Без рубрики·Մայիսյան 13-րդ հավաք

Համբարձման ծեսն Արևելյան դպրոցում

img_20180517_104017Մասնակից-սովորողների պատումներից՝

Ողջու՜յն, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլորիս Համբարձման ծեսը։ Մայիսի 17-ին մենք դպրոցով նշեցինք Համբարձման ծեսը։ Առավոտյան սկսեցինք ընկեր Աստղիկի հետ գործել ծաղկեպսակներ։ Մեր դասարանի բոլոր աղջիկները գործեցին և հետո միասին լուսանկարվեցինք։ Ապա երգեցինք և պարեցինք Ջանգյուլումին նվիրված երգեր ու պարեր։ Հետո վիճակ խաղացինք: Ամեն մեկը գրեց երկուական մաղթանք և գցեց գլխարկի մեջ։ Ամեն մեկիս ընկավ ծիծաղելի, հետաքրքիր, արկածային և նույնիսկ վախենալու վիճակներ։ Օրինակ՝ ինձ ընկել էր, որ «դու կրկեսում առյուծ ես լինելու և, որ դու հարյուր տոկոսով խելացի ես, բայց էծ ես»։ Մենք չնեղացանք միմյանցից, ասեմ ավելին՝ նույնիս ծիծաղեցինք։ Այս ծեսը կատարեցինք մեր մի քանի ուսուցիչների հետ։ Հետո ուրախ-զվարթ վերադարձանք տուն։ Ահա, թե ինչպես անցավ Համբարձման ծեսն Արևելքում։

Օֆելյա ԱՆդրեասյան

Ողջույն բոլորին: Շնորհավոր «Համբարձման տոնը»: Այսօր՝ մայիսի 17-ին, մեր դպրոցում նշեցինք «Համբարձման տոնը»: Շատ ուրախ անցավ: Ընկեր Աստղիկի հետ, աղջիկներով միասին ծաղկեպսակներ պատրաստեցինք: Շատ շատ ծաղիկներ էինք հավաքել: Ընկերուհիներով նկարվեցինք: Համարյա բոլոր աղջիկները ծաղկեպսակով էին: Դասարանում Վիճակախաղ էինք խաղում: Մենք փորձեցինք ծիծաղելի բաներ գրել կամ էլ սարսափելի: Մեր օրը շատ ակտիվ անցավ: Այնքան  էինք վազվզել, որ ես տանը մի երկու ժամ քնեցի: Դե, այսօր այսքանը:

Լիլիթ Արևշատյան

Մայիսի 17 — ին Արևելյան դպրոցում նշվում էր Համբարձման տոնը: Գրեթե բոլոր աղջիկները ծաղկեպսակներ էին հյուսում, իսկ ով որ չէր կարողանում ծաղիկներ էր բերում, որ մյուսները հյուսեին: Ասեմ, որ ինձ մոտ ստացվում էր: Տղաները աքլորակռիվ և հավալա էին խաղում: Մենք նաև հայոց լեզվի և հայրենագիտության ժամանակ վիճակ հանեցինք: Հայրենագիտության ժամանակ նաև երգեցինք <<Համբարձում յայլա>> երգը և <<Ջան վիճակ ջան>> երգը: ինձ ընկել էր , որ ես վեցերորդ դասարանում կգտնեմ իմ երկրորդ կեսին և ուղղակի ուրախ օր:

Նանե Ասատրյան

Մենք նշեցինք Համբարձման տոնը, ժամը տասին մեր դասարանը իջավ բակ, և ընկեր Իվետան աղջիկներին ուղարկեց ծաղիկ հավաքելու, իսկ տղաներին տարավ խաղ խաղալու։ Ընկեր Մարինեն և ընկեր Լիանան մեզ սովորեցրեցին պսակ հյուսել։ Իմ մոտ սկզբից չէր ստացվում, բայց հետո ընկեր Մարինեն օգնեց ինձ։ Շատ հետաքրքիր էր։ Հետո մենք գնացինք մայրենիի, և ընկեր Մարինեի հետ խաղացինք վիճակ խաղը։ Ինձ ընկավ՝ եթե դու կարդում ես այս նամակը, ուրեմն դու կուտես պաղպաղակ և շոկոլադ։ Իսկ մյուս դասին էլ խաղացինք վիճակ։ Ինձ ընկել էր, որ ես բախտավոր եմ լինելու։ Ինձ շատ դուր եկավ Համբարձման տոնը։

