Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ՝ «Ֆերդինանդ անունով թռչող վիշապը»

defaultՆերկայացնում է Սվետլանա Համբարձումյանը

Նախաբան

Հեքիաթն այս չունի տարիքային սահմանափակում: Այն մի ճանապարհորդություն է` լի իրադարձություններով, որոնցում իրականությունը միահյուսվում է երևակայականին, որտեղ մեկտեղվում են անցյալը, ներկան ու ապագան: Փոքրիկների տեսանկյունից սա մի հայացք է շրջապատող իրականությանը, որը լի է ծիծաղելի պայմանականություններով, իսկ մեծերի համար վերադարձ է հեռավոր մանկություն: Եվ ամենևին էլ կարևոր չէ` իրական է այն, թե երևակայական:
Ինչ ծնունդ է առնում մեր երևակայության մեջ, հաստատ ինչ-որ տեղ արդեն գոյություն ունի իրականում:

Մի քանի օր է, որ ես կարդում եմ «Ֆերդինանդ անունով թռչող վիշապը» գիրքը: Գրքի հեղինակն է Սամսոն Միքայելի Ստեփանյանը: Նկարազարդել է գիրքը` Գագիկ Ռաֆայելի Բաբայանը: Շատ հետաքրքիր, ուրախ, ծիծաղելի պատմություն է: Պատմությունը կազմված էր տարբեր մասերից`

  1. Մի ամառային պայծառ առավոտ
  2. Անտառի արքան
  3. «Սուր աչք» պառավը
  4. Ոչտաղամնդը
  5. Քնած գեղեցկուհին
  6. Լոռդ Բռոնիսլավը
  7. Հակաաշխարհ
  8. Ասպետ ասպետը
  9. Ֆերդինանդը
  10. Վերադարձ
  11. Վերջաբան

Այս բոլոր մասերից մի քանիսը հեքիաթներ են, բայց հեղինակը այնպես է փոխել, կարծես նա է գրել այդ հեքիաթները: Բոլոր հատվածները անկրկնելի էին ինձ համար: Երբ սկսում էի կարդալ, չէի կարողանում կտրվել կարդալուց:

Ինձ դուր եկած հատվածը

Հեղինակի` Սամսոն Միքայելի Ստեփանյանի մասին

Ծնվել է օգոստոսի 19-ին, 1959 թվականին: Ծնվել է Հայաստանում, Երևանում: Մասնագիտությամբ` ռեժիսոր, դերասան: 1979 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիան։ 1991 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ 1982 թվականից սկսել է դերասանական գործունեությունը Երևանի պետական Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոնում, 1990 թվականից՝ ռեժիսորական գործունեությունը Երևանի թատրոն լաբորատորիայում։ 1988 թվականին հանդիսացել է Երևանի «Թատրոն լաբորատորիայի» հիմնադիր չորս ռեժիսորներից մեկը, որը հետագայում անվանվել է «Գոյ» ազգային փորձարարական կենտրոն։ 1993-1999 թվականներին եղել է Երևանի պետական Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ամբիոնում։

Հեղինակ է 15-ից ավելի բեմադրությունների: Խաղացել է 40-ից ավելի դերեր թատրոնում,  կինոյում և հեռուստատեսություններում:

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s