Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Ի՞նչ եմ կարդացել

win_20151123_183947Ներկայացնում է Օֆելյա Անդրեասյանը

Ողջույն։ Եթե դու կարդում ես սա, ուրեմն ուզում ես իմանալ, թե ի՞նչ եմ կարդացել ես։ Լավ կասեմ, ես կարդացել եմ «Գիտադարան» և «Ա․ Խնկոյան»-ի առականին։ Եկեք սկսենք գիտադարանից։

Գիտադարանի մասին

Հիմա դուք մտածում եք, թե ի՞նչ է գիտադարանը, ո՞վ է գրել, ի՞նչի մասին է։ Ես կասեմ։ Գիտադարանում  տարբեր տեղեկություններ են տարբեր բաների մասին։ Այդ տեղեկությունները տարբեր աղբյուրներից են։ Օրինակ՝ հենց իմ գիտադարանի նյութերը վերցրած են «www.usborne.quicklinks.com» կայքէջից։ Լավ սկսեմ պատմել, թե գրքի մեջ ինչեր են տպագրված։

Գրքի մեջ ինչե՞ր են տպագրված

Գրքի մեջ տպագրված է ամեն ինչ, ինչ որ ուզում ես իմանալ։ Ունի 208 էջ։ Նա նաև ունի իր սեփական բառարանը։ Այդ գիրքը բաժիններով է։ Բաժիններն են՝ «Աստղագիտություն և տիեզերք», «Երկիր Մոլորակ», «Բույսեր և Կենդանիներ», «Մարդու Մարմինը», «Գիտություն և Տեխնոլոգիա»,  «Պետություններ և Դրոշներ», «Համաշխարհային պատմության տարեթվեր» ու «Փաստեր և անուններ»։ Ինձ բոլոր բաժիններն էլ շատ դուր եկան, բայց ամենաշատը դուր եկան «Աստղագիտություն և տիեզերք» ու «Մարդու Մարմինը»։ Որովհետև շատ ու շատ հետաքրքիր փաստեր կան։ Օրինակ՝ դուք հիմա գիտեք, որ ամենամեծ աստղը արևն է չէ՞, բայց դուք չեք պատկերացնում, որ մեր արեգակը բետելգեյզե աստղի համեմատ մրջյուն է։

Ա, մոռացա նշել, որ գրքի որոշ էջերում վանդակի մեջ գրված է՝ «Համոզվի՛ր ինքդ»։ Դա փորձի նման բաներ են, որոնցով համոզվում ես, որ գրվածը լիովին ճիշտ է։

Ահա՝ այդ վանդակը՝  

 

 

 

Ահա՝ և Բետելգեյզեն ու Արեգակն   

 

 

 

 

Գրքի տպագրությունը, որակը, տեսքը

Գրքի տպագրությունը շատ պարզ է, տառերը գրված են մեծ և հասկանալի, թերթերի էջերը բավականին հաստ են, գրքի ամեն մի էջը պատված է նկարներով, որը հաճույք է առաջացնում կարդալու հենց այդ էջը։  Ահա և գրքի տեսքը՝  

 

Ա․ Խնկոյանի առակների մասին

Իսկ հիմա անցնենք Ա․ Խնկոյանի առակների գրքին։ Գիրքը պարզ հասարակ է։ Նրա մեջ կան շատ առակներ, որոնք մեզ շատ-շատ ծանոթ են։ Օրինակ՝ «Աքլորն ու մարգարիտը», «Վատ ըկերը», «Ճպուռն ու Մրջյունը», «Գայլն ու գառը», «Աքաղաղն ու կտուրը», «Ճանճը», «Մկների ժողովը», «Ագռավն ու աղվեսը», «Ամպն ու սարը» և «Անհաղթ աքլորը»։ Ես նշեցի այն առակները, որը վստահ եմ ձեզ հաստատ ծանոթ են։ Իսկ եթե ոչ, ապա խորհուրդ եմ տալիս կարդալ և իմանալ։

Գրքի տեսքը՝  

 

Ահա, թե ի՞նչ գրքեր եմ կարդացել ես։ Հուսով եմ՝ քեզ դուր եկավ։ Եթե ցանկություն առաջացավ կարդալու, ապա կարդա և տպավորությունները գրիր բլոգում, եթե չունես բլոգ՝ մեկնաբանությունների բաժնում։

Հաճելի ընթերցում եմ մաղթում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s