Без рубрики

Հականիշ բառեր

1. Կետերի փոխարեն գրիր փակագծերում տրված բառի հականիշը:

… (ցածր) են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան ….(կարճ) օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի ….(արևելք) , Մթնաձորում ստվերները … (նոսրանում) են, սաղարթի տակ անթափանց ….(լույս) է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն ….(բարձրանում) են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։
Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում …(թաց) տերևների վրա:

2. Տրված առած-ասացվածքներում կետերի փոխարեն լրացրու համապատասխան հականիշները՝ շատ-քիչ, սպիտակ-սև, երկար-կարճ, հիվանդ-առողջ, գիտուն-անգետ, մոտիկ-հեռու:

….. հետ քար քաշիր, …. հետ փլավ մի ուտի:
…. հարևանը լավ է, քան … բարեկամը:
…. փողը …. օրվա համար է:
Թոկի …. է լավ, խոսքի՝ ….:
….. խոսիր, …. լսիր:
Անբանը հաց ուտելիս …. է, բանելիս՝ ……:

3. Առանձնացրու և կողք կողքի գրիր հականիշ բառերի հինգ զույգ (2բառ ավելորդ է):

ա. սիրելի, կտրիճ, ծով, հեռավոր, ատելի, հեշտ, թույլ, դժվար, երկչոտ, ցամաք, հզոր, արդարամիտ:

բ. քնքուշ, համեստ, մակընթացություն, վայրէջք, բազում, տեղեկություն, անջրդի, տեղատվություն, վերելք, բիրտ, ջրովի, սակավ:

4.Գրիր հետևյալ բառերի հականիշները:

շոգ, հայտնի, ծույլ, մեղմ, աղքատ, ներգաղթ, բնիկ, պատերազմ, երախտամոռ, մաքրել

5. սիրել-ատել, պարզ-բարդ, առաջին-վերջին հականիշների զույգերը, գործածիր նախադասությունների մեջ:

6. Տրված բառերին հոմանիշ և հականիշ մեկական բառ գրիր:

համեստ, գովաբանել, զուլալ, օգնել, մեծ

Օրինակ՝ հարուստ-հոմանիշ՝ ունևոր, հականիշ՝ աղքատ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s