Երկհնչյունների ուղղագրությունը

ույ-յու

1.Լրացրու՝ գրելով  ույ, յու կամ ու:

Համբ-րել, աշխ-ժ, զգ-շ, զգ-շություն, թ-լատրել, թ-լտվություն, թ-լամորթ, գ-նավոր, թ-նավոր, ընկ-զենի, զր-ց, հ-րանոց, աղբ-ր:

2.Մեկական նախադասության մեջ գործածիր հետևյալ բառերը՝

ա) սյուն-սույն

բ ) բույր-բյուր

գ) հույս-հյուս

3. Շարքերը լրացրու համապատասխան երկհնչյուն ունեցող բառերով՝

ույ- ատամնաբույժ, ….

յու- հյութալի, ….

4.Լրացրու յու կամ ու:

Հուշում՝ յու երկհնչյունը գրվում է գոյականներում, ու ձայնավորը՝ ածականներում:

Մեր առջև անսպասելիորեն բացվեց շլացուցիչ շառաչ-նով գահավիժող ջրվեժը:
Անթարթ հայացքով նայում էի շառաչ-ն ջրվեժին:
Նա հնչ-ն ձայնով արտասանում էր հայերենի բաղաձայն հնչ-նները:
Լեռներից իջնող շառաչ-ն գետը հոսում էր դաշտի մեջտեղով՝ իր խոխոջ-նը լսելի դարձնելով հեռուներում:
Թշնամու հարձակման ժամանակ շարժում էին զանգի պողպատե լեզվակը, և նրա ղողանջ-նը սփռվում էր շրջակա գյուղերում:

5.Յուրաքանչյուր կենդանու անվան դիմաց գրիր երկհնչյուն ունեցող մեկ բառ (կամ ձագի, կամ արձակած ձայնի անունը, կամ էլ այդ կենդանու խմբի անունը):

Օրինակ՝ արագիլ-կափկափյուն (արձակած ձայնը)

առյուծ, ձի, թռչուն, ոչխար, կով

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s