Без рубрики

Հանդիպում-հարցազրույց Աշոտ Բլեյանի հետ

img_9670Մաս 2. Հարցազրույցի սղագրումը

 -Հարգելի տիար Բլեյան, ունենք հետաքրքիր նախագիծ՝ եղանակի կանխատեսումը ժողովրդական մեթոդների միջոցով: Որպես արշավող մարդ՝ ի՞նչ ժողովրդական մեթոդներով եք դուք կանխատեսում եղանակը:

Ես կոչով դիմել եմ, որ հունվարից ամբողջ կրթահամալիրը երեք շաբաթ դառնա բնագիտատեխնիկական լաբորատորիա,  թվային միջոցներն ընդհանրապես մեր հնարավորությունները մեծացնում են, պատկերացնում եք՝ կարող ենք բարձունք ունենալ, գրանցել, համեմատել: էնպես որ մենք կարող ենք օդերևութաբանական կայան ունենալ: Վստահ եմ, որ Ջանազյան Իվետան շատ եղանակներ գիտի: Ես ընդհանրապես ռուսերեն այդ նախադասությունը շատ եմ սիրում՝ у природы нет плохой погоды. Իրոք, անձրևի համար ուշքս գնում է, կիզիչ արևը պաշտում եմ, շատ ցուրտ երազում եմ: Ես, իրոք, շատ ցուրտ սիրում եմ: Ճամփորդելիս չի կարելի եղանակի համար հետ կանգնել: Իմ եղանակն իմ ներսում է:

-2018-ի ամենակարևոր գործը:

Լավ կլիներ, լոնքեինք, հայտնվեինք 2018, որովհետև կյանքն անընդհատ է: Ես խոսելու եմ ուսումնահետազոտական ճամբարներից՝ երեք շաբաթվա ճամբարներից: Հատկապես, որ հիմա ուզում ենք խնդրագիրք ստեղծել, կոչվում է 2800 խնդիրով Երևան: Ինչո՞ւ Երևան, ինչո՞ւ 2800, որովհետև 2800 տարին է, և ես չեմ ուզում եթերով տրվող, մեզնից օտարված գործեր ներկայացվի: Մեծամասնությունը երևանցի է, ես երևանցի եմ ծնունդով, մյուս մասի համար Երևանը դարձավ բնակավայր, աշխատավայր, այսպիսով՝ մեծամասնությունս կապված ենք Երևանին: Երևանի ինքնազգացողությունը մեր ինքնազգացողությունն է, մեր հարմարավետությունը, մեր որոշումն է՝ ապրել-չապրել Հայաստանում: Ես ուղնուծուծով հայաստանցի եմ: Կազմենք խնդրագիրք՝ ինչն է խանգարում, որ մենք ավելի լավ զգանք Հայաստանում: Ու սկսենք լուծել, տարվել խնդրով, ներգրավել ծնողներին, էլի մարդկանց: Պատկերացնում եք՝ 2800 իրական խնդիր, կենսական խնդիր, ձեր կյանքի խնդիրները, կարո՞ղ եք ձևակերպել ու լուծել, ու ես ուզում եմ ինձ նշանակել այդ ժողովածուի  խմբագիր: Ուղարկում եք խնդիրն ինձ, ես գրում եմ շնորհակալություն՝ ձեր խնդիրը ներգրավված է:

-Տիար Բլեյան, որպեսզի հարցը բովանդակալից լինի, սկսեցինք ուսումնասիրել ձեր գիրը: Մի տարի հետ գնացինք 2016թվականի դեկտեմբերի 26-27, ու տեսանք, որ խոսում եք  հրաշալիքների մասին՝ հնգամարտի դպրոց, բաց լողավազան, ուսումնական ագարակ…

Հիմա 2800 խնդիր: Ամեն խնդիր իր լուծումն ունի, իր հրաշալիքը: Ագարակը իր շնանոցով, ձիանոցով, ցախանոցով, մառանով, հացատնով, թոնրով ու էլի բաներ  ու կտեսնեք ուսուցչական հնգամարտ:
Դավթի ծնունդի լավագույն նվերը Արմինեի ֆիլմն էր՝ հնգամարտը ներկայացնող:

Բաց լողավազանը 2018-ի մեջ չի մտնում, դա  2017-ի չավարտած, չլուծված մի բան է, սկսել ենք, լիքը  բաներ արել, բայց չենք ավարտել:

-Փոքր ժամանակ ի՞նչ նվեր եք ուզել Ձմեռ պապիկից:

Միրգ, ես շատ եմ սիրում, ամենամեծ նվերը զամբյուղով միրգ, խաղողի նկատմամբ թուլությունունեմ, իսկ հիմա  պտղատու այգի եմ շատ սիրում, ուզում եմ օգնել, որ պտղատու այգիները շատ լինեն, աջ ու ձախ մեզ շրջապատեն պտղատու այգիներ:

-Ի՞նչ նվերներ եք ուզում սեբաստացիներից:

Մի′ բարդացրեք, այլ ձեր շնորհը որպես նվեր բերեք, այ օրինակ ձեր համերգը նվեր է, ձեր ձեռքի արած գործերը, չարխափաններ, թե այլ բաներ կլինեն, մի′ բարդացրեք, մի′ մտեք ծնողների գրպանը,  դուք օժտված եք շնորհով, նվերը դարձրեք շնորհ,  Ձմեռ պապուն էլ մի դիտեք կթան կով:

Սրանով չեն վերջանում հարցերը. հարցերը թող հնչեն, հարցը դառնում է ճամփորդության սկիզբ, հարցը դառնում է նախագիծ:

Սղագրումը՝ Մ. Ամիրջանյանի

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s