«Թոնիր հարսանեկան գյուղի» հիմնադիրները «Հարթակ Գեղարվեստում» ակումբում

Մեր հարսանեկան ավանդույթները հիմնականում չեն պահպանվել:  Հունվարի 23-ին Գեղարվեստի Հարթակ էին  հրավիրել «Թոնիր հարսանեկան գյուղի» հիմնադիրներ՝ Սիրարփիին և Հայկին: Նրանք եկել էին, որպեզի պատմեն իրենց ավանդական, ծիսական հարսանիքի մասին: Սիրարփին պատմեց, որ իր ձեռքերին հինա էին դրել: Նաև պատմեց, որ հինա դնողը պարտադիր պետք է շատ երջանիկ լինի և ոչ մի կորուստ ունեցած չլինի. այդ դեպքում ամուսնացող զույգը երջանիկ կլինի: Սիրարփին նաև պատմեց, որ ամեն հյուսքի ժամանակ տարբեր երգեր էին երգում, քանի որ ամուսնացած աղջկա մազերը անպայման պետք է հյուսած լինեն: Իսկ Հայկը պատմեց, որ Սիրարփիի եղբայրները պլանավորել էին, որ Հայկի հետ պետք է աքլորակռիվ խաղային, եթե Հայկը պարտվեր,  Սիրարփիի հետ չէին ամուսնացնի: Իսկ հարսանիքի օրը դռան դիմաց մեծ ու ծանր քար էին դրել. եթե Հայկը քարը տաներ մի կողմ, հաղթահարեր փորձությունը, նոր Սիրարփիի հետ կամուսնանար:

Մեզ համար հանդիպումը շատ հետաքրքիր անցավ:  Մենք շատ ենք ուզում, որ նրանց սկսած գործը շարունակվի: Մարդիկ սկսեն ամուսնանալ ավանդական և ծիսական սովորություններով:

Լուսաբանումը՝ Լիլիթ Արևշատյանի, Լալա Հովհաննիսյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s