Թարգմանություններ

Ինչո՞ւ է երկինքը կապույտ

Եվ իսկապես՝ ինչո՞ւ։ Չէ՞ որ Արևը Երկիր է ուղարկում սպիտակ ճառագայթներ, իսկ օդը թափանցիկ է։ Ուրեմն ինչո՞ւ  ենք լավ եղանակին երկինքը կապույտ տեսնում։ Բանն այն է, որ արևի ճառագայթները ստիպված են անցնել մթնոլորտով՝ Երկրի օդային ամպիկի միջով, իսկ օդը թեպետ թափանցիկ է, բայց դատարկություն չէ։

Օդը կազմված է տարբեր մոլեկուլներից, նաև պարունակում է ջրային գոլորշի և փոշու մասնիկներ։ Երբ լույսը հանդիպում է այդ մանրադիտակային մասնիկների, նրանք այն տարածում են։ Իսկ պետք է ասել, որ սպիտակ լույսը նույնպես պարզ չէ։ Այն կազմված է մի քանի գույներից՝ կարմիր, նարջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, մուգ կապույտ, մանուշակագույն։ Այո, այո պատկերացրեք, որ այդ յոթ գույնի ճառագայթները միանալով ստեղծում են սպիտակ ճառագայթ։ Գունային այն հատվածը, որը ներկայացնում է սպիտակ գույնի կազմավորման բաղադրիչները, կոչվում է սպեկտր։ Նայեք նրան՝ ի՞նչ է այն հիշեցնում ձեզ։ Դե, իհարկե, ծիածան։ Օդի մասնիկները ավելի ինտենսիվ ցրում են սպեկտրի կապույտ հատվածը։ Այդ իսկ պատճառով  երկինքը մեզ երկնագույն է երևում։

Թարգմանեց Մարիա Աբրահամյանը

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s