«Հեքիաթասաց» բլոգի հեղինակ Լիլիթ Արևշատյանը ներկայանում է՝
Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ես Լիլիթ Արևշատյանն եմ: Ես 10 տարեկան եմ, սովորում եմ հինգերորդ դասարանում: Ես սիրում եմ երգել, պարել, խաղալ և ծանոթանալ նոր երեխաների հետ: Ես սիրում եմ աբստրակտ նկարներ անել, գունավոր թղթերով աշխատել և պատրաստել աղցաններ: Ամենաշատը սիրում եմ պառկել և թավալ գալ մեր բազմոցի վրա, նաև սիրում եմ մայրիկիս օգնել: Ես ստեղծել եմ մի բլոգ, որի մեջ կարելի բոլոր-բոլոր հեքիաթները տեղադրել: Այդ բլոգի անունը «Հեքիաթասաց» է: Ովքեր սիրում են հեքիաթներ և գրում են, կարող են ինձ ուղարկել և այդ նյութը կհայտնվի «Հեքիաթասաց» բլոգում: Իսկ սա իմ մեյլն է` lilit-nd-1@mskh.am:
Այսօր «Հեքիաթասաց»-ում կարող եք կարդալ Սվետլանա Համբարձումյանի հորինած հեքիաթը:Հեքիաթի հերոսներն իրական մարդիկ են՝ Սվետլանայի տատիկը և պապիկը: