Ճամփորդություն Երկրաբանական թանգարան։ Շնորհակալություն ընկեր Իվետային արդյունավետ համագործակցության համար։
Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը:
Ուրբաթ օրը 2-րդ ու 3-րդ ջոկատներով գնացել էինք Երկրաբանական թանգարան: Այն անվանել էին Հովհաննես Կարապետյանի անունով:
Ջոկատները առանձին էին շրջում: Մեզ ուղեկցում էր Ավագյան Սեդան: Մենք շրջեցինք ընդամենը 2 սենյակով: Երկրորդի մեջ՝ «մամոնտի ու եղջերուների կմախքներ», շինարարական ու սովորական քարեր, ոսկու համար տաշտակներ էին:
Երկրորդ սենյակում տեսանք «մամոնտի ու եղջերուների կմախքներ», արհեստական քարանձավ, շինարարական ու սովորական քարեր, ոսկու համար տաշտակ: Առաջին անգամ մամոնտի կմախքը տեսնելուց շատ վախեցա, հետո էլ: Քարանձավում պատկերված էին մարդկանց նկարները: Տաշատակի մեջ քարերը այնքան էին լվանում, մինչև միայն ոսկին մնա:
Շա՜տ, շա՜տ, շա՜տ, շա՜տ հետաքրքիր էր:
Հունվարի 12-ին ջոկատով գնացինք Երևանի Երկրաբանական թանգարան: Այնտեղ կային տարբեր տեսակի քարեր, կար մի քար, որն ուտում են, մենք կերանք և դա աղն էր: Շատ — շատ համեղ էր: Կար սատանու քար, այնքան մեծ էր ու սուր: Լիքը նկարներ չեմ արել, որովհետև չէին թույլատրում: Գնացինք հետո մի սենյակ, այնտեղ կար փղի կմախք: Ներքևի նկարի մեջ դա փղի ձագի կմախքն է: Պատկերացնում եք՝ ինչքան մեծ կլինեն հայրը և մայրը: Նկարի մեջ, որ ուշադիր լինեք կտեսնեք եղջյուրներ: Տեսանք մի խեցգետին և խխունջներ՝ տուփի մեջ զարդարված:
Ֆոտոպատում՝