Ղազարոս Աղայան

VernatunՀիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Տեքստային աշխատանք

  1. Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Հիշողություն»:
  2. Եթե քեզ հանձնարարվեր նկարազարդել այս բանաստեղծությունը, ի՞նչ կնկարեիր:
  3. Գտիր ծիծեռնակների մասին հետաքրքիր տեղեկություններ, խմբագրիր և նյութ պատրաստիր, առանձին տեղադրիր բլոգում:

Բառային աշխատանք

1.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝

շյուղ-
արյունարբու-
հափշտակել-
ճամփա-
կրկին-

2.Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը (բայերը):

3.Գրավոր պատմիր բանաստեղծությունը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s