Без рубрики

Հականիշ բառեր

1.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`բարձր — ցածր, տալ — վերցնել:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

2.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:

3. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. … կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը … է միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե …, այլ աղմուկի աշխարհ է:

4. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, … ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, … աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, … ճանապարհը չի իմանա:

Թացն էլ …. հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ …:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ …:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի …:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s