Արփինե Խաչատրյան

Մենք դպրոցում նշեցինք Համբարձման ծեսը։ Մենք գնացինք, լանջերին սկսեցինք խաղալ հավալա։ Շատ զվարճալի էր։ Հետո եկանք դասարան և վիճակ արեցինք։ Բոլորին ընկան տարբեր մաղթանքներ։ Շատ հետաքրքիր էր այդ պահը։ Ինձ համար շատ լավ անցավ Համբարձման ծեսը։

Աշոտ Բաղդոյան

Մենք տոնում էինք Համբարձման ծեսը: Ամեն դասարան ուներ իր կազմակերպիչը: Մեր դասարանի կազմակերպիչը ընկեր Իվետան էր: Սկզբում ընկեր Իվետան մի քանի հոգու ուղարկեց ընկեր Աստղիկի հետ սովորելու հյուսել պսակներ դաշտային ծաղիկներից: Բոլորի մոտ շատ լավ ստացվեց: Ճիշտ է՝ արև էր, բայց միևնույն էր՝ մենք շարունակում էինք մեր գործը: Ես երկու պսակ գործեցի, և երկուսն էլ շատ գեղեցիկ ստացվեցին: Հյուսելու ժամանակ լսում էինք Համբարձման տոնի երգեր և ամեն դասաժամին <<Վիճակ>> խաղն էինք խաղում: Շատ հետաքրքիր էր անցնում: Իսկ ամենավերջում մայր դպրոցի սովորողները եկան և մեզ մի քանի պարեր սովորեցրին: Մեզ մոտ էլ ստացվեց: Համբարձման տոնը մեր դպրոցում շատ լավ անցավ:

Սվետլանա Համբարձումյան

Արևելյան դպրոցում նշեցինք Համբարձման ծեսը: Մասնակցում էին Նախակրթարանը, առաջինից հինգերորդ դասարանները  և մի խումբ վերապատրաստվող ուսուցիչներ: Ամբողջ դպրոցը՝ մեծով ու փոքրով, գտնվում էին Արևելյան դպրոցի լանջերին: Երգում էինք Համբարձման երգերը, խաղում էինք վիճակի խաղը: Գրեթե բոլոր աղջիկների գլխին կային ծաղկեպսակներ: Ամեն ինչ շատ գունավոր էր և շատ հետաքրքիր:

Անի Գյոզալյան

Այսօր մեր դպրոցում տեղի ունեցավ Համբարձման ծեսը: Մենք նախ գնացինք ծաղիկներ հավաքելու, բայց ոչ թե սովորական, այլ դաշտային: Հետո ընկեր Աստղիկի օգնությամբ պսակներ պատրաստեցինք: Երբ վերջացրեցինք, գնացինք դասարան, և մեր դասարանում վիճակահանություն տեղի ունեցավ:
Ինձ ամենից շատ դուր եկավ վերջինը, որ դու <<Դու այն երջանիկներից մեկն ես, ում ընկավ այս թուղթը, քեզ սպասվում է երջանկություն և դու ապագայում կստանաս մեծ նվեր>> և ես խորհուրդ կտամ, որ դուք էլ վիճակահանություն անեք:

Մարի Մադոյան

Մայիսի 17-ին Արևելյան դպրոցում մեծ շուքով նշում էինք Համբարձման տոնը։ Մենք աղջիկներով պսակ էինք  հյուսում  տոնի համար։ Մենք երգում էինք, պարում  և  զվարճանում  էինք։ Իսկ Մայրենիի դասին մենք խաղացինք Վիճակ խաղը։ Խաղից հետո կեսը տխրեցին, իսկ կեսը՝ ուրախացան։ Ասեմ ինչու ուրախացան և տխրեցին․ թղթերի վրա գրված էին և՛ լավ, և՛ վատ բաներ։

Սոնա Մեհրաբյան

 

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s