Կարդում ենք Աղայան

200px-d5a1d5b2d5a1d5b5d5a1d5b6d5b2d5a1d5a6d5a1d680d5b8d5bdԱպրիլ ամիսը սկսեցինք Աղայան ընթերցելով: Սովորողներն իրենց ընտրությամբ կարդացել են Աղայանի ստեղծագործություններից և պատմել-ներկայացրել բլոգներում: Մինչ պատմվածքին անցնելը բացատրել են, թե ինչու են ընտրել հենց այդ ստեղծագործությունը, իսկ վերջում գրել են, թե ինչ սովորեցին:

Ողջույն, սիրելիներս։ Այսօր ես ձեզ կպատմեմ, ավելի ճիշտ՝ կփոխադրեմ Ղազարոս Աղայանի «Երկու այծը»։ Սկսեմ նրանից, թե ինչու եմ դա ընտրել։
…Մի գաղտնիք ասեմ, այդ այծերը կարծես ես և եղբայրս լինեինք։
… Պատմվածքը ցույց է տալիս, որ պետք է դիմացինին զիջես, որ դիմացինդ էլ քեզ զիջի, եթե լսել եք, ասում են, որ բարությունը փոխանցվում է։ Իսկ եթե չզիջեք, կընկնեք այծերի օրը։

Ամբողջական պատումը՝ Օֆելյա Անդրեասյանի բլոգում

Այսօր ես ձեզ համար կփոխադրեմ Ղազարոս Աղայանի «Մեղուն և Հավը » առակը: Ասեմ, թե ինչպես ընտրեցի: Առանձնացրեցի ինձ դուր եկած առակները. դրանք 7-ն էին: Հետո կրկին կարդացի բոլորը և որը ինձ այդքան էլ  դուր չեկավ, դա էլ հանեցի և այդպես շարունակ, ու վերջում մնաց այս մեկը:
Ես սովորեցի առակից, որ պետք չէ պարծենալ և գովել քեզ և ուրիշներին վատը համարել: Նաև մտածում եմ, որ ուրիշները պետք է քեզ գովեն, այլ ոչ թե դու:

Ամբողջական պատումը՝ Սվետլանա Համբարձումյանի բլոգում

Ես ընտրեցի այս պատմվածքը, որովհետև երբ ես նայում էի ցանկով, պատահական սեղմեցի «Երկաթն ու Ոսկին» պատմվածքը։
Ես այս  պատմվածքից սովորեցի, որ ոսկին ինչքան էլ սիրուն ու թանկարժեք լինի, ապա այն այնքան էլ օգուտ չի տալիս մարդկանց կենցաղում ու առօրյայում, ինչքան դա կարող է անել ժանգոտ երկաթը։

Ամբողջական պատումը՝ Մարիա Աբրահամյանի բլոգում

Ես ընտրել եմ Ղազարոս Աղայանի «Աշխատասեր շունը», որ ճիշտն ասեմ՝ ես ընտրել եմ երեք պատմություն: Մեկը՝ «Մեղուն և մարդը», մյուսը՝ «Մեղուն և հավը», իսկ մյուսը՝ հենց «Աշխատասեր շունը»:
Իսկ այդ պատմությունը սովորեցնում  է, որ պետք է մարդկանց հարգել և սիրել, նույնիսկ եթե նա աղքատ մարդ է, կամ էլ եթե բարեկամ չէ:

Ամբողջական պատումը՝ Լիլիթ Արևշատյանի բլոգում

Ես ընտրել եմ Ղազարոս Աղայանի, մանկական պատմվածքներից «Մեղուն ու հավը»: Ես Ղ. Աղայանի մանկական  18 պամվածքներից ընտրել եմ հենց «Մեղուն ու հավը», որովհետև պատմվածքի ամեն տողը բնութագրում է մեղվի և հավի կյանքը:
Ես պատմվածքից սովորեցի, որ պետք չէ ինքնագոհ, ինքնահավան, ինքնասեր լինել: Պետք է ուղղակի աշխատել և ուրիշի աշխատանքին անուն չդնել:

Ամբողջական պատումը՝ Լալա Հովհաննիսյանի բլոգում

Ես ընտրեցի «Ծույլ տղան», որովհետև ես ուզում էի իմանալ, թե իրականում մարդը երբ ծուլանում է, նրա հետ ինչ է լինում: Եվ երբ ես կարդացի, հասկացա, որ բոլոր ծույլերը միշտ մի բան են մտածում՝ որ բան չանեն:

Ամբողջական պատումը՝ Մարի Մադոյանի բլոգում

Ես ընտրել եմ «Կենդանիների վեճը» պատմվածքը նրա համար, որ  ինձ դուր եկավ նրա բովանդակությունը և որոշեցի հենց այս  պատմվածքը կարդալ, իսկ հիմա կպատմեմ ինչի մասին է։
Պատմվածք սովորեցնում է, որ յուրաքանչուրն ունի լավ և վատ կողմեր, դրա համար էլ պետք չէ ոչ մեկին առանձնացնել, պետք է բոլորին վերաբերվել հավասար։

Ամբողջական պատումը՝ Սուսաննա Բալախչյանի բլոգում

Ես Ղազաորս Աղայանի մանկական պատմվածքներից  կարդացել եմ երկու պատմվածք՝ «Ընկերասեր եղջերուները» և «Աշխատասեր շունը»:

Ամբողջական պատումը՝ Միլենա Պողոսյանի բլոգում

Ես կպատմեմ «Արևի հրամանը»: Ես ընտրեցի «Արևի հրամանը», որովհետև ես մտածեցի՝ Արևը ինչ հրաման կտա: Ես կարդացի և իմացա իմ հարցի պատասխանը, որը հիմա կպատմեմ:

Ամբողջական պատումը՝ Արայիկ Արշակյանի բլոգում

Ես կարդացի «Ծառերի գանգատը» պատմվածքը: Ես ընտրեցի այդ պատմվածքը, որովհետև ինձ շատ հետաքրքիր էր:

ԱՄբողջական նյութը՝ Անի Աթոյանի բլոգում

Ընտրել եմ այս պատմվածքը, քանի որ ես սիրում եմ բնությունը, սիրում եմ ծառերը խնամել:
Այս պատմվածքը սովորեցնում է, որ չպետք է բնությունը փչացնել, որ չպետք է անշնորհակալ լինել: Եվ եթե ուզում ես, որ օգուտ ունենաս, ուրեմն պետք է դու էլ ինքդ օգտակար լինես:

Ամբողջական պատումը՝ Ալեն Թորոսյանի բլոգում

Ես այս առակը ընտրեցի, որովհետև ինձ դուր եկավ վերնագիրը։
Ես սովորեցի, որ պետք է զիջել և պետք չէ անիմաստ կռիվ սարքել։

Ամբողջական պատումը՝ Աշոտ Բաղդոյանի բլոգում

Ես ընտրեցի այդ պատմվածքը, որովհետև վերնագիրը շատ լավն էր, և երբ ես կարդացի, ինձ դուր եկավ:
Ես սովորեցի, որ չի կարելի գլուխ գովել, և եթե ինչ-որ մեկը քեզնից լավ է անում ինչ- որ մի բան, մի փորձիր նրան անցնես, այլ փորձիր քեզ անցնես:

Ամբողջական պատումը՝ Սոս Ղահրամանյանի բլոգում

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s