Հնչյունափոխություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի, բազուկ-բազկաթոռ, պատիժ-պատժել, ողջույն-ողջունել, աշխույժ-աշխուժություն, մատյան-մատենագիր, պարտեզ-պարտիզան, գլուխ-գլխավոր, էշ-իշամեղու:

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ, սիրտ, կույր, ճահիճ, ալյուր, կեզ, ատամնաբույճ
բ) վիշտ, թույլ, ծնունդ, հաշիվ, արթուն, հույն, տույժ

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

ձնծաղիկ, թխահեր, սառցահատ, երգչախումբ, կիսել, ըմպանակ, մեղվապահ, հունական, կղզյակ:

4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված
արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
Գրադարան, մայրուղի, կատվազգի, զարդանախշ, գլխապտույտ, խնձորենի,
լեզվաոճական, երկաթապատ, շինարարական, լուսանկար, գյուղամեջ, մայթեզր,
կուտակել, բառիմաստ, ջրապտույտ, տուֆակերտ, սրբապատկեր, ուղղաձիգ։

Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Հովհաննես-Հովհաննիսյան, անեծք-անիծել, դեմ-դիմանկար, վրեժ-վրիժառու, վեպ-վիպասան

2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

Ծաղիկ+ա+ձոր, շեկ+ա+հեր, վեմ+ա+փոր, մեգ+ա+պատ, գես+աստղ, սեր+առատ, հանդես+ություն, պատվեր+ա+տու, բնագետ+ություն, հրավեր+ա+տոմս:

3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Գեր (անալ), կես (ատ), հայրենասեր (ություն), մեգ (ապատ), էշ (ատեր), պարտեզ (պան), զեն (ակիր), հրավեր (ատոմս), էշ (այծյամ), գրագետ (ություն), տեր (անալ), վեպ (ագիր):

5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

դիզել, կիսամուշտակ, վիպական, իջևանել, պատվիրել, սիրալիր, իջվածք, տիրական, սիզավետ, զինել:

ի ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան, միրգ-մրգատու, ջիղ-ջղային, կաղին-կաղնի, որդի-որդյակ, կռիվ-կռվել, խիղճ-խղճալ, կծիկ-կծկել, մահիճ-մահճակալ, կոշիկ-կոշկեղեն, նկարիչ-նկարչությու, կղզի-կղզյակ

2. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝

ի-ն սղվել է (չի արտասանվում)-

ի-ն դարձել է ը, որը չի գրվում-

Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:

3. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝

որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:

Բառավերջի ի-ն

ա) Դարձել է ե-

բ) Ընկել է-

գ) դարձել է յ-

դ) պահպանվել է-

4.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Թիվ (նշան), գին(ցուցակ), ուղի(գիր), միս(գործ), գարի(հաց), ծաղիկ(թերթ), դեղին(մորթ), խնդիր(գիրք), սիրտ(ցավ), բարի(կամ), այգի(պան), հոգի(ակ), երկիր(բան):

ՈՒ ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

մուր-մրոտ, մեղու-մեղվաբույծ, նուռ-նռնենի, առու-առվակ, աղմուկ-աղմկել, սուր-սրամարտ, ծուխ-ծխախոտ, ածուխ-ածխահանք, մասուր-մասրենի, բլուր-բլրակ, թթու-թթվաշ, ապուշ-ապշել:

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

լուռ, սուտ, ջուր, հուր, մութ, ձուկ, տուն, սուրբ:

3. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝ հրդեհ հանգցնող-հրշեջ

լուր բերող, սուտ խոսող, ձուկ որսացող, տունը պահող, ծուխը տնից հեռացնող, ջուր կրող, հաճախ լուռ մնացող, թթի ծառ, լեզվի մասնագետ, ձվի ձև ունեցող:

4. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ ծաղկաբույլ-ծաղիկ:

մտամոլոր, վիրաբույժ, զինագործ, ըմպանակ, գրադարակ, երկնասույզ, լծկան, սրընթաց, կիսալուսին, մրրկահույզ, բուսաբան:

5. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝

ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել

բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել

6. Որոշիր, թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝
Օրինակ՝ ցրտահար-ցուրտ (ու-ը)

ցրտահար, գլխային, գարնանային, լեզվակ, ձվակեր, գնդաձև, շնչավոր, նռնենի, խորհրդավոր, շրթնային, բրդատու, նրբագեղմ, ամրացնել, թթվել, առվահան, կատվախաղ, լծկան, ձկներ:

7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կուրծք(վանդակ), ջուր(աման), շուրջ(գիծ), միս(գործ), ուրու(ական), տունկ(արան), մածուն(աման), չու(ցուցակ), սնունդ(մթերք):

Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

մեղր-Մեղրաձոր, մանր-մանրամասն, համր-համրություն, խառն-խառնիխուռն, ազդր-ազդրամիս, թանձր-թանձրանալ

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

աստղ, կարծր, փոքր, կայսր, քաղցր

Յա, ույ երկհնչյունների հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

հավիտյան-հավիտենական, սենյակ-սենեկազգեստ, առօրյա-առօրեակամ, հնամյա-հնամենի, պատանյա-պատանեկիկ:

2. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:

վայրկյան+ցույց, կատարյալ+ություն, մատյան+գիր, առաքյալ+ական, հեծյալ+զոր, ատյան+կալ:

3. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝

Զրույց, ցույց, գույն, հույս, հրապույր, լույս, բույր:

4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

լուսավոր, բուրաստան, բուսական, մատուցել, զգուշություն, հուսալից, թունավոր, գունեղ, կապտություն, սառցարան, համբուրել, ողջունել, կուտակել, կառուցում, զեկուցում, անասնաբուծություն:

5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կառույց(պատել), բույս(բան), հույս(տու), լույս(բեր), զեկույց(գիր), հրապույր(իչ), գույն(վառ), սառույց(պատ):

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s