Երկհնչյունների ուղղագրությունը

յա-իա-եա

յա երկհնչյունը գրվում է իա տառերով՝ 
ա) հետևյալ հայերեն բառերում՝ դաստիարակ, հեքիաթ, օվկիանոս, կրիա, խավիար, բամիա, փասիան
բ) մի շարք անուններում և ազգանուններում՝ Մարիամ, Երեմիա, Եղիա, Եղիազարյան, Բունիաթյան, Սուքիասյան
գ) աշխարհագրական անունների վերջում՝ Կիլիկիա, Ֆրանսիա, Գերմանիա և այլն
դ) օտար լեզուներից փոխառված բառերում՝ էներգիա, քիմիա, օլիմպիադա

Կանանց օտար անունները գրվում են յա-ով, ինչպես՝ Ամալյա, Օլյա, բացառություն են Մարիա, Լիա անունները:

Մի քանի անուններ ունեն զուգահեռ ձևեր: Որպես աշխարհագրական անուն գրվում են իա-տառերով՝ Ասիա, Վիկտորիա, իսկ որպես աղջկա անուն գրվում են՝ յա:

Մի-երկու բառում գրվում է եա, ինչպես՝ հրեա, իդեալ, սեանս:

Առաջադրանքներ

  1. Լրացրու՝ գրելով իա կամ յա

Բրազիլ-, սառուց-լ, քրիստոն-, դաստ-րակություն, պաշտոն-, Ավստր-, հեք-թային, հոգ-կ, լռել-յն, Նորվեգ-, Օֆել-, միմ-նց, ակադեմ-, ն-րդային, խարտ-շ, շուրջերկր-, օլիմպ-կան, պատ-ն, քիմ-կան, Արփ-ր, Ամաս-

2.Լրացրու՝ գրելով իա կամ եա

Անդր-ս, ակաց-, միլ-րդ, այժմ-կան, քվ-րկել, միջօր-կան, անատոմ-, բիլ-րդ, հր-կան, առօր-կան:

3.Նախորդ վարժություններից ամեն մեկից ընտրիր 2-ական բառ և կազմիր մեկական նախադասություն:

4.Գտիր համարժեք բառերը, լրացրու շարքը:

դեղին, դեղձան, շեկ, …..
Լուռ, լուռումունջ, …..
ժամանակակից, արդի, ….
Երկնագույն, լազուր, լուրթ, ….

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s