Ճամփորդություն դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան

download (10)Փետրվարի 7-ին մենք մյուս 4-րդ դասարանցիների հետ այցելեցինք Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Մատենադարանը նշանակում է գրապահոց, որովհետև «մատյան» հնում նշանակել է «գիրք», իսկ «դարան» նշանակում է «պահոց, պահարան»: «Մատենադարան» բառը կազմված է «մատյան» և «դարան» բառերից: Մատենադարանում հիմնականում գրքերը մագաղաթյա էին: Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից:

Սկզբում միասին նայեցինք ֆիլմ նրա մասին, թե ինչպես են պատրաստում մագաղաթը:

Հետո առանձնացանք և մտանք առաջին սենյակ: Այնտեղ մենք տեսանք տարբեր գրքեր՝ ձեռագրեր, տպագրեր, ուրիշ լեզուներով գրքեր: Մենք իմացանք, որ ամեն սենյակ հիշեցնում է մի եկեղեցի: Իմացանք, որ Մովսես Խորենացին առաջին մարդն է, ով գրի է առել Հայաստանի ամբողջ պատմությունը:  Մատենադարանում կա 2000 ձեռագիր, 3000 տպագիր, 4000 ուրիշ լեզուներով գրքեր: Տեսանք ամենամեծ մագաղաթյա ձեռագիր գիրքը՝ «Մշո ճառընտիր»-ը և ամենափոքր ձեռագիրը՝ «Տոնացույց»-ը: Մշո ճառընտիրը պատրաստված է հորթի կաշվից: Այն ունի 601 մագաղաթյա թերթ, որոնցից ամեն մեկի համար հարկավոր էր 1 հորթ: Քաշը 28կգ է: Դժվար ժամանակներին կանայք թաքուն կիսել են ձեռագիրը, մի կեսը թաղել եկեղեցու կողքին, իսկ մյուսը տարել իրենց հետ: Հիմա երկու կեսերն էլ գտնվում են Մատենադարանում: Տոնացույցը պատրաստված է ուլի կաշվից: Այն կշռում է ընդամենը 19գ: Եթե այն փակել, ապա կտեղավորվի լուցկու տուփի մեջ:

2-րդ սենյակում տեսանք, թե ինչից են ստանում գույները (օրինակ՝ կարմիր գույնը ստանում են Որդան միջատից, որը գետնի տակից դուրս է գալիս սեպտեմբերին և նորից գնում գետնի տակ մոտ 40 օրից): Վերջում հարցազրույց վերցրեցինք մեզ ուղեկցող Անուշիկից.

 

Մատենադարան ես շատ էի ուզում գնալ, և այդ երազանքս կատարվեց: Մատենադարանից ես իմացա շատ տարբեր բաներ գրքերի մասին: Ինձ շա՜տ-շա՜տ դուր եկավ:

Լիլիթ Ղազարյան

Փետերվարի 7 – ին գնացինք Մատենադարան: Մատենադարանը շատ գեղեցիկ է: Բակում տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ՝ Կոյրունի քանդակը, որտեղ Կորյունը ծնկի է իջած ուսուցչի առջև, իսկ Մաշտոցի աջ կողմում պատկերված է հայոց այբուբենը: Մատենադարանի գմբեթը եկեղեցու գմբեթի տեսք ունի:

Մեսրոպ Մաշտոցի մասին:

Երբ ներս մտանք, Մատենադարանի հատակին գրված էին տառեր: Դրանք էին՝ Ռ Ջ Ծ Է

Դա գիտե՞ք` ինչ է նշանակում: Ինչպես գիտենք՝ Մեսրոպ Մաշտոցը տառերին համապատասխան թվային արժեքներ է տվել: Եթե այս տառերը դարձնենք թվեր, ապա կստանանք՝ 1957, այսինքն այդ թվականին է կառուցվել Մատենադարանը:

Մատենադարանում կան շատ ու շատ տարբեր ձեռագրեր:  Այստեղ տեսանք  տպագրված գրքեր, ինչպես նաև մեծ և փոքր ձեռագրերը: Առաջին սրահում հիմնականում գրքեր էին, իսկ երկրորդ սրահում ծանոթացանք գույների հետ:

Մեծ և փոքր ձեռագրեր:

Օրինակ՝ կարմիր գույնը ստանում են կարմիր որդերից , որը մեզ հայտնի է որպես որդան կարմիր, որն էլ տեսանք չորացված վիճակում: Այդ սրահում տեսանք բազմաթիվ  խոտաբույսեր և ծաղիկներ: Հնում այդ խոտաբույսրից թուրմ էին  պատրաստում և տալիս թագավորներին՝ նրանց ավելի ուժեղացնելու համար:

Սոֆի Նահապետյան

Մենք փետրվարի յոթին գնացինք Մատենադարան։ Այնտեղ մենք տեսանք շատ հին զանազան գրքեր։ Նաև մենք տեսանք աշխարհի ամենամեծ գրքի կեսը, այդ գիրքը ուներ 606 էջ։ Մենք նաև տեսանք աշխարհի ամենափոքր գիրքը, որը ուներ ընդամենը 114 էջ։ Մենք նաև տեսանք, թե այն ժամանակ ինչպես էին մագաղաթ պատրաստում։ Ես, որ դա տեսա, շատ զարմացա։ Դա շատ դժվար աշխատանք էր։ Շատ տպավորիչ էր հին ձեռագրերի պահոցում լինելը։ Մեզ ամենավերջում անակնկալ էր սպասվում, դա պոնչիկն էր։

Արեգ Աբգարյան

Այսօր մենք գնացինք Մատենադարան։ Առաջինը տեսանք Մեսրոպ Մաշտոցի արձանը և Կորյունի, իսկ նրանց մոտ տարբեր գրողների արձաններն էին։ Այնտեղ կային շատ գրքեր և բոլորը ձեռագիր։ Բոլոր գրքերը գեղեցիկ նկարազարդված էին։ Այնտեղ տեանք ամենամեծ գիրքը և ամենափոքր գիրքը։ Տեսանք այն միջատը, որից սարքում են որդան կարմիր գույնը և տարբեր քարերից պատրաստված գույներ։ Ֆիլմ դիտեցինք, տեսանք, թե ինչպես էին գառան կաշվից պատրաստում մագաղաթները։

Մանե Տոնոյան

Փետրվարի 7-ին մենք 4-րդ դասարանցիներով գնացինք Մատենադարան։  Երբ ներս մտանք, Մատենադարանի հատակին գրված էին տառեր՝ Ռ Ջ Ծ Է։ Դա նշանակում է 1957, այսինքն այդ թվականին կառուցվել է Մատենադարանը: Մատենադարանի գմբեթը եկեղեցու գմբեթի պես է: Մատենադարանում տեսանք մեծ և փոքր ձեռագիր մատյաններ և  շատ տարբեր լեզուներով ձեռագրեր։  Տեսանք նաև տպագիր գրքեր: Առաջին սրահում ծանոթացանք գրքերի հետ: Երկրորդ սրահում արդեն ծանոթացանք գույների հետ: Օրինակ՝ կարմիր գույնը հնում հայերը ստացել են որդան կարմիրից։ Գույները ստացել են նաև բույսերի արմատներից։ Իսկ վերջում մեզ սպասում էր անակնկալ՝ պոն-չիկ-ներ։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը։

Անի Շահսուվարյան

Մենք փետրվարի 7-ին գնացինք Մատենադարան: Մատենադարանը կառուցել են ռջծէ թվականին, մենք առաջինը տեսանք Հայաստանի քարտեզը, իսկ հետո տեսանք մի քանի գիրք, իսկ հետո մի փոքրիկ  ֆիլմ դիտեցինք, այնտեղ ասվում էր, թե ինչպես էին մագաղաթ պատրաստում: Այնտեղ ասվում էր, որ  մագաղաթ պատրաստում են ընտանի կենդանու կաշվից, օրինակ՝ գառան, կովի կաշվից, դա մշակում էին, հետո  կախում արևի տակ և արդեն մագաղաթը պատրաստ էր, հետո մենք տեսանք Աստվածաշունչը, որ թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը և իր աշակերտ Կորյունը, և այնքան լավ են թարգմանել, որ  կոչել են Թարգմանությունների թագուհի, հետո տեսանք  կազմեր, որոնք պատրաստված էին  արծաթից, երկաթից և ոսկեջրած քարերից,  հետո տեսանք մի գիրք, որտեղ գրված է, թե ինչպես են եղել առաջվա ուսուցիչները և կար մի գիրք, որ գրել է Կորյունը իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի մասին:

