Հանդիպում «Գտնված երազ»-ը մուլտֆիլմի հեղինակների հետ

IMG_20180116_113907Հունվարի 16-ին մենք հանդիպեցինք «Գտնված Երազը» մուլտֆիլմի հեղինակների հետ: Հանդիպումը շատ լավ անցավ: Հեղինակները երկուսն էին՝  երկու զույգ եղբայրներ: Ես այնքան բախտավոր էի, որ նրանք հենց իմ կողքին նստեցին:

Իսկ երբ իմ գլխարկի վերևի մասը պոկվեց, նրանցից մեկը հարցրեց.
-Սա քեզ որտեղի՞ց:
Ես ասացի, որ գլխարկիցս է պոկվել:
Իսկ նա ասաց.
-Կարող ես սրանից հերոս պատրաստել՝ ավելացնելով աչքեր:

Հետո անցանք բուն թեմային: Սկսեցինք մենք հարցեր տալ, նրանք պատասխանեցին: Շատ-շատ հարցեր տվեցինք, իմացանք, որ ֆիլմը ստեղծել են վեց ամսում, որ շատ հավեսով ու համերաշխ են աշխատել, որ ֆիլմն արդեն քառասուն տարեկան է, որ իրենք հիմա զբաղվում են դիզայներությամբ: Նայեցինք նաև ֆիլմը. եղբայրները պատմեցին, որ ֆիլմի նախնական տարբերակում եղել է իրենց արձանը հետևի ֆոնին, բայց հետո գրախոսության արդյունքում դա հանել են: Եվ վերջում, իհարկե, նկարվեցինք, և այդքանով ավարտվեց մեր հետաքրքիր ու հրաշալի հանդիպումը:

Լուսաբանումը՝ Մարի Մադոյանի

Օրվա ֆոտոպատումը՝

       

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s