Լուսաբանում ենք մեր նախագծերը

Ձմեռային ճամբարի առաջին օրը

IMG_20180108_135808

Հունվարի 8 — ին սկսվեց մեր ձմեռային ճամբարը: Արևելյան դպրոցի դասարանները բաժանվեցին ջոկատների: Մենք 2 -րդ ջոկատում էինք: Մեր ջոկատի  պատասխանուտուն Մարինե Ամիրջանյանն է:
Այսօր շատ զվարճալի օր էր: Սովորեցինք շատ զվարճալի խաղեր: Դրանցից են՝

  • Մանգո
  • Հանգույց
  • Գուշակիր,  թե ով է սկսել

Ապա ընտրեցինք Սասունցի Դավթից մեզ դուր եկած հատվածները և ձայնագրվեցինք:

Հետո գրեցինք, թե ինչ ենք ուզում լինի ճամբարի ընթացքում, օրինակ՝ ես՝ Սոֆիս, ուզում եմ կավով աշխատել: Եթերը ուզում է ճամփորդություն կատարել դեպի Լոռի: Լիլիթը ՝   գնալ Տիգրան Հայրապետյան գրադարան: Անին ՝ այցելել ձիարշավարան: Նաև մտածեցինք մեր ջոկատին համապատասխան անուն,  օրինակ ՝ Սասմա ծռեր, Ծռեր, Խելացիներ, Սասուն, Դավիթներ, Խոշորացույց, Դեսից-դենից: Բայց դեռ չենք կողմնորոշվել:

Հետո անդրադարձանք Տիար Բլեյանի սուրհանդակին: Կարդացինք, առանձնացրինք այն նախագծերը,  որոնք հետաքրքիր էին մեզ համար: Օրինակ՝ «Երևան 2800» նախագիծը: Մեր ջոկատի Վահանը բացատրեց, թե ինչու 2800, որովհետև 2018 թվին Երևանը 2800 տարեկան է:
Որոշեցինք ձմեռային մարզական խաղեր կազմակերպել, շատ քայլել, ազգային խաղեր խաղալ, իսկ ընդմիջումներին ինքներս ուտելիք պատրաստել, կարծես թե նախագծերը համընկնում են մեր ցանկություններին:

Օրը լուսաբանեցին սովորողներ Սոֆին, Եթերը, Լիլիթը
Լուսանկարը՝ Անահիտ Նաղդալյանի

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s