Մայիսյան հավաք. 14.05-18.05

img_20180514_102944Մայիսյան 13-րդ հավաքին Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիները իրենց կարդացած գրքերն են ներկայացրել  1-ին և 2-րդ դասարանցիներին: Հանդիպումները՝ Արևելյան դպրոցի ընթերցասրահում, Արևելյան դպրոցի լանջերին:
Լուսաբանումը, ֆոտոպատումը՝ սովորողների:

Մայիսյան 13-րդ հավաքն է մեր կրթահամալիրում, և մենք՝ 5-րդ դասարանցիներս, պետք է իրականացնենք նախագիծ. մենք պատմելու ենք մեր ընթերցած գրքերի մասին: Ներկայացնելու ենք 1-ին և 2-րդ դասարանցիներին: Այսօր ես, Մարիան և Լալան  ընկեր Հասմիկի 1-ին դասարանցիների հետ նստելով լանջերին՝ ուսումնասիրեցինք իմ «Գիտադարան» գիրքը և տարբեր թեմաներին վերաբերվող խաղեր խաղացինք:

Ամբողջական պատումը՝ Սվետլանա Համբարձումյանի բլոգում

Երեխաներին բաժանեցինք թիմերի: Օֆելյան կարդաց իր ընտրած գիրքը` «Անհավատալի փաստերի հանրագիտարան»: Մենք պատրաստել էինք խաղեր, օրինակ` երեխաները քաշում էին թղթերից որևէ մեկը և կարդում հարցը, հետո պատասխանում հարցին:

Ամբողջական պատումը՝ Միլենա Պողոսյանի բլոգում

Մինչ «Փոքրիկ Իշխանը» պատմելը մենք մի նկար ցույց տվեցինք, որը նկարել էր այդ տղան: Փոքրիկներից ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե ինչ էր պատկերված նկարի մեջ: Հետո «Փոքրիկ Իշխանից» պատմեցինք այդ հատվածը: Պատմելուց հետո անցանք խաղերին: Մենք թղթեր և մատիտներ տվեցինք փոքրերին: Նրանք պետք է թղթերի վրա նկարեին և գուշակեինք, թե ինչ էին նկարել: Ովքեր, որ ճիշտ գուշակեցին, նրանք շատ միավորներ ստացան, և մենք նրանց նվերներ տվեցինք:

Ամբողջական պատումը՝ Անի Աթոյանի բլոգում

1-ին դասարանցիներից մեզ լսելու եկան Մերին, Մարիան, Միշելը, Դանիելը և Տիգրանը: Ես նրանց պատմեցի Յան  Պաուլ Սխուտենի <<Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենազվարճալի պապիկները>>-գիրքը: Պատմելուց հետո ես և Լիլիթը նրանց հարցեր տվեցինք: Նրանք շատ զվարճանալով էին հարցերին պատասխանում: Բայց երեխաների մեջ ամենաշատը տպավորվել էր պապիկների սուտ պատմությունները: Նրանց նաև հարցրեցինք, թե իրենց կարծիքով հեղինակի ասելիքը որն է և նրանք  առանց իրար հերթ տալու պատասխանում էին հարցին: Եվ այդպես ոչ միայն այդ մի հարցը, այլ նաև մնացած հարցերը: Նաև ասեմ, որ այսօր իմ առաջին անգամն էր, որ երեխաներին պատմում էի ու ինձ շա՜տ-շա՜տ դուր եկավ այս օրը: Լավ մինչ նոր զվարճալի պատմություն:

Ամբողջական պատումը՝ Լալա Հովհաննիսյանի բլոգում

Հետո ընտրեցինք թիմեր և կազմակերպեցինք մրցույթ: Նրանք քաշեցին հարցեր, պատասխանեցին և այլն: Նաև մենք նրանց հետ խոսեցինք նրանց սիրելի մուլտֆիլմերի մասին: Ես հույս ունեմ, որ նրանց ամեն-ինչ շատ դուր եկավ, և նրանք հասկացան ամեն ինչ:

Ամբողջական պատումը՝ Մարի Մադոյանի բլոգում

Ողջույն, սեբաստացիներ, ինչպես գիտեք մեզ մոտ մեկնարկել է մայիսյան հավաքը։ Ես իմ անցած նյութում պատմել էի ձեզ դրա մասին։ Անցած անգամ մենք գնացել էինք ընկեր Անահիտի դասարան, իսկ այս անգամ մենք գնացինք ընկեր Արմինեի առաջին դասարանցիների մոտ։
Նաև կազմակերպել էի խաղանման հարցեր։ Ամեն թիմ մտածում էր իր թիմին անուն և ասում։ Առաջին թիմը, որտեղ բոլորը աղջիկներ էին, անունը դրեցին «Խելացի Աղջիկներ»։ Երկրորդ թիմում, որի մեջ կար  և աղջիկ, և տղա անուն դրեց՝ «Ուժեղներ»։ Ամեն թիմին ընտրում էին գլխավոր, և նա պետք է քաշեր թերթիկը և գուշակեր պատասխանը իր թիմի մասնակիցների հետ։ Երկու թիմերն էլ հարցերին շատ լավ և ճիշտ պատասխանեցին։ Հետո նրանց մենք հարցրեցինք, թե նրանց դուր եկավ մեր բաց դասը, նրանք ասացին այո, շատ դուր եկավ, և մենք նրանց տարանք դասարան։

Ամբողջական պատումը՝ Օֆելյա ԱՆդրեասյանի բլոգում

Այսօր մայիսյան հավաքի վերջին օրն է՝ մայիսի 18-ը: Այսօր ես և Մարին գնացինք ընկեր Անահիտի 2-րդ դասարանցիների մոտ, ապա գնացինք լանջեր: Նստեցինք: Երկուսով ներկայացնում էինք «Օզի կախարդը»: Բոլորը շատ ուշադիր լսում էին մեզ: Վերջում ամեն մեկը կարողացավ պատմել ամբողջ հեքիաթը: Այնքան զարմանալի էր: Մեզանից էլ լավ էին պատմում:

Հեքիաթի  գլխավոր հերոսը Դորոտին էր: Վերջում նկարեցինք նրան մի հետաքրքիր ձևով: Նկարում էինք մաթեմատիկայի տետրի մեջ վանդակներով: Ասեմ, որ բոլորի մոտ շատ գեղեցիկ ստացվեց, ճիշտ է՝ օգնեցինք, բայց ստացվեց: Այսքանով էլ մենք ավարտեցինք մեր մայիսյան հավաքի վերջին օրը:

Ամբողջական պատումը՝ Սվետլանա Համբարձումյանի բլոգում

Ֆոտոպատում՝

 

 

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s