Անի Ավագյան

Ես շատ ուրախացա, երբ  իմացա, որ  այս անգամ  ճամփորդելու էինք  դեպի Մատենադարան։ Ես անհամբեր սպասում էի,  որ մտնեի Մատենադարան։ Մատենադարանում տեսանք շատ հին ձեռագրեր և առարկաներ:  Բոլորից շատ տպավորեց ամենամեծ գիրքը, որ երբևէ ես տեսել էի։  Հետաքրքրիր է,  որ այդքան դժվար է եղել թուղթ ստանալը և գիրք կազմելը:

Էդմոնդ Նահապետյան

Փետրվարի 7-ին մայրենիի դասի ժամանակ մենք ուղևորվեցինք դեպի Մատենադարան: Ճիշտ է, ճանապարհին խցանումներ կային, բայց մեզ համար ժամանակը շուտ անցավ, որովհետև մենք ուրախ զրուցում էինք: Արդեն մի քանի դաս է, որ մենք ուսումնասիրում էինք, թե ով էր Մեսրոպ Մաշտոցը և ինչ կարևոր գործ է արել հայ ազգի համար: Երբ վերջապես հասանք Մատենադարան, մեզ դիմավորեցին Մեսրոպ Մաշտոցի, Կորյունի, Մխիթար Գոշի, Մովսես Խորենացու և մյուսների արձանները: Իսկ ով չգիտի, թե ով է Մեսրոպ Մաշտոցը, սեղմեք այս հղումը:

Ընկեր Մարինեի ուղեկցությամբ մենք մտանք շենքի ներսը, և աշխատակցուհին մանրամասն ներկայացրեց այնտեղ գտնվող գրքերի մասին:Հետաքրքիր էր տեսնել ամենամեծ և ամենափոքր գրքերը: Մենք նաև դիտեցինք տեսանյութ, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են պատրաստվում մագաղաթները: Տեսանք ծովից ծով Հայաստանի քարտեզը և մի գիրք, որի կազմը պատրաստված էր փղոսկրից: Իմացա,թե ինչից են հնում պատրաստվել թանաքի գույները, օրինակ, կարմիրը գույնը ստանում էին մի միջատից, որը սեպտեմբերին դուրս է գալիս բնից և անցկացնում Արարատյան դաշտավայրում քառասուն օր: Այս ուղևորությունը շատ հետաքրքիր էր և շատ բան սովորեցրեց ինձ:

Սերգեյ Ջուլհակյան

Այսօր մենք 4-1-ի հետ գնացել եինք Մատենադարան: Երբ ներս մտանք Մատենադարանի հատակին գրված էին տառեր՝ Ռ Ջ Ծ Է :Դա նշանակում է 1957, այսինքն այդ թվականին կառուցվել է Մատենադարանը: Մատենադարանի գմբեթը Եկեղեցու գմբեթի պես էր: Մատենադարանում տեսանք մեծ և փոքր ձեռագիր մատյաններ և  շատ տարբեր լեզուներով ձեռագրեր:  Տեսանք նաև տպագիր գրքեր : Գիդը մեծ էկրանի վրա ցույց տվեց  և պատմեց, թե ինչպես է ստեղծվում գիրքը, այնտեղ տեսանք ամենամեծ և ամենափոքր գիրքը: Առաջին սրահում ծանոթացանք գրքերի հետ: Երկրորդ սրահում արդեն ծանոթացանք գույների հետ: Օրինակ՝ կարմիր գույնը հնում հայերը ստացել են որդան կարմիրից։ Գույները ստացել են նաև բույսերի արմատներից։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը։ Հա  իդեպ , ընկեր Իվետան  և ընկեր Մարինեն մեզ  անակնկալ  արեցին և պոնչիկ հյուրասիրեցին:

Իռեն Բադալյան

Մենք փետրվարի 7-ին դասարանով գնացինք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Իսկ գիտե՞ք՝ թե ինչու է Մեսրոպ Մաշտոցի անունով, այն Մեսրոպ Մաշտոցի անունով է, որովհետև եթե նա տառերը չստեղծեր, մարդիկ չէին կարող գրքեր գրել, իսկ եթե գրքերը չլինեին, մեր գիտելիքներն ու մենք չէինք լինի: Այնտեղ տարբեր լեզուներով գրքեր կային, որոնք գրված էին մագաղաթի վրա, իսկ գիտե՞ք, թե ինչ է մագաղաթը: Հին ժամանակներում, երբ թուղթը դեռ չէին հնարել, գրում էին մագաղաթների վրա: Դա պատրաստված էր նորածին ուլի, հորթի կամ գառան կաշվից: Այդ գրքերը հին ժամանակվանից պահպանվել են և այդպես եկել հասել են մեր Մատենադարանին: Իհարկե, նաև կային հայերեն գրքեր:

Գրքերի նկարազարդում

Այդ բոլոր գրքերը նկարազարդված էին գեղեցիկ պատկերներով, և  ես նկատեցի որ յուրաքանչյուր պատկերի մեջ կա յուրահատկություն, իհարկե այդ պատկերները գույներով էին նկարված:

Գույների մասին

Գույները ստացել են տարբեր բաներից, օրինակ, կարմիր գույնը ստացել են հատուկ կարմիր միջատներից, կապույտ գույնը ստացել են հատուկ կապույտ քարից, կանաչ գույնը ստացել են կանաչ քարերից:

Այդ նկարները չէին ներկում, այլ կտրում այն գույնը,  որը իրենց պետք էր և կպցնում նկարին: Ի դեպ ասեմ, որ հին ժամանակներում սոսինձ չի եղել մարդիկ սոսնձի փոխարեն օգտագործում էին սխտոր: Սխտորի հյութը շատ կպչուն էր, և մարդիկ գույները դրանով էին կպցնում նկարին:

Մշո Ճառընտիր

Մատենադարանի ամենամեծ գիրքը Մշո Ճառընտիրն էր: Այդ գիրքը մոտավորապես կշռում էր 28 կգ, այն կազմված էր 600-ից մինչև 700 էջից: Այդ գիրքն ունի շատ մեծ պատմություն: Երբ թուրքերը հարձակվել էին հայերի վրա ու ուզում էին ամեն ինչ վերցնել և հենց այդ ժամանակ Մշո ճառընտիր գիրքը պահպանելու համար երկու կին այդ գիրքը բաժանեցին երկու մասի և մի կինը թաղեց իր ձեռքինը, իսկ մյուս կինը դա պահել է մինչև որ եկել է և մեզ է հասել, իսկ մենք Մշո Ճառընտիր գրքի կեսը  փորել և հանել են այդ կնոջ թաղած տեղից և այսպիսի արկածներ է ունեցել Մշո ճառընտիր գիրքը:

Ու այսքանով ավարտվեց իմ ճամփորդությունը դեպի Մշո Ճառընտիր, է ասում եմ Մշո Ճառընտիր, դեպի Մատենադարան:

Եթեր Սիմոնյան

Փետվարի 7-ին մենք գնացել էինք Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Մատենադարան մտնելիս ես շատ տպավորված էի: Այնտեղից ես մեծ հաճույք ստացա:Ես տեսա ձեռագիր մատյաններ, որոնք պահվել են և պահվելու են դարեր շարունակ: Ես շատ հետաքրքիր բաներ իմացա. իմացա ամենամեծ և ամենափոքր գրքերի մասին:

Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Մատենադարան բառը գրաբարում նշանակել է «գրադարան»և համարվել է մի վայր, որին կից գործել է նաև ձեռագրատուն։

Գաբրիել Գասպարյան

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s