվող է դարձնում դասը:

Անի Աթոյան

